Տեսանյութեր

#Քննարկում՝ «Կրթության մարտահրավերները»

Ուղիղ հեռարձակում
🔴

Բանախոսներ՝
 Սերոբ Խաչատրյան — կրթության փորձագետ
 Նաիրա Թադևոսյան- Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն
 Արա Սուքիասյան- «Երեխաների հասարակություն. Մանկապատանեկան ձեռնարկումների աջակցություն կենտրոն » ՀԿ նախագահ
 Աբրահամ Ավագյան – մանկավարժ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

#Քննարկում «Ստամբուլյան կոնվենցիա. պարտադրա՞նք, թե՝ անհրաժեշտություն»

🔴


#istanbul #convention
Տեւական ժամանակ Հայաստանում ամենատարբեր հարթակներում եւ շրջանակներում քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որն առավելապես հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիան: Հասարակության տարբեր շերտեր տարբեր կերպ են արձագանքում այս կոնվենցիայի վավերացման կամ մերժման գործընթացներին: Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը եւս վավերացնի այս կոնվենցիան, մեր երկրի համար սա պարտադրա՞նք է, թե անհրաժեշտություն: Ի՞նչ կշահի մեր երկիրը կոնվենցիայի վավերացմամբ , եւ ի՞նչ կկորցնի մերժման պարագայում:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 Բանախոսներ՝
 Արմեն Ներսիսյան «Ազգային արժեք ակումբ»-ի անդամ
 Հայկ Հարությունյան փաստաբան
 Արմեն Սարկավագ Իսահակյան – ՀԱԵ Յոթ Վերք եկեղեցու սարկավագ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

Live Ուղիղ՝ «Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում»

Սեպտեմբերի 10-ը նշվում է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը։ Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների դրդապատճառները բացահայտելու, կանխարգելմանն ուղղված գործողություններին աջակցելու նպատակով՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ Գյումրու «Երկխոսության Մեդիա» կենտրոնում կազմակերպել էր
#քննարկում `«Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով:
Ուղիղ հեռարձակում ՝
🔴 

#HumanRight #Penitentiary #IntoClosedWorld

Վարդանանց հրապարակի եղևնիների հարցը կրկին փակված է

Գյումրու քաղաքապետարանում կրկին հանրային քննարկման է դրվել վարդանանց հրապարակի թվով 8 եղեվնու տեղափոխման հարցը։ հիշեցնենք  նույն հարցն առաջին անգամ օրակարգում հատնվեց  2013 թվականին, երբ  «Հոկտեմբեր» կինոթատրոնում քաղաքի մտավորականների մասնակցությամբ  կազմակերպվեց  հանրային քննարկում Վարդանանց հրապարակի եղեւնիների հետագա ճակատագիրը որոշելու  վերաբերյալ։ մինչ այդ Գյումրու քաղաքապետարանի կայքէջում հարցում էր դրվել, թե համաձա՞յն եք արդյոք Վարդանանց հրապարակի եղեւնիները փոխարինել դեկորատիվ այլ միջոցներով: Հարցմանը մասնակցել է 1026 հոգի, որից 51,3 տոկոսը դեմ  էին արտահատվել եղեւնիների տեղափոխմանը, 48,7-ը՝ կողմ: 2013 թվականի օգոստոսի 19-ին կազմակերպված հանրային քննարկման արդունքում , որոշվեց եղեւնիների մասով հարցը փակված համարել։ սակայն նույն հարցը կրկին օրակարգում հայտնվեց 6 տարի անց։03250016.00_02_40_05.неподвижное изображение010

Մինչ հարցի քննարկմնանն անցնելը, փոխքաղաքապետ Ռուբեն սանոյանը ներկացնում է բնապահպան Գեվորգ պետրոսյանի ուղարկած էլեկտրոնաին նամակը խնդրին վերաբերող 3 հարցի պարզաբանման պահանջով։   նախ Ներկայացնել վարդանանց հրապարակի եղեվնիները տեղափոխելու որոշուման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթուղթ , որպեսզի, ըստ նամակագրի  չստացվի, որ քաղաքապետարանի աշծատակազմը հանրաին քննարկումներ է կազմակերպում, առաջնորդվելով ոչ թե քաղաքի համար անհրաժեշտ հարցերի բարձրաձանմամբ, ալլ  որոշ մարդկանց ճաշակով։03250016.00_02_17_04.неподвижное изображение009

Այսինքն Ըստ փոխքաղաքապետի եղեվնիների տեղափոխման հարցում կա հասարակական պահանջ։ մինչդեռ   հարցին ընդդիմացող  հատվածը վստահ չէ, որ  եղեվնիների տեղափոխման պահանջը հասարկական է եվ խնդրի կարգավորումն այս պահին  խիստ անհրաժեշտ։ Եվ որպեսզի չլինեն մարդկային զոհեր կամ վթարներ եվ ծառերն իրենց լավ զգան ասենք մար հայաստան հուշահամալիրի տարածքում, ապա ըստ  քաղաքապետարանի , եղեվնիները պետք էտեղափոխվեն ։ կարծիքի հետ սակայն  համամիտ չէին   հանրային քննարկման մասնակիցները։ հենց այստեղ էլ կրքերը բորբոքվեցին։

Փոխադարձ մեղադրանքներիցց հետո  առաջարկվեց Ներկայացնել տեղափոխվող բույսերի վերաբերյալ որեվէ մասնագիտացվաշ կառույցի կարծիք հիմնավորում, այն մասին որ պատասծանատվություն է ստանձնում, ծառերի տեղափոխումը կազմակերպելու համար եվ մասնագիտորեն երաշխավորում դրանց աճը վերատնկելուց հետո։Տեսքից ընկած եղեվնինները պարզվում է առաջացնում են նաեվ քաղաքաշինական խնդիր։Քննարկւմն անցավ բավականին բուռն մթնոլորտում, որի ընթացքում քննադատություններից  բացի հնչեցին նաեվ առաջարկներ։Անկախ առաջարկություններից , Ի վերջո որոշվեց վարդանանց հրապարակի եղեվնիների հարցը հանել օրակարգից եվ այլեվ  չքննարկել։

 

#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը»

#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը» թեմայով :
🔴


————————————————————————-
 Կառավարությունն առաջարկել է Գյումրիում երկու գիշերօթիկ լուծարել: Փակվելու ճանապարհին են «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1» եւ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատությունները: Հստակ հանձնարարական կա՝ սեպտեմբերի 1-ից չընդունել նոր երեխաներ:
 Գիշերօթիկների լուծարումը շատերի կարծիքով ոչ թէ երեխաներին ընտանիք կվերադարձնի, ինչպես կառավարությունն է հիմնավորում իր քայլն, այլ հակառակը, գիշերօթիկներում ներկա պահին խնամվող երեխաներին կնետի ուղիղ փողոց՝ հանցագործության, մուրացիկության եւ թափառական կյանքի հորձանուտը:
————————————————————————-
 Բանախոսներ՝
 Գինուշ Զատիկյան «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» տնօրեն
 Անահիտ Կարապետյան «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

🔴 Live Ուղիղ՝ «Ընտանեկան բռնության դեմ պայքարը օրենքի ընդունումից հետո» 

#violence #family #law
————————————————————–
 Բանախոսներ՝ 
 Կարինե Դավթյան՝ – «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի նախագահ
 Լիլիթ Գորգինյան՝ – ՀՀ Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
🔗 Համակարգող՝ Լիլիթ Առաքելյան 

🔴 Live Ուղիղ՝ «Հաճելի ամռան տհաճ իրավիճակները»

#Քննարկում՝ «Հաճելի ամռան տհաճ իրավիճակները»
————————————————————————-
Օդի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է տարբեր հետևանքների` ինքնազգացողության վատացում, մի շարք հիվանդությունների սրացում, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակների առաջացում: Ինչպե ՞ս խուսափել այս ամենից, խորհուրդ են տալիս մասնագետները:
————————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴 

 Բանախոսներ՝
 Արմինե Անդրյան-ՇՄ գլխավոր համաճարակաբան
 Արթուր Ստեփանյան- ՇՄ գլխավոր սրտաբան
 Մարտին Մկոյան-ՇՄ փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ բաժնի պետ
 Էդգար Գրիգորյան- ՇՄ գլխավոր հիդրոօդերևութաբան, Գյումրու օդերևութաբանական կայանի պետ
🔗 Համակարգող՝ Մարինե Դերբինյան
#Discussion #HighAir #Temperature #EmergencySituation

🔴 Live Ուղիղ՝ «Ինքնափլուզումներ Գյումրիում. վթարային շենքերը կանգնած են մահանում»

#Քննարկում ՝«Ինքնափլուզումներ Գյումրիում. վթարային շենքերը կանգնած են մահանում»:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
88-ի աղետից 30 տարի անց դեռ քաղաքում կան փլատակներ, որոնք յուրաքանչյուր պահի թարմացնում են գյումրեցու տեսած կորստի ցավը, կան վթարային եւ վթարավտանգ շենք-շինություններ, որոնց բնակիչները կանգնած են փլատակների տակ մնալու իրական վտանգի առաջ: Ինչու՞ ինքնափլուզվող բազմաբնակարանների ամրացման համար կառավարությունը տասնամյակներ շարունակ միջոցներ չի հատկացնում: Ե՞րբ են դրանք վերջին անգամ հետազոտվել եւ սեյսմիկ տեսանկյունից վտանգավորության ի՞նչ աստիճանի են հասել:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ուղիղ հեռարձակում 🔴


ℹ Բանախոսներ`
➡ Մկրտիչ Ասատրյան – Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ
➡ Կարեն Մխիթարյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
➡ Լեվոն Հովսեփյան ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային Փրկարարական վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան
#Debate #Gyumri #Emergency #Buildings

🔴Live Ուղիղ՝ «Շիրակի տնտեսական զարգացման հեռանկարը»

#Քննարկում՝
«Շիրակի տնտեսական զարգացման հեռանկարը»
 Հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովիններկայացված ներդրումային ծրագրերը և դրանց իրականացման կանխատեսումները
 Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորումը Շիրակի մարզում
 Տեղի արտադրողի հարկային բեռի թեթևացման և տնտեսական հեղափոխության հեռանկարը.
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ուղիղ հեռարձակում 🔴 


 Բանախոսներ`
 Վահան Մարտիրոսյան – Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի և զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ
 Կարեն Բադալյան – Գյումրու համայնքապետարանի համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու
 Արտուշ Եղիազարյան- «Մեղր ու բույս» ընկերության հիմնադիր տնօրեն
 Արտակ Թադևոսյան- «Հայ առ բրենդ»-ի հիմնադիր(փամփուշտից զարդեր)
🔗Համակարգող՝ Ելենա Ավետիսյան
#Debate #Shirak #Economic #Development

Միկրո բիզնեսը կազատվի բոլոր տեսակի հարկերից

Մոտ 50 ընկերություններ եւ անհատներ իրենց ներդրումային ծրագրերը ներկայացրին Գյումրիում այսօր կայացած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովին։

«Այս փուլում մենք կարողացել ենք մի կարևոր քայլ անել, խոսքը ՀՀ հարկային օրենսգրքում իրականացված բարեփոխումների մասին է: Տնտեսական քաղաքականության մեջ մենք նաև հարկային փոփոխությունների մի քանի մակարդակ ենք դիտում` միկրո, միջին և մակրո բիզնեսների նկատմամբ վարվող քաղաքականություն».Նիկոլ Փաշինյան