Հետընտրական զարգացումների, թիվ 34 ԸԸՀ որոշման դեմ բողոքարկումների մասին են խոսել Մարզպետունի Մարգարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից,Համլետ Սարուխանյանը՝ «Հայկական վերածնունդ», Արման Գրիգորյանը՝ «Գալա», Հովհաննես Ասոյանը՝ «Համախմբում» կուսակցություններից:
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում ու Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության ճնշող մեծամասնությունը՝ 60% տոկոսից ավելին դեմ է իշխող ուժին: Մնացածը վարչական լծակներն են, նաև այն ընտրազանգվածը, որը նույնիսկ դեմ լինելով իշխանություններին քվեարկեց ՀՀԿ-ի օգտին:
Այս և ընտրական գործընթացների մասին զրուցել են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն խորհրդի նախագահ` Ստեփան Գրիգորյանը, Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար` Սեյրան Մարտիրոսյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ` Լևոն Բարսեղյանը:
Ավագանու ընտրություններն ավարտված են, սակայն հստակ երեւում է՝ որեւէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմել: Նոր ԸՕ 141-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով,ըստ մանդատների բաշխման արդյունքի կուսակցություններից, կամ կուսակցությունների դաշինքից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնութունը տրվում է այդ կուսակցությանը: Գյումրիում անցողիկ 6 տոկոսի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, սակայն նրանցից եւ ոչ մեկը 40 տոկոս եւ ավել ձայն չի ստացել. «Բալասանյան դաշինքը»՝ 34,75 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»` 21,66 տոկոս, «Հայկական վերածնունդը»՝ 10,62 տոկոս, ԳԱԼԱ-ն` (10,47) տոկոս:
Որոշված չէ նաեւ, թե քաղաքական ուժերի միջեւ մանդատներն ի վերջո ինչպես են բաշխվելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրեն հատուկ ձեռագրով, փորձում է «Բալսանայան դաշինքին» 15-ի փոխարեն 17 մանդատ շնորհել: Ընդդմդր թեւը ունի իր հաշվարկները՝ 15 մանդատ Բալասանյնան դաշինքին, 9-ը՝ ԲՀԿ-ին, 5-ը՝ Հայկական վերածնունդին, 4-ը՝ Գալային: Ամեն դեպքում, ընտրությունների արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, եւ այդ ժամանակ միայն ամեն ինչ կհստակեցվի:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ից ձայների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ այլեւս չի ընդունել: Ընդհանուր թվով քննվել է վերահաշվարկի 10 դիմում:
Մինչ կուսակցությունների միջեւ մանդատներն են բաշխվում, դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները բարձրաձայում են՝ ընտրություններն ընթացել են համատարած ընտրախախտումներով ու ընտրակեղծքիներով:
Ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ «Գյումրու առաջընթաց» Հկ-ն: Արձանագրված ընտրախտումները «Երկխոսության լսարան» հաղորդաշարի ուղիղ օնլայն հեռարձակումներով անմիջապես ներկայացվում էր հանրությանը: Հաղորդաշարի ընթացքում ընտրախախտումների մասին հարցազրույցներով ու հայտարարույթւոններով հանդես էին գալիս նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, լրագրողները:
Ի դեպ, Գյումրիում արձանագրվել է քվեարկությանը ընտրողների մասնակցության շատ ցածր ցուցանիշ. ընտրացուցակներում գրանցված 125 983 մարդուց ընտրություններին մասնակցել է 45 670-ը, որը կազմում է ընտրողների 36,25 տոկոսը:
Հոկտեմբերի 2-ին Գումրիում անցկացված Ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ 6 տոկոսի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, սակայն նրանցից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի կազմել:
Այս և ընտրական գործընթացների մասին խոսել են ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան` Հարություն Բաղդասարյանը և Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար` Սեյրան Մարտիրոսյանը:
Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում ծրագրի շրջանակներում՝ «Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ» ՀԿ-ին կողմից վերապատրաստված դիտորդներն ու քաղլրագրողները հոկտեմբերի 2-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընտրատեղամասերում վերահսկողություն են իրականացրել 50-ից ավել տեղամասերում, իսկ մյուս տեղամասերում շրջիկ լրագրողներն են աշխատել` պարբերաբար հաղորդագրություններ ուղարկելով կազմակերպության թեժ գծի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հեռախոսահամարներին, տեղեկություններ հաղորդելով, նաև տեսանյութեր տրամադրելով: Ընտրախախատումների վերաբերյալ երկու տասնյակից ավել ահազանգեր էին ստացվել դիտորդներից՝ տեղամասերում կողմնակի անձանց ներկայություն, քվեարկության գաղտնիության խախտումներ, ծրարների ու քվեաթերթիկների անհամապասխանություն, այլ անձի փոխարեն քվեարկության փորձեր, ընտրողների ուղղորդում, ընտրողին օգնելու կարգի խախտում, դիտորդների աշխատանքների խոչընդոտում, քարոզչանյութերի առկայություն, մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասի հարակից հատվածներում և այլն: Ամբողջ տեղեկատվությունը կազմակերպության կայքի ուղիղ հեռարձակման միջոցով տարածվել էր համացանցում: Երկխոսության լսարան մեդիահարթակում հրավիրվել էին լրագրողներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր կիսվել էին իրենց տպավորություններով, կարծիքներով, կանխատեսումներով:
Թիվ 30/40 ընտրատեղամասում 8 անց 10 րոպեին, երբ տեղամասի դռները պետք է փակված լինեին, վստահված անձ է ներս մտել , ինչի իրավունքը չուներ: Մեր դիտորդի դիտարկմանը, թե խախտում է կատարվում եւ տվյալ անձն իրավունք չունի ներսում մնալու, ոստիկանները չեն միջամտել, հանձնաժողովի նախագահն էլ որոշել է նրան ներս թողնել:
<Գյումրու առաջընթաց> ՔՀԶԿ ՀԿ թղթակից Արևիկ Հակոբյան հայտնում է.
Թեև մեր այցելության պահին 34/67 ընտրատեղամասում արդեն կրքերը հանդարտվել էին,այնուամենայնիվ հանձնաժողովի նախագահ Սասուն Թամազյանը խոստովանեց, որ վստահված անձերի միջև միջադեպ է գրանցվել:Ինչպես պարզեցինք ՔՊ վստահված անձից կրկին Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները փորձել են տվյալներ դուրս հանել:Վստահված անձը գրի է առել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները եւ ցուցակը ներկայացրել է դրսում իրեն սպասող տղամարդուն:Զեղծարարությունը կանխվել է ՔՊ բարձրացրած աղմուկի հիման վրա:Ընտրատեղամաս է ժամանել Նիկոլ Փաշինյանը:
Գյումրու թիվ 34/72 ընտրատեղամասից, որը տեղակայված է թիվ 25 միջնակարգ դպրոցում, Ասպարեզը ահազանգ ստացավ, որ ինչ-որ անհայտ անձինք են մտել ընտրատեղամաս: Հանձնաժողովի նախագահը փորձել է նրանց դուրս հրավիրել, սակայն նրանք հրաժարվել են դուրս գալ ընտրատեղամասից, վ
Այս ամենին հաջորդեց նաեւ մեկ այլ հետաքրքիր դեպք: 34/72 ընտրատեղամասին մոտ մի մեքենա էր կայանել, որի մեջ երեք անձ ձեռքերին ունեին ինչ-որ ցուցակներ եւ քննարկումներ էին անում:
Հ.Վ.
Կազմակերպության կայքէջին թղթակցող Արևիկ Հակոբյանը հայտնոում է, որ34/64 ընտրատեղամասում ՝ թիվ 2 ավագ դպրոց, տեղի է ունեցել վիճաբանություն վստահված անձանց, դիտորդների և հանձնաժողովի նախագահի միջև: 2 վստահված անձանց վկայականները պատռել են, որից մեկը եղել է Բալասանյան դաշինքից, մյուսը՝ ԲՀԿ-ից: Վերջինս լքել է ընտրատեղամասը:Նշված վստահված անձինք չեն նշում, թե ովքեր են: Համախմբում կուսակցության վստահված անձը մեր թղթակցին հայտնել է, որվեճը սկսվել է Բալասանյան դաշինքի վստահված անձը ներքին կարգով քվեաթերթիկներ է բաժանումընտրողներին: ներկա պահին հանձնաժողովի նախագահ Բորիս Հակոբյանը մեղադրվում է այն բանում, որ աչք է փակել առկա խախտումներին և հրավիրել ոստիկանին, իսկ նախագահը ճանապարհել է ոստիկանին: