Նորընտիր խորհրդարանն ավարտեց առաջին աշխատանքային շաբաթը: Տպավորությունների, խորհրդարանի առաջիկա քայլերի և հանրության սպասելիքների շուրջ խոսել են 7-րդ գումարման, #ԻմՔայլը դաշինքի Ազգային ժողովի պատգամավորներ՝ Սոֆիա Հովսեփյանը և Նազելի Բաղդասարյանը։ #Parliament #Arm #ԻմՔայլը
📅Քննարկում «H1N1» վիրուսը դեռ ակտիվ է
📌 Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: H1N1 վիրուսը դեռ չի նահանջել, ինչը անհագստացնող է բնակչության շրջանակում: Ըստ պաշտոնական տվյալների արդեն գրանցվել են մահվան դեպքեր: Շիրակի մարզում եւս հիվանդանոցներ դիմելիության ցուցանիշը բարձր է:
🔹Ուղիղ հեռարձակում ➡️
Բանախոսներ`
➡️Կարինե Հովհաննիսյան – Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ
➡️Հասմիկ Պետրոսյան – ՇՄ առողջապահության վարչության պետի ԺՊ
➡️Հայկուշ Ավետիսյան – Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոցի փոխտնօրեն
📌Համակարգող – Հեղինե Մանուկյան

«Ինստիտուցիոնալ վերահսկողություն առավել քան անհրաժեշտ է, քանի որ իշխանությունը գայթակղություն է նաև»
📌Հետընտրական գործընթացների և հայ-ռուսական միջպետական պայմանագրի դրույթների հերթական խախտման շուրջ խոսել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար` Արթուր Սաքունցը և քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Այսօր Գյումրու ավագանոի հերթական նիստ էր, օրակարգում ընդգրկված էր 27 հարց, բոլոր հարցերն էլ ընդունվեցին, ավագանու նիստը տեւեց 2 ժամից ավելի։
Գյումրու համայնքապատկան Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին հատկացվեց 1 միլիոն 350 հազար դրամ շենքի առաջին հարկում ջեռուցման համակարգ անցկացնելու նպատակով։
Ավագանին հաստատեց նաեւ համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի եւ վճարների 2019 թվականի դրույքաչափերը։
2019 թվականից 4 բաժինների փոխարեն Գյումրու համայնքապետարանում, ըստ ավագանու որոշման, գործելու է 2 նոր բաժին՝ Համայնքի անշարժ գույքի կառավարման եւ Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժինները։ Միավորման արդյունքում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմում ներկայիս գործող 17 բաժնի փոխարեն կգործի 15-ը։
Նախատեսվում է կրճատել 4 համայնքային ծառայողի եւ երկու տեխնիկական սպասարկման անձնակազմի հաստիք։ Արդյունքում տարեկան տնտեսվելու է 9 միլիոն 829 հազար 200 դրամ:
Ավագանու նույն նիստում հաստատեց նաեւ Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի համար մեկ հատուկ տեխնիկայի գնման հարցը, նախատեսվում է այն գնել երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 7 միլիոն 700 հազար դրամ։ Գնված տեխնիկան ձեւակերպվելու է համայնքի հաշվեկշռում:
Մինչեւ տարեվերջ կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու հաստատմանն է ներկայացվելու համայնքի 2019 թվականի բյուջեն։
2019-ին ավագանու հերթական նիստը կայանալու է փետրվարին։
Գյումրիում տեղակայված շուրջ վաթսուն ընտրատեղամասերում Գյումրու առաջընթացի դիտորդները նշել են, որ ընտրական գործընթացը անցնում է բնականոն հունով, բացառությամբ առանձին դեպքերի, երբ որոշակի խնդիրներ են առաջացել մի քանի տեղամասերում տեսողական և լսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար։ Գյումրիում տեղակայված մի շարք տեղամասերում չկան հատուկ միջոցներ՝ խոշորացույցներ, բրայլյան կաղապարներ լսողական խնդիրներ ունեցող անձանց համար ։ Այս մասին հաստատեցին 31/49, 32/36, 31/29, 32/41 ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահները։ Այս մասին տեղեկացվել է 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանին։
Քննարկում #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում,
📌 Ո՞ր քաղաքական ուժը ինչ ծրագրով է հանդես գալիս քարոզարշավին ու ինչպե՞ս է տեսնում երկրի, Շիրակի մարզի զարգացման հիմնական ուղին,
📌 Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում մարզի առաջնահերթությունների լուծման համար․ կներկայացնեն Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածուները.
🔹Ուղիղ հեռարձակում
➡️
➡️ Բանախոսներ`
➡️ Արևիկ Թանաշեան՝ ՕԵԿ կուսակցություն,
➡️ Արծրունի Իգիթյան՝ ՀՅԴ կուսակցություն,
➡️ Արթուր Պողոսյան՝ Մենք կուսակցությունների դաշինք,
➡️ Արտաշես Հարթենյան՝ Սասնա Ծռեր կուսակցություն,
➡️ Գեղամ Բաղդասարյան՝ ԲՀԿ կուսակցություն։
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան
#ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections
Քննարկում #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում,
📌 Ո՞ր քաղաքական ուժը ինչ ծրագրով է հանդես գալիս քարոզարշավին ու ինչպե՞ս է տեսնում երկրի, Շիրակի մարզի զարգացման հիմնական ուղին,
📌 Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում մարզի առաջնահերթությունների լուծման համար․ կներկայացնեն Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածուները.
🔹Ուղիղ հեռարձակում
➡️
➡️ Բանախոսներ`
➡️ Էլզա Գինեցյան՝ Իմ քայլը դաշինք
➡️ Ռեմիկ Աղաբաբյան՝ ՀՀԿ կուսակցություն,
➡️ Նարեկ Ներսիսյան՝ Քաղաքացու որոշում կուսակցություն
➡️ Վարդան Սրտաշյան՝ Քրիստոնեա Ժողովրդական վերածնունդ կուսակցություն,
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան
#ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections
Նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպելու և հանրությանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խտրականության, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները ներկայացնելու, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և ուժերի միջև քննարկում ծավալել ու նպատակով կազմակերպվող քննարկումների շարքի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում: ‹‹Իրազեկ քաղաքացիների միավորման›› փորձագետ Աննա Փամբուխչյանն անդրադառնալով ապատեղեկատվության դեմ պայքարում քաղաքացիական հասարակության դերին և կարևորությանը նշեց․ ճշմարիտ լրատվությունը ունի չոր, չեզոք տոնայնություն և նպատակ ունի տեղեկացնել ինչ է տեղի ունեցել, որտեղ և երբ: Մինչդեռ ապատեղեկատվությունը նպատակ ունի նաև տեսակետ պարտադրել, այն ավելի շատ էմոցիոնալ ֆոնի վրա է այլ, ոչ թե ռացիոնալ:
Ժուռնալիստների ‹‹Ասպարեզ›› ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ խոսեց հանրային մասնակցության, տեղեկատվության ազատության և հանրային միջոցների վերահսկման գործիքներ մասին:
‹‹Մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների հզորացումը›› թեմայով ելույթ ունեցավ Արթուր Սաքունցը` ‹‹Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի›› Վանաձորի գրասենյակի նախագահը: Վերջինս ասաց. ‹‹Մեր նպատակն է բարձրացնել համակարգային խնդիրները: Վերջին հաշվով մեր պետությունը պետք է լուծի մարդու նկատմամբ իր պատասխանատվությունը: Սահմանադրությամբ արդեն իսկ կան խնդիրներ, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների սահմանափակմանը››:
Խոսելով ‹‹Անցումային արդարադատության›› հասկացության ընդհանուր նկարագրի, նպատակների ևւ կիրառման մեխանիզմների մասին փաստաբան Վահե Գրիգորյանն ասաց. ‹‹Անցումային արդարադատությունը մեր խնդիրների լուծման համար ստեղծվող ճանապարհն է: Սրա գործիքակազմը հարուստ է ևւ կարող է լիովին պայքարել կոռուպցիայի ևւ առհասարակ հետագայում կոռուպցիոն զարգացումները կանխելու նպատակով››:
Ելութների ավարտին տեղի ունեցավ քննարկում, հարց ու պատասխան:
Այլ մանրամասները`տեսանյությում