#ԱԺ2017 #ParliamentElection #Ազգային_Ժողով #Ընտրություններ
#DialogueAuditorium
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների և քաղաքական ուժերի, դասավորումների մասին կխոսեն Վարդևան Գրիգորյանը-Ծառուկյան դաշինք, Սուքիաս Ավետիսյանը-ՀՀԿ, Արթուր Համբարձումյանը-Ելք դաշինք , Վահագն Հովհաննիսյանը – Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք:
Մրցակից քաղաքական ուժերի ցանկն արդեն հրապարակել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրվել են 5 կուսակցություն եւ 4 դաշինք:
Ընտրողն ընտրելու լայն հնարավորություն ունի, սակայն վստահություն չունի:
Առաջադրված քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների թիվը ոչ միայն մեծ է, այլեւ մտահոգող: Կողմնորոշվելը ընտրողի համար կլինի դժվար:
Ցանկանցած ընտրությունում ընտրողների որոշիչ ձայնը կարեւոր է, սակայն ընտրողն ինքը այն չի կարեւորում, քանի որ վստահություն չունի ընտրական գործընթացի եւ արդյունքների հանդեպ, իսկ անվստահության հիմքը նախորդ ընտրությունների արդյունքներն են:
Հանրապետությունում արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու նպատակով դիտորդական ռաքելությամբ ներկայանում են մի շարք կազմակերպություններ, որի նպատակը նաեւ դիտորդի կողմից հայտնաբերված խախտումների բարձրաձայնումն է:
Մարտի 5-ից հանրապետությունում կմեկնարկի ընտրական քարոզարշավը, որը քաղաքական դաշտում բնութագրվում է որպես կրկես ու ներկայացում, քաղաքացուն խոստումներ շռայլելու սկիզբ:
Քարոզարշավը, ի դեպ, բուռն ու մրցակցային կլինի նաեւ Շիրակի մարզում: Հանրապետության գործազրկության եւ աղքատության ցուցանիշով առաջատար մարզից տարածքային վարկանիշային ցուցակով ընդգրկվել են Աժ պատգամավորներ, Գյումրու նախկին քաղաքապետն ու նախկին մարզպետը:
Website » https://progressgyumri.am/
Facebook » https://www.facebook.com/progressgyumringo/
Twitter » https://twitter.com/progressgyumri
Instagram » https://www.instagram.com/progress_of_gyumri_ngo/
Դաշինքների քաղաքական ապագայի, սփյուռքահայերի նախաձեռնած «Արդարություն Հայաստանում» շարժման, ԱԺ ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու՝ Ս.Սարգսյանի հրամանագրի իրավական, բարոյական, քաղաքական գնահատականներն են տալիս Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ՝ Ստեփան Գրիգորյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ՝ Ստյոպա Սաֆարյանը, Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածքային մ/ճ ղեկավար՝ Սեյրան Մարտիրոսյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր՝ Ալբերտ Բաղդասարյանը:
Նոր ընտրակարգի շուրջ Երկխոսության լսարանում կխոսեն թիվ 32 և թիվ 31 ԸԸՀ-ների նախագահներ`Մարզպետունի Մարգարյանը և Արտակ Ավետիսյանը:
Մի շարք ընտրախախտումների եւ ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին է խոսում Համախմբում կուսակցության մամուլի խոսնակ, վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական հիմնական դերակատարներից ԲՀԿ-ն ակտիվ քաղաքականություն է վերադարձնում կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Եթե նախկին առաջնորդը վերադառնա, կվերականգնի՞ արդյոք ԲՀԿ-ն իր նախկին դիրքերը: Այս և Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին խոսել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Ընտրական գործընթացների, ներքաղաքական զարգացումների, իշխանափոխության, ընդդիմության հնարավոր միավորման վերաբերյալ կխոսեն ՀԱԿ Գյումրու կառույցի խորհրդի նախագահ Մուրադ Գրիգորյանը և Ժառանգություն կուսակցության վարչության անդամ, Գյումրու կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը:
Ընտրական գործընթացների, ներքաղաքական զարգացումների շուրջ խոսել են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կուսակցության խմբակցությունից Սուքիաս Ավետիսյանը, ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը, վարչության անդամ Լենա Նազարյանը
Հոկտեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով կյանքի են կոչվել ընդդիմության ու քաղհասարակության՝ տարիներ ի վեր առաջ քաշած եւ մերժված պահանջները: Սակայն, ընդդիմադիրների ու իրավապաշտպանների խիստ դժգոհությունն էր առաջացրել օրինագծի <<Սուտ մատնության մասին>> դրույթը:Այս և սպասվող քաղաքական նոր զարգացումների մասին խոսել են փաստաբան Թամարա Յայլոյանը և քաղաքագետ Գագիկ Համբարյանը: