Գյումրու ավագանին առաջին անգամ հրապարակային հարցեր ուղղեց բաժնի պետերին Նիստի օրակարգ ընդգրկված բոլոր նախագծերն ավագանու մեծամասնության «կողմ» քվեարկության արդյունքում ընդունվեցին։ Համայնքի ավագանին որոշեց Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին, որպես նվիրատվություն հատկացնել 340 հազար դրամ՝ մարզադպրոցի պարիսպը կառուցելու համար, Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն կրթամշակութային վերլուծությունների եւ զարգացման հասարակական կազմակերպությանը հատկացվեց 997 հազար 500 դրամ` «Քանդակագործության Գյումրու միջազգային 4-րդ սիմպոզիում» ծրագրի իրականացման ծախսերը կատարելու համար։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին հատկացվեց 1 մլն դրամ` «Աղետի գոտուց զարգացման գոտի… անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպման եւ իրականացման ծախսերը կատարելու համար: Ավագանու որոշմամբ թվով 144 անձանց կանխիկ հատկացվեց 1 մլն 500 հազար դրամ, իսկ Մարիամ Եղիազարյանին՝ որպես օգնություն, հատկացվեց 50 հազար դրամ՝ իր հոբելյանական հարյուրամյակի կապակցությամբ Ավագանին որոշեց համայնքապետարանին թույլատրել իրականացնել թվով մեկ ավտոաշտարակի եւ մեկ բեռնատարի գնումը երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, այդ նպատակով հատկացվեց 14 մլն 500 հազար դրամ եւ այլն։ Առաջին անգամ նիստից հետո ավագանու անդամներն առաջին անգամ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բաժնի պետերին։ Հաջորդ ավագանու նիստը կայանալու է նոյեմբերի 12-ին։
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
#Քննարկում «Ներառական դպրոց առանց ներառական նախակրթարանի»
📌Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար: Այս հստակ ձեւակերպումը, սակայն, նույնքան սահուն եւ հարթ ընթացք չունի Շիրակի մարզի եւ Գյումրու դպրոցներում: Չհարմարեցված շենք-շինություններ, անպատրաստ մասնագետներ, բրայլյան համակարգից գաղափար չունեցող մանկավարժներ եւ նույն համակարգով տարրական դասարանն ավարտած ու փաստի առաջ կանգնած գյումրեցի երեխաներ: Ներառական կրթություն՝ առանց ներառման:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Լիլիթ Գորգինյան ՇՄ աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ
➡ Համազասպ Խոցանյան Գյումրու թիվ 8 դպրոցի տնօրեն
➡ Հասմիկ Պետրոսյան բժիշկ
#agriculture #shirakregion 2019
———————————————————————–
Մարզի համայնքներում արդեն սկսվել է բերքահավաքը: Ինչպիսի՞ն էին գյուղացու ակնկալիքները գյուղատնտեսական տարուց եվ արդյունքում ի՞նչ սպասելիքներ կան: Արդյո՞ք արդարացված են հողի մշակի սպասելիքները, որքանո՞վ տուժեց մարզը կարկտահարություններից եվ ինչքանո՞վ փոխհատուցվեցին վնաս կրած համայնքները:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Անդրանիկ Նալբանդյան – ՇՄ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ
➡ Սամվել Մադոյան – Հայկական Կարմիր Խաչի ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն
➡ Ռոման Համայակյան – Բասենի վարչական ղեկավար
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
#Քննարկում «Սպիտակի երկրաշարժի օջախային ակտիվ գոտին եւ մարզի վթարային ու կիսափուլ դպրոցները» թեմայով :
——————————————————————–
Ընդամենը 15 օր առաջ, սեպտեմբերի 10-ին, ժամը 20:22-ին ՀՀ-ում գրանցված 4.8 մագնիտուդով երկրաշարժը զգացվեց Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում: Գյումրիում գրանցված մինչեւ 5 բալ ուժգնության ցնցումներն ուղեկցվեցին որոտացող ամպի ձայնով: Զոհեր եւ ավերածություններ չեղան, հաջորդ օրը սական Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզի վթարային դպրոցներում դադարեցվեցին դասերը՝ հնարավոր վտանգը կանխելու եւ տեղերում խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Ի՞նչ օջախային գոտի է ակտիվ եւ ի՞նչ սեյսմիկ ֆոն կա այս պահին: Ինչպե՞ս են վթարավտանգ դպրոցները դիմակայում աղետին: Որքանո՞վ է երեխաների անվտանգությունը վտանգված:
——————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹԲանախոսներ՝
➡ Կարեն Մխիթարյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
➡ Մուրադ Տիգրանյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի կառույցների սեյսմոկայունության բաժնի պետ
➡ Հասմիկ Հակոբյան Հովունիի դպրոցի տնօրեն
➡ Գայանե Մկրտչյան Կապսի դպրոցի փոխտնօրեն
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան
Ուղիղ հեռարձակում
🔴
Բանախոսներ՝
➡ Սերոբ Խաչատրյան — կրթության փորձագետ
➡ Նաիրա Թադևոսյան- Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն
➡ Արա Սուքիասյան- «Երեխաների հասարակություն. Մանկապատանեկան ձեռնարկումների աջակցություն կենտրոն » ՀԿ նախագահ
➡ Աբրահամ Ավագյան – մանկավարժ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
🔴
Սեպտեմբերի 10-ը նշվում է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը։ Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների դրդապատճառները բացահայտելու, կանխարգելմանն ուղղված գործողություններին աջակցելու նպատակով՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ Գյումրու «Երկխոսության Մեդիա» կենտրոնում կազմակերպել էր
#քննարկում `«Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով:
➡Ուղիղ հեռարձակում ՝
🔴
#HumanRight #Penitentiary #IntoClosedWorld
Գյումրու քաղաքապետարանում կրկին հանրային քննարկման է դրվել վարդանանց հրապարակի թվով 8 եղեվնու տեղափոխման հարցը։ հիշեցնենք նույն հարցն առաջին անգամ օրակարգում հատնվեց 2013 թվականին, երբ «Հոկտեմբեր» կինոթատրոնում քաղաքի մտավորականների մասնակցությամբ կազմակերպվեց հանրային քննարկում Վարդանանց հրապարակի եղեւնիների հետագա ճակատագիրը որոշելու վերաբերյալ։ մինչ այդ Գյումրու քաղաքապետարանի կայքէջում հարցում էր դրվել, թե համաձա՞յն եք արդյոք Վարդանանց հրապարակի եղեւնիները փոխարինել դեկորատիվ այլ միջոցներով: Հարցմանը մասնակցել է 1026 հոգի, որից 51,3 տոկոսը դեմ էին արտահատվել եղեւնիների տեղափոխմանը, 48,7-ը՝ կողմ: 2013 թվականի օգոստոսի 19-ին կազմակերպված հանրային քննարկման արդունքում , որոշվեց եղեւնիների մասով հարցը փակված համարել։ սակայն նույն հարցը կրկին օրակարգում հայտնվեց 6 տարի անց։
Մինչ հարցի քննարկմնանն անցնելը, փոխքաղաքապետ Ռուբեն սանոյանը ներկացնում է բնապահպան Գեվորգ պետրոսյանի ուղարկած էլեկտրոնաին նամակը խնդրին վերաբերող 3 հարցի պարզաբանման պահանջով։ նախ Ներկայացնել վարդանանց հրապարակի եղեվնիները տեղափոխելու որոշուման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթուղթ , որպեսզի, ըստ նամակագրի չստացվի, որ քաղաքապետարանի աշծատակազմը հանրաին քննարկումներ է կազմակերպում, առաջնորդվելով ոչ թե քաղաքի համար անհրաժեշտ հարցերի բարձրաձանմամբ, ալլ որոշ մարդկանց ճաշակով։
Այսինքն Ըստ փոխքաղաքապետի եղեվնիների տեղափոխման հարցում կա հասարակական պահանջ։ մինչդեռ հարցին ընդդիմացող հատվածը վստահ չէ, որ եղեվնիների տեղափոխման պահանջը հասարկական է եվ խնդրի կարգավորումն այս պահին խիստ անհրաժեշտ։ Եվ որպեսզի չլինեն մարդկային զոհեր կամ վթարներ եվ ծառերն իրենց լավ զգան ասենք մար հայաստան հուշահամալիրի տարածքում, ապա ըստ քաղաքապետարանի , եղեվնիները պետք էտեղափոխվեն ։ կարծիքի հետ սակայն համամիտ չէին հանրային քննարկման մասնակիցները։ հենց այստեղ էլ կրքերը բորբոքվեցին։
Փոխադարձ մեղադրանքներիցց հետո առաջարկվեց Ներկայացնել տեղափոխվող բույսերի վերաբերյալ որեվէ մասնագիտացվաշ կառույցի կարծիք հիմնավորում, այն մասին որ պատասծանատվություն է ստանձնում, ծառերի տեղափոխումը կազմակերպելու համար եվ մասնագիտորեն երաշխավորում դրանց աճը վերատնկելուց հետո։Տեսքից ընկած եղեվնինները պարզվում է առաջացնում են նաեվ քաղաքաշինական խնդիր։Քննարկւմն անցավ բավականին բուռն մթնոլորտում, որի ընթացքում քննադատություններից բացի հնչեցին նաեվ առաջարկներ։Անկախ առաջարկություններից , Ի վերջո որոշվեց վարդանանց հրապարակի եղեվնիների հարցը հանել օրակարգից եվ այլեվ չքննարկել։
#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը» թեմայով :
🔴
#violence #family #law
————————————————————–
ℹ Բանախոսներ՝
➡ Կարինե Դավթյան՝ – «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի նախագահ
➡ Լիլիթ Գորգինյան՝ – ՀՀ Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
🔗 Համակարգող՝ Լիլիթ Առաքելյան