Տեսանյութեր

Live Ուղիղ՝ «Գյումրու անօթևանության հիմնախնդրի լուծման գործընթացը» Քննարկում

📅Քննարկում
📌 Բնակարանների հատկացման գործընթացում ի՞նչ թերություններ են եղել ։
📌 Ինչպե՞ս են կարգավորվել անօթևաններին տրամադրվող բնակարանների բաշխման, տնակների ապամոնտաժման և հաշվառման մեխանիզմները:
📌 Ի՞նչ փուլում է գտնվում բնակարանային խնդիրն այժմ:
📌 Որո՞նք են անօթևանության վերջնական լուծման համար առաջարկվող արագ և արդյունավետ տարբերակները: 
🔹
Բանախոսներ`
➡️Ալբերտ Մարգարյան-Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ
➡️Նարինե Մելքոնյան – Բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի առաջատար մասնագետ
➡️Մհեր Խաչատրյան – «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» գործադիր տնօրեն
➡️Թամարա Յայլոյան – ՀՀ Փաստաբանների պալատի անդամ
➡️Վահան Թումասյան -«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ
📌Համակարգող – Ելենա Ավետիսյան

Խորհրդարանն ավարտել է առաջին աշխատանքային շաբաթը

Նորընտիր խորհրդարանն ավարտեց առաջին աշխատանքային շաբաթը: Տպավորությունների, խորհրդարանի առաջիկա քայլերի և հանրության սպասելիքների շուրջ խոսել են 7-րդ գումարման, #ԻմՔայլը դաշինքի Ազգային ժողովի պատգամավորներ՝ Սոֆիա Հովսեփյանը և Նազելի Բաղդասարյանը։ #Parliament #Arm #ԻմՔայլը

Live Ուղիղ՝ «H1N1» վիրուսը դեռ ակտիվ է / Քննարկում

📅Քննարկում «H1N1» վիրուսը դեռ ակտիվ է
📌 Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: H1N1 վիրուսը դեռ չի նահանջել, ինչը անհագստացնող է բնակչության շրջանակում: Ըստ պաշտոնական տվյալների արդեն գրանցվել են մահվան դեպքեր: Շիրակի մարզում եւս հիվանդանոցներ դիմելիության ցուցանիշը բարձր է:
🔹Ուղիղ հեռարձակում ➡️

Բանախոսներ`
➡️Կարինե Հովհաննիսյան – Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ
➡️Հասմիկ Պետրոսյան – ՇՄ առողջապահության վարչության պետի ԺՊ
➡️Հայկուշ Ավետիսյան – Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոցի փոխտնօրեն
📌Համակարգող – Հեղինե ՄանուկյանZvuk 1.00_02_52_37.неподвижное изображение014 Zvuk 1.00_20_15_06.неподвижное изображение017 Zvuk 1.00_26_19_34.неподвижное изображение020 Zvuk 1.00_28_30_39.неподвижное изображение022 Zvuk 1.00_34_51_29.неподвижное изображение025 Zvuk 1.00_38_22_24.неподвижное изображение027 Zvuk 1.00_38_32_07.неподвижное изображение028

«Քաղհասարակությունը պետք է մշտապես վերահսկի իշխանությունների գործելակերպը»

 

«Ինստիտուցիոնալ վերահսկողություն առավել քան անհրաժեշտ է, քանի որ իշխանությունը գայթակղություն է նաև»

«Ինստիտուցիոնալ վերահսկողություն առավել քան անհրաժեշտ է, քանի որ իշխանությունը գայթակղություն է նաև»
📌Հետընտրական գործընթացների և հայ-ռուսական միջպետական պայմանագրի դրույթների հերթական խախտման շուրջ խոսել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար` Արթուր Սաքունցը և քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

 

Մամուլի ասուլիս «Բոհեմ»-ի հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆոնդին

📅Մամուլի ասուլիս
«Բոհեմ»-ի հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆոնդին:
📌«Գյումրու թևին» գրական միջոցառումների նախաձեռնությունը կազմակերպել է Երևանի «Բոհեմ» հեղինակային երգի և պոեզիայի քառյակի բարեգործական համերգը: Համերգը կկայանա դեկտեմբերի 15-ին ժամը 17:00-ին Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում: Մուտքն ազատ է: Կլինի հանգանակություն և Գյումրու խորհրդանիշներ համարվող հուշանվերների ցուցահանդես վաճառք, որի ողջ հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆոնդին:
➡️ «Գումրին առանց տնակների» հիմնադրամի հաշվեհամարն է՝ 1570025820780100 AMD։
Մեր կարգախոսն է՝ Տնակից տուն յուրաքանչյուրիս մեկ քայլն է:
🔹Ուղիղ հեռարձակում
➡️ Բանախոսներ`
➡️ Երվանդ Նազարեթյան՝ – «Գյումրու թևին» գրական միջոցառումների նախաձեռնության ղեկավար
➡️Մհեր Խաչատրյան – «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն
➡️ Սոֆիա Հովսեփյան`- Շիրակի մարզպետի տեղակալ
➡️ Գագիկ Մուրադյան – ՀՀ քաղաքացի, վազքարշավի մասնակից

 

Գյումրու քաղաքապետարանում 17 բաժնի փոխարեն հաջորդ տարի կգործի 15-ը

Այսօր Գյումրու ավագանոի հերթական նիստ էր, օրակարգում ընդգրկված էր 27 հարց, բոլոր հարցերն էլ ընդունվեցին, ավագանու նիստը տեւեց 2 ժամից ավելի։

Գյումրու համայնքապատկան Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին հատկացվեց 1 միլիոն 350 հազար դրամ շենքի առաջին հարկում ջեռուցման համակարգ անցկացնելու նպատակով։

Ավագանին հաստատեց նաեւ համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի եւ վճարների 2019 թվականի դրույքաչափերը։

2019 թվականից 4 բաժինների փոխարեն Գյումրու համայնքապետարանում, ըստ ավագանու որոշման, գործելու է 2 նոր բաժին՝ Համայնքի անշարժ գույքի կառավարման եւ Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժինները։ Միավորման արդյունքում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմում ներկայիս գործող 17 բաժնի փոխարեն կգործի 15-ը։48362483_2273082002976193_2858693682045911040_n

Նախատեսվում է կրճատել 4 համայնքային ծառայողի եւ երկու տեխնիկական սպասարկման անձնակազմի հաստիք։  Արդյունքում տարեկան տնտեսվելու է 9 միլիոն 829 հազար 200 դրամ:

Ավագանու նույն նիստում հաստատեց նաեւ Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի համար մեկ հատուկ տեխնիկայի գնման հարցը, նախատեսվում է այն գնել երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 7 միլիոն 700 հազար դրամ։ Գնված տեխնիկան ձեւակերպվելու է համայնքի հաշվեկշռում:

Մինչեւ տարեվերջ կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու հաստատմանն  է ներկայացվելու համայնքի 2019 թվականի բյուջեն։

2019-ին ավագանու հերթական նիստը կայանալու է փետրվարին։

 

Խնդիրներ են առաջացել մի քանի տեղամասերում տեսողական և լսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար։

Գյումրիում տեղակայված շուրջ վաթսուն ընտրատեղամասերում Գյումրու առաջընթացի դիտորդները նշել են, որ ընտրական գործընթացը անցնում է բնականոն հունով, բացառությամբ առանձին դեպքերի, երբ որոշակի խնդիրներ են առաջացել մի քանի տեղամասերում տեսողական և լսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար։ Գյումրիում տեղակայված մի շարք տեղամասերում չկան հատուկ միջոցներ՝ խոշորացույցներ, բրայլյան կաղապարներ լսողական խնդիրներ ունեցող անձանց համար ։ Այս մասին հաստատեցին 31/49, 32/36, 31/29, 32/41 ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահները։ Այս մասին տեղեկացվել է 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանին։

 

LIVE 2 Ո՞ր քաղաքական ուժը ինչ ծրագրով է հանդես գալիս քարոզարշավին

Քննարկում #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում,
📌 Ո՞ր քաղաքական ուժը ինչ ծրագրով է հանդես գալիս քարոզարշավին ու ինչպե՞ս է տեսնում երկրի, Շիրակի մարզի զարգացման հիմնական ուղին,
📌 Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում մարզի առաջնահերթությունների լուծման համար․ կներկայացնեն Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածուները.
🔹Ուղիղ հեռարձակում
➡️


➡️ Բանախոսներ`
➡️ Արևիկ Թանաշեան՝ ՕԵԿ կուսակցություն,
➡️ Արծրունի Իգիթյան՝ ՀՅԴ կուսակցություն,
➡️ Արթուր Պողոսյան՝ Մենք կուսակցությունների դաշինք,
➡️ Արտաշես Հարթենյան՝ Սասնա Ծռեր կուսակցություն,
➡️ Գեղամ Բաղդասարյան՝ ԲՀԿ կուսակցություն։
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան
#ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections

LIVE 1 Ո՞ր քաղաքական ուժը ինչ ծրագրով է հանդես գալիս քարոզարշավին

Քննարկում #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում,
📌 Ո՞ր քաղաքական ուժը ինչ ծրագրով է հանդես գալիս քարոզարշավին ու ինչպե՞ս է տեսնում երկրի, Շիրակի մարզի զարգացման հիմնական ուղին,
📌 Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում մարզի առաջնահերթությունների լուծման համար․ կներկայացնեն Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածուները.
🔹Ուղիղ հեռարձակում
➡️


➡️ Բանախոսներ`
➡️ Էլզա Գինեցյան՝ Իմ քայլը դաշինք
➡️ Ռեմիկ Աղաբաբյան՝ ՀՀԿ կուսակցություն,
➡️ Նարեկ Ներսիսյան՝ Քաղաքացու որոշում կուսակցություն
➡️ Վարդան Սրտաշյան՝ Քրիստոնեա Ժողովրդական վերածնունդ կուսակցություն,
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան
#ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections