Yearly Archives:2019

Live Ուղիղ՝ «2018 թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց »

#Մամուլի_Ասուլիս
2018 թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացում
Քննարկումն իրականացվում է «ԱԺ արտահերթ ընտրությունների մոնիտորինգ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:
🔴 Ուղիղ հեռարձակում
 


Բացման խոսք՝
 Հայկ Աբրահամյան՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի
 Հասմիկ Մխիթարյան՝ – Ծրագրի ղեկավար«ԱԺ ահերթ ընտրությունների մոնիտորինգ Շիրակի մարզում» ծրագրի ներկայացում
 Լևոն Բարսեղյան ծրագրի փորձագետ՝ – Գյումրիում հեռարձակվող տեղական ՀԸ-ների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի հաղորդումների մոնիտորինգի արդյունքներ
 Արթուր Սաքունց ծրագրի փորձագետ՝
2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարճաժամկետ դիտորդության ամփոփում Գյումրի քաղաքում
#DMC #OSF #Monitoring #LiveReport #PressConference #Discuss

Հեղափոխությունից 1 տարի անց

Թավշյա հեղափոխությունից անցել է 1 տարի։ Անցնող մեկ տարին գնահատում են մեր համաքաղաքացիներն ու մեր այսօրվա հյուրերը՝ Քաղաքացու Որոշում կուսակցությունից Նարեկ Ներսիսյանը և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից Կարապետ Մխչյանը։

 

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը։ Գյումրու ավագանին միաձայն որոշեց հատկացնել 1 միլիոնն ՀՀ դրամ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների համար և մեկ միլիոն ՀՀ դրամ էլ հատկացնել ապրիլի 30-ից մայիսի 3-ը Ջազի միջազգային օրվա առիթով կազմակերպվող Հայաթ ջազ նախագիծը կազմակերպելու եւ անցկացնելու համար: Գյումրու ավագանու կողմից ընդունվեց որոշում՝ Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող 2000-2004 թվականներին ՀՀ պետական բյուջեի, Լինսի, Հանթսմանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամների եւ Ամերիկյան կարմիր խաչի միջոցներով կառուցված բազմաբնակարան շենքերի բաշխված, բայց չսեփականաշնորհված բնակարանները նվիրատվության եղանակով տրամադրել բնակիչներին:

Ապրիլյան պատերազմի իրավաքաղաքական գնահատականը

Ապրիլյան քառօրյա պատերազմի դրդապատճառների, տարածքային կորստի, Փաշինյան-Ալիև բանակցությունների և արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ կխոսեն «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամներ՝ Վարուժան Ավետիսյանը և Գարեգին Չուքասզյանը։ ©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

 

Հայկական օրակարգը՝ Վիեննայում

Մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն պաշտոնական ձեւաչափով առաջին շփումն էր, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Մինչ այդ երկու երկրների ղեկավարներն երեք անգամ հանդիպել էին ոչ պաշտոնական ձեւաչափով, որոնցից մեկում բանավոր պայմանավորվածություն էր ձեռքբերվել սահմանում լարվածություն թուլացնելու ու միջադեպերը կանխելու ուղղությամբ։

Նախորդ երեք հանդիպումները Հայաստանի ղեկավարը բանակցություններ չի համարում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խուսափում է բանակցություն անվանել նաեւ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը։ Մինչ Վիեննա մեկնելը նա հայտարարել էր, թե բանակցային իմաստով այդ հանդիպումը հատուկ օրակարգ չի ունենալու, այլ կողմերը ներկայացնելու են իրենց պատկերացումներն ու մոտեցումները հակամարտության կարգավորման ու բանակցային գործընթացի վերաբերյալ։

Հայաստանի նոր իշխանության պատկերացումներն ու մոտեցումները ներկայացվել էին մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որն աննախադեպ իրադարձություն էր։ Այդ նիստում հայկական կողմերը վերահաստատել էին այն մոտեցումը, որ բանակցությունները կարող են լիարժեք ու արդյունավետ լինել, եթե Արցախը վերադառնա բանակցային սեղանի մոտ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանը քայլեր է անելու Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու եւ արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության համար. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետեւողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, եւ այս հարցը եղել եւ շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարեւորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել եւս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»:17866417Հայկական կողմերի մոտեցումների հաջորդ կարեւոր կետը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկներին, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներին. «Համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, եւ հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խոսակցության»:

Եթե Արցախը բանակցային գործընթնաց վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր դեռ շուրջ մեկ տարի առաջ ու մի քանի անգամ կրկնել այն, ապա Մադրիդյան սկզբունքների հանդեպ այս վերապահումների մասին արտահայտվում էր առաջին անգամ։ Հատկանշական է, որ Արցախի որոշ պաշտոնական ու ռազմական շրջանակներ այս հարցում առավել կոշտ են արտահայտվում, հայտարարելով, թե Մադրիդյան սկզբունքները դեմ են Հայաստանի ու Արցախի շահերին եւ վերանայման կարիք ունեն։ Մասնավորապես Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանն էր հայտարարել, որ եռանախագահների ներկայացրած սկզբունքները կտրականապես անընդունելի են Արցախի եւ Հայաստանի համար՝ հատկապես անվտանգության տեսանկյունից, եւ եկել է այդ հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ստեփանակերտի համատեղ նիստն ու այնտեղ արված հայտարարությունները հետեւել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վիեննայի հանդիպումից արված հայտարարությանը, որտեղ ուղերձներ էին հղվել կողմերին։ Համանախագահները, մասնավորապես, կողմերին կոչ էին արել ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության, ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում:67289

Հասկանալի է, որ ռազմատենչ հայտարարությունների մասով զգուշացումն ուղղված էր Ադրբեջանին, իսկ բանակցային ձեւաչափի միակողմանի փոփոխության նախաձեռնությունը՝ Հայաստանին։ Օրերս խորհրդարանում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ իր ասածը բանակցային ձեւաչափի փոփոխություն համարելը սխալ ընկալում է, ինքն աաջարկում է ոչ թե փոխել բանակցային ձեւաչափը, այլ վերականգնել այն, որն ի սկզբանե արձանագրված է եղել։

Չնայած Վիեննայում կայացած հանդիպման վերբերյալ կողմերի պաշտոնական հայտարարություններում շատ քիչ բան է ասվում  քննարկված հարցերի շրջանակի մասին, սակայն դժվար չէ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպումներում ներկայացրել է հայկական օրակարգը, այսինքն՝ Ստեփանակերտի համատեղ նիստում արձանագրված խնդիրները։

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կարեւորել է, որ այնտեղ ներկայացրել էր մեր օրակարգը. «Կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում նախագահ Ալիեւի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարեւոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խդիրների մասին եւ խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում եւ հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գնահատականով, բանակցություններում առաջընթաց կա, նաեւ նշել է, թե Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափը մնում է անփոփոխ: Իհարկե, ձեւաչափի առումով  դժվար թե այլ բան հայտարարեր, բացի ներկայում գործող վիճակ արձանագրելուց, մանավանդ որ, Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու Հայաստանի նախաձեռնությունը մի քանի օրում, անգամ ամսում ու տարում իրականություն դարձնելը անիրատեսական է, դրա համար տեւական ժամանակ է ու ջանքեր են պահանջվում։

Հ. Կիրակոսյան

«Անհրաժեշտ է առավել խստությամբ ու հետևողականորեն ապրիլյան պատերազմի համապարփակ քննություն լինի» Ա․Քանանյան

«Անհրաժեշտ է առավել խստությամբ ու հետևողականորեն ապրիլյան պատերազմի համապարփակ քննություն լինի» «Բարձրացնել հրադադարի խախտված գիծը վերականգնելու հարցը» Ա․Քանանյան

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

 

Live Ուղիղ՝ «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչումը որպես ժամանակի հրամայական»

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչումը որպես ժամանակի հրամայական» մամուլի ասուլիս։
📍 Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի նպատակը և գործողությունների ներկայացում։
📍 Ֆոկուսխմբային քննարկումների ընթացք, մասնակիցների մոտեցումների տարբերություն։
📍 «Բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում. առկա վիճակի և զարգացման նախադրյալների քարտեզագրում» հետազոտության նախնական արդյունքների ներկայացում:
📍 Բաց երիտասարդական աշխատանքի ոլորտում հանրային քաղաքականության անհրաժեշտությունը Հայաստանում։
🔴 Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝
 Արթուր Նաջարյան – Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ
 Կարեն Տերտերյան – երիտասարդական աշխատանքի փորձագետ
 Մարինա Գալստյան – երիտասարդական ոլորտի հետազոտող
 Աննա Եղոյան – հանրային քաղաքականության փորձագետ
#DMC #Youth #YIC #PressConference #Discuss

 

Հանկարծ չհայտնվենք նույն շրջապտույտի մեջ

Հայաստանում ներքաղաքական լուրջ խմորումներ են տեղի ունենում, որոնք ավելի շատ միտված են ոչ այնքան ապագային, որքան անցյալի իրողություններին։ Այդ անցյալի իրողությունները մշտապես ներկա են եղել հայաստանյան քաղաքական զարգացումներում, ուղղորդել շատ գործընթացներ, քաղաքական նպատակներով օգտագործվել տարբեր շրջանակների կողմից։

Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանն օրերս հրապարակեց Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակ, ուր անդրադարձ է կատարում այդ անցյալի որոշ իրադարձություններին ու դրվագներին, ավելի կոնկրետ՝ քոչարյանական իշխանության տարիներին։ Իր ամբողջության մեջ նամակը մեղադրանքների մի ամբողջ շարք է Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ պետական-քաղաքականից բովանդակությունից մինչեւ քրեական-իրավական բնույթի։

Նամակում խոսք է գնում Ռ. Քոչարյանի ու իր իշխանության կողմից խոշոր կոռուպցիայի, պետական թալանի, անօրինական սեփականաշնորհումների, 1998 թվականի նախագահական ընտրությունների կեղծման, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ դրսեւորած կասկածելի վարքի մասին։

Սրանցից յուրաքանչյուրն ինքնին բազմաթիվ դետալներ ու նրբերանգներ պարունակող պատմություններ ու գործեր են՝ իրենց բնորոշ քաղաքական շրջանակով, շարժառիթներով, իրավական հատկանիշներով, իրադարձությունների հետագա ընթացքի վրա թողած ազդեցությամբ։

Որպեսզի հասկանալի լինի իրերի իրական դրությունը, պետք է հիշենք այն քաղաքական իրականությունը, որը գոյություն ուներ այդ տարիներին։

1998 թվականի փետրվարին տեղի էր ունեցել պետական հեղաշրջում. հայտնի ուժերի պահանջով նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել։ Հայտնի ուժերն էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը եւ վերջինիս հավատարիմ ռազմական ու երկրապահական շրջանակները։ Հատկանշական է, որ նամակի հեղինակ Վահան Շիրխանյանը հենց այդ շրջանակից է։ Այդ շրջանակները հաջորդ նախագահի պաշտոնում տեսնում էին հենց Վազգեն Սարգսյանին, վերջինս նախապես համաձայնելով այդ առաջարկին, հետագայում հրաժարվում է դրանից։ Ի վերջո կանգ են առնում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության վրա։

SDHP (SDHK) member, former deputy minister of defense Vahan Shirkhanyan guest in Hayatsq press club

Նամակում Շիրխանյանն ասում է, թե Քոչարյանը կեղծել է ընտրությունները, խոսքը վերաբերում է հատկապես երկրորդ փուլին։ Նա թվեր է բերում, ըստ որոնց՝ Կարեն Դեմիրճյանը մեծ առավելությամ հաղթել է ընտրություններում, սակայն պաշտոնական թվերը փոխվել են, ու Քոչարյանն իրեն հռչակել է նախագահ։ Շիրխանյանը եղել է Քոչարյանի նաընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն, ներսից գիտի շատ փաստեր։ Ըստ էության, ընտրություններում նա աշխատել է Քոչարյանի համար։ Բնականաբար, եթե ընտրությունները կեղծվել են, ապա դրան մասնակցել են Քոչարյանի նախընտրական շտաբի անդամները։

Շիրխանյանը նաեւ ասում է, թե ընտրություններից հետո Վազգեն Սարգսյանը խոստովանել է, որ սխալվել է Քոչարյանի հարցում եւ քայլեր է ձեռնարկել վերջինիս ունեցած իշխանությանը հակակշռելու ուղղությամբ։ Սա հայտնի փաստ է։ Հենց այդ քայլերի տրամաբանության մեջ է ՀՀԿ-ի նախագահ դանալը, Կարեն Դեմիրճյանի ու նրա առաջնորդած ՀԺԿ-ի հետ «Միասնություն» դաշինքը կազմելը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, համոզիչ հաղթանակ տանելը, Ռոբերտ Քոչարյանին իշխանության իրական լծակներից զրկելը եւ անգլիական թագուհու կարգավիճակում թողնելը։ Ներքաղաքական դաշտում այս իրավիճակն էր 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մինչեւ հոկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածը։

Հոկտեմբերի 27-ից հետո մի քանի ամիս տեւական աճակատում էր տեղի ունենում Վազգեն Սարգսյանի զինակիցների եւ Ռոբերտ Քոչարյանի ու վերջինիս թիմակիցների միջեւ։ Գնում էր նաեւ իշխանության համար պայքար։ Տարբեր ինտրիգների միջոցով Քոչարյանին հաջողվեց հաղթել եւ միահեծան իշխանություն հաստատել երկրում, որը հետո վերածվեց քրեաօլիգարխիկ համակարգի։

Այս օրերին, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի ու մթնոլորտի փոփոխություններից հետո, կարծես նորից վերաթարմացել է առճակատումը Վազգեն Սարգսյանի զինակիցների եւ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմակիցների միջեւ (ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի թիմակից ասվածը շատ հարաբերական բան է, նկատելի է, որ այսօր նրան պաշտպանողների որոշ մասը ընդամենը վարձու քարոզիչներ են, որոնք նախկինում հայտնի էին նաեւ որպես քաղաքական հաճախորդներ)։ Սակայն այսօրվա առՃակատումն ունի բոլորովին այլ ենթատեքստ ու դրդապատճառներ։

Կարեւոր է, որ այդ առճակատումը, ինչպես նաեւ անցյալի իրողությունների բացահայտումը չդառնան ներկայիս քաղաքական օրակարգը որոշող գործոններ, այլապես նորից կհայտնվենք նույն շրջապտույտի մեջ։

Այդ ամենը պետք է քննարկվի բացառապես իրավական հարթության մեջ։ Ի դեպ, ՀՔԾ-ն արդեն հետաքրքրվում է 1998 թվականի նախագահական ընտրությունների փաստերով։ Իսկ ԱԱԾ-ն՝ Շիրխանյանի նամակում նշված այլ դրվագներով, ամենայն հավանականությամբ, կոռուպցիոն ու անօրինական սեփականաշնորհումների փաստերով, չի բացավում՝ նաեւ Հոկտեմբերի 27-ով։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru