«Արցախյան հիմնահարցը պետք է լուծել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով» ՀՀ և Արցախի ղեկավարների մասնակցությամբ անվտանգության խորհրդի համատեղ նիստի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության, Արցախյան հակամարտության կարգավորման իրավական ու քաղաքական հիմնավորումների մասին խոսել են Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և ՀՀ փաստաբանների պալատ անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
📅Մարտի 8-ը կանանց իրավահավասարության, պաշտպանության, խնդիրների ու սոցիալական դիրքի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու օր է:
🔹 Հայ կնոջ դերի և նշանակության արտացոլումը բոլոր ժամանակներում
🔹 Կանանց իրավախախտումների ինչպիսի՞ դեպքեր են արձանագրվել վերջին տարիներին
🔹 Կանանց պաշտպանությանն ուղղված պետական ինչպիսի՞ քաղաքականություն է մշակված
🔹 Արդյո՞ք բավարար է կանանց իրավագիտակցությունը սեփական իրավունքների պաշտպանության հարցում
🔹 Այսօր մեծ է կանանց դերը քաղաքացիական հասարակությունում, ինչո՞վ է պայմանավորված վերջին տարիներին կանանց ակտիվ մասնակցությունը երկրի ներքաղաքական զարգացումներում
🔹 Սելեկտիվ աբորտների ինչպիսի՞ նկարագիր կա Հայաստանում
🔴 Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
➡ Լիլիթ Գորգինյան- Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ
➡ Թամարա Յայլոյան-փաստաբան
➡ Սոֆյա Հովսեփյան-Աժ պատգամավոր
➡ Լուսինե Գինոսյան-«Կենաց ծառ» հասարակական կազմակերպության նախագահ
📌 Համակարգող՝ Լիզա Գասպարյան
Մարտի 5-ին, ժամը13․00-ին,
#Երկխոսության_մեդիա_կենտրոն ում (հասցեն՝ Ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1)
Քննարկում «Գյումրի քաղաքի կանաչապատման խնդիրները» թեմայով
Քաղաքի քանի՞ տոկոսն է կանաչապատված և ըստ գոտիավորման քանի՞ տոկոսը պետք է լիներ կանաչապատ:
Կառուցապատման թույլտվության հարցում օրենսդրական ի՞նչ նորմեր են գործում։
Կանաչապատ տարածքներին առնչվող քաղաքաշինական որոշումների կայացման գործընթացում ի՞նչ խախտումներ են արձանագրվել:
Շրջակա միջավայրի վրա ի՞նչ ազդեցություն ունի կանաչ տարածքների բացակայությունը:
Քաղաքի տարեկան բյուջեով քանի՞ տոկոսն է հատկացվում կանաչապատման աշխատանքներին և կանաչապատ տարածքների խնամքին:
Ուղիղ հեռարձակում
©dialoguemci.am
Freedom of speech & Pluralism
Tel: +37498 691-690;
E-mail: dialoguemediacenter@gmail.com
✔️ Ներքաղաքական գործընթացներում հաճախ շահարկվող՝ մարտի 1-ի գործի և արցախյան հակամարտության խնդրի շուրջ կխոսեն Ազգային արժեք ակումբի անդամներ, պատմաբան` Արմեն Սարուխանյանը և աշխարհագրագետ Արմեն Ներսիսյանը։
📅 Փետրվարի 28-ին լրանում է Սումգաիթի ջարդերի 31-րդ տարելիցը: Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված Սումգաիթ քաղաքի հայ ազգաբնակչության եղեռնի և զանգվածային տեղահանության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը:
📌 Պատմական ինչպիսի՞ դեպքեր ու անցքեր են թվագրվում 1988թ փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում:
📌 Ինչո՞ւ էր հայերի նկատմամբ թույլ տրվում այդ ոտձգությունները:
📌 Ղարաբաղյան շարժումը, ո՞ր փուլում էր
📌 Սումգաիթից Հայաստան եկած գաղթականների հարցերով ո՞վքեր զբաղվեցին
📌 Պատմական ի՞նչ հետք թողեց Սումգաիթի ջարդերը հայ իրականությունում:
🔹Ուղիղ հեռարձակում
➡
Բանախոսներ՝ ➡️
➡ Գագիկ Համբարյան-պատմաբան, քաղաքագետ
➡ Լուսինե Գինոսյան-«Կենաց ծառ» ՀԿ նախագահ
➡ Սերիկ Տոնոյան-Ղարաբաղյան շարժման մասնակից
📌 Համակարգող՝ Լիզա Գասպարյան
Հայաստանում կան մի քանի թեմաներ, որոնք ժողովրդի ընկալման մեջ զգայուն լինելով ու հանգուցային նշանակություն ունենալով հանդերձ, կամ ուղղորդիչ դեր են խաղում հասարակական-քաղաքական կյանքում, կամ շահարկման մեծ լիցք պարունակում ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար։
Առաջին շարքին են պատկանում Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը, իրադարձություններ, որոնք ինքնին ողբերգական լինելով, նաեւ պետականությանն ուղված հարված էին ու քաղաքական ուղղություն փոխեցին երկրում։ Հոկտեմբերի 27-ի մասով այս պահին այդ գործի թարմացման կամ վերաբացման մասին խոսք չկա։ Իսկ Մարտի 1-ի առումով էական գործընթացներ են տեղի ունենում։
Հեղափոխությունից հետո նորովի բացված մարտի 1-ի գործի նախաքննությունը, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար, որից հետո կսկսվի դատավարական փուլը։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի երկու ամիս անց։
Այդ գործով մեղադրանք է առաջադրվել տվյալ ժամանակաշրջանում նախագահի պաշտոն զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին, նրա տեղակալ Յուրի Խաչատուրովին, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին։ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացված է նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը, սակայն, բացակայում է Հայաստանից ու թաքնվում է նախաքննությունից։
Սահմանադրական կարգի տապալաման համար մեղադրվողները իրենց դեմ հարուցված գործն ու մեղադրանքը համարում են շինծու, քաղաքական հետապնդում, վրեժխնդրություն։ Այս իմաստով հատկապես ակտիվ են Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը։
Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն ու կողմնակիցները իրենց պաշտպանության մարտավարության հիմքում դրել են այն փաստարկները, որոնցով 2008-ի մարտի 1-ից հետո հարուցվեցին քրեական գործեր, դատապարտվեցին հանրահավաքներին մասնակցած հարյուրավոր մարդիկ։ Ժամանակի ընթացքում շատ է խոսվել այդ գործերի շինծու լինելու, իրականությունը կեղծ լույսի ներքո ներկայացնելու, ապացույցները կեղծելու, փաստերը խեղաթյուրելու ու կոծկելու մասին։
Այժմ արդեն մարդու իրավունքների եվրոպական դատարանն է դատական եզրակացություններ անում իրավական ու դատավարական խեղաթյուրումների եւ ապօրինությունների մասին, որոնք գործել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ մարտի 1-ի գործը քննող նախաքննական մարմինը, դատախազությունն ու դատարանները։
Մարտի 1-ի վերաբացված գործով զբաղվող նախաքննական մարմինը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հիմքում դրել է 2008 թվականի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի ընդունած 0038 հրամանը, որն ապացույց է այն բանի, որ բանակն օգտագործվել է ներքաղաքական գործընթացներում, ինչը հակասահմանադրական գործողություն է։ Բանակի օգտագործման մասին կան նաեւ բամաթիվ վկայություններ, տեսանյութեր, լուսանկարներ։ Բացի դա, այդ ամենը տեղի է ունեցել հազարավոր մարդկանց աչքի առաջ, հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում։ Մի խոսքով, ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանն ու մյուս մեղադրյալները փորձեն արդարացումներ գտնել իրենց հրամաններում ու գործողություններում, օրինական համարեն դրանք, աշխատեն ամեն կերպ քաղաքական գունավորում տալ իրենց մեղադրանքին, ինչքան էլ Քոչարյանն հայտարարի, թե ինքը տեղյակ չի եղել 0038 հրամանից ու մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ոչ իրավաչափ ու անօրինական գործողություններից, չեն կարողանա հերքել անհերքելին։ Այլ խնդիր է, որ նախաքննական մարմինը մասնագիտական առումով կարողանա դատարանում որակյալ կերպով ներկայացնել ապացուցողական բազան ու մեղադրանքի իրավական հիմնավորումները։
Մարտի 1-ի գործին զուգահեռ ներկայում ընթացող ներքաղաքական գործընթացների վրա ազդող լուրջ գործոն է արցախյան հակամարտության խնդիրը։ Արցախի հարցը մշտապես է շահարկման առարկա եղել ներքաղաքական կյանքում՝ քաղաքական բոլոր բեւեռների կողմից։ Այսօր այդ շահարկումն հասել է իր գագաթնակետին։ Այն շահարկում են քոչարյանականները, ՀՀԿ-ակաները, դաշնակցականները, վերջիններիս քարոզչական մեքենան, ուրիշ այլեւայլ խմբեր։
Խոսում են չեղած ինչ-որ սցենարների մասին, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մեղադրում որոշակի պայմանավորվածությունների, դավաճանության, հող հանձնելու մեջ։ Խոսում են առանց կոնկրետության ու փաստերի, երեւակայական ինչ-որ գծագրումներ են անում իրենց մտքում, տարբեր իրողություններ ու հայտարարություններ ֆանտաստիկ ժանրի կանոններով կպցնում իրար, չգիտես որտեղից մոգոնում «խաղաղություն տարածքների դիմաց» թեզը, դա վերագրում իշխանությանը ու հակաքարոզչության լայն ասպարեզով փորձում հանրությանը տրամադրել իշխանության դեմ։
Սա այն դեպքում, երբ նոր իշխանությունը դեռ լիարժեք չի էլ ներկայացրել արցախյան հարցում իր ամբողջական հայեցակարգն ու ծրագիրը, դեռեւս Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես չի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ ու, ընդհանարապես, դեռ չի մասնակցել պաշտոնական բանակցությունների։
Առայժմ Նիկոլ Փաշինյանը հստակորեն հայտարարել է երկու բանի մասին. 1. Արցախի ղեկավարությունը պետք է պաշտոնապես մասնակցի բանակցություններին, ավելի ճիշտ՝ վերադառնա բանակցային սեղանի մոտ, որից ժամանակին զրկվել էր Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ եւ 2. անգամ քննարկման ենթակա չէ չգիտես որտեղից ու ում կողմից ասպարեզ նետված «խաղաղություն տարածքների դիմաց» գոյություն չունեցող սցենարը։
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
✔️ Մարզի սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունների, հիմնական առաջնահերթությունների, առաջիկա անելիքների շուրջ հարցազրույցը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։
📅ՀՀ կառավարության հունվարի 31 նիստում որոշվեց լուծարել Գյումրու «Շիրակ հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ Այն լուծարելու հիմնավորումն այն է, որ ԶԼՄ-ն իրականացնում է անալոգային հեռարձակում։ Նշվեց նաև այն, որ Շիրակի հանրային հեռուստաընկերությունը Հանրային հեռուստաընկերության մասնաճյուղն է, մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի մեկը։
📌Գյումրու ավագանու փետրվարի նիստին ընդունվեց որոշում՝ ուղերձով դիմելու ՀՀ կառավարությանը Շիրակի ՀՌԸ լուծարման վերանայման հարցով։ Շիրակ ՀԸ լուծարումը վերանայելու առաջարկով դիմեց նաև ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետը նշեց, որ այն ունի քաղաքական ու սոցիալտնտեսական ենթատեքստ։
🔹Ուղիղ հեռարձակում
➡️ Բանախոսներն են`
➡ Վարդևան Գրիգորյան ԱԺ պատգամավոր
➡ Սուսաննա Աստոյան Գյումրու ավագանու անդամ, ԲՀԿ
➡ Ավետիս Առաքելյան Գյումրու ավագանու անդամ, ՀՎ
➡ Արթուր Ղանդիլյան ՇԻՐԱԿ ՀՌԸ դործադիր տնօրեն
📌 Համակարգող՝ Շուշանե Սարգսյան
Օրերս նոր կառավարությունը խորհրդարան ներկայացրեց իր հնգամյա ծրագիրը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կնքվել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու ծրագիր։ Ըստ նրա, այն հանրապետությունում իրականացված քաղաքական հեղափոխության շարունակությունն է եւ ընթանալու է այն նույն գաղափարաբանական տրամաբանության համատեքստում, ինչ 2018 թվականի ապրիլ-մայիսին կայացած փոփխությունն էր. «Տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր դարձավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը: 2013 թվականին հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորմանը, որը հետագայում դարձավ համանուն կուսակցություն, 5 տարի անհրաժեշտ եղավ Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացնելու, այդ հեղափոխությանը հասնելու համար: 5 տարի ՀՀ քաղաքացներին հղած մեր հիմնական ուղերձն այն էր, որ հանրային վերափոխման կարեւորագույն գործոնն անհատի վերափոխումն է եւ որ հանրային վերափոխման էֆեկտի հասնելու ճանապարհին յուրաքանչյուր քաղաքացու անելիքը սեփական անձի վերափոխումն է: Մենք ասում ենք, որ հանրային կյանքի ցանկացած ոլորտում զարգացման կարեւորագույն գործոններից մեկն անհատական ջանքն է եւ որ առանց անհատական ջանքի գործադրման չի կարող լինել որեւէ փոփոխություն, առավելեւս քաղաքական»:
Իր ելույթի մեկ այլ հատվածում վարչապետը շեշտադրեց. «Յուրաքանչյուր քաղաքացի սեփական անձի զարգացումը՝ հմտությունների, գիտելիքների իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը պետք է դիտարկի իբրեւ հանրային բարեփոխումների զարգացման կարեւորագույն բաղադրիչ: Պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր եւ մթնոլորտ ձեւավորի նման վերափոխումներին նպաստելու համար: Սա է ամբողջ գաղափարախոսությունը: Երբ որ մեր հարգելի պատգամավորներն ասում են՝ բա ի՞նչ պետք է անի պետությունը, ահա թե ինչ պետք է անի պետությունը: Պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր եւ մթնոլորտ ձեւավորի նման վերափոխումներին նպաստելու համար»:
Այսինքն, ծրագրի հիմքում դրված է այն դրույթը, որ տնտեսական հեղափոխությունը պետք է անի քաղաքացին, իսկ կառավարությունը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի դրա համար։ Զուտ տնտեսագիտական բնրոշմամբ, իշխանությունն իր անելիքը ձեւակերպում է հետեւյալ կերպ. «Կառավարությունը որդեգրում է տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական զարգացման քաղաքականության փոխարինելու ուղեգիծ: Ո՞րն է երկուսի տարբերությունը: Կարելի տնտեսական աճ ապահովել մի քանի ընկերությունների գործունեության արդյունքում, բայց սա բացի թվաբանությունից, ուրիշ ոչինչ չի նշանակում, եւ քաղաքացիները չեն զգում տնտեսական այդ աճի ազդեցությունը, ինչքան էլ այն մեծ լինի: Մեզ հարկավոր է տնտեսական զարգացում, ինչպես ասացի՝ համախառն ներքին արդյունքի ձեւավորումը, հանրային լայն համագործակցության, հնարավորինս մեծ ու անընդհատ մեծացող թվով ընկերությունների ու մարդկանց գործունեության արդյունք է եւ հետևաբար դա արդյունք է, որը հասանելի եւ տեսանելի է բոլորին: Եւ որպես այդ զարգացման ամենատեսանելի արգասիք կառավարությունը նպատակադրվում է առաջիկա 5 տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության էական կրճատմանը, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի եւ թոշակների շարունակական աճին եւ արտահանման տեմպերի բազմապատկմանը»:
Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ընդդիմադիր ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները մի քանի ասպեկտներով լայն քննադատության արժանացրին այն, մասնավորապես նշելով, թե ծրագրում գրեթե չկան թվեր ու ժամկետներ, այն չափելի չէ, զուրկ է կոնկրետությունից, ընդամենը բարի ցանկությունների ժողովածու է։ Ընդդիմադիրների մատնանշած բացթողումներից մեկն էլ այն է, որ ծրագրից ացակայում են դեռ հեղափոխության ժամանակ հայտարարված մի քանի նախաձեռնություններ, մասնավորպես, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, անցումային արդարադատության ներդրում։
Այս վերջին կետի առումով իշխանության ներկայացուցիչների հակափաստարկն այն էր, որ այդ փոփոխությունները կիրականացվեն խորհրդարանի նախաձեռնությամբ՝ օրինագծերի ներկայացման միջոցով։ Իսկ ծրագրում թվերի ու ժամկետների բացակայության կամ նվազ լինելու հանգամանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագիրը զուտ հայեցակարգային, ընդհանուր քաղաքականություն մատնանշող փաստաթուղթ է, իսկ թվերն ու ժամկետները իրենց արտահայտություննը կգտնեն կառավարության ոլորտային գործողությունների պլանում։
Ընդդիմության ներկայացուցիչները այլ՝ առավել լոկալ բնույթի թերություններ ու բացթողումներ էլ էին մատնանշում ծրագրում։ ԲՀԿ-ն, մասնավորապես, դա հեղափխական ծրագիր չի համարում։ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարեց, որ հանրային բարձր վստահություն վայելող կառավարության ծրագիրը պետք է լիներ հեղափոխական. «Մենք ասում ենք՝ այն, ինչ ներկայացրել եք, վախվորած է, ինչպես ձեր թիմակիցը նշեց՝ զգուշավոր: Այնքան զգուշավոր, որ եթե անգամ օրական հինգ հազար անգամ կրկնեք, որ ունեք բարձր լեգիտիմություն, դա չի լուծելու տնտեսական ու սոցիալական խնդիրների այն բեռը, որոնց համար ժողովուրդը ձեզ տվեց աննախադեպ քվե»: ԲՀԿ-ականները մի շարք առաջարկներ ներկայացրին կառավարությանը՝ ծրագրում ընդգրկելու համար, եւ պայման դրեցին, ըստ որի՝ ծրագրին կողմ կքվեարկեն միայն այն դեպքում, եթե իրենց առաջարկները ընդունվեն։ Հատկանշական է, որ ԲՀԿ-ն նաեւ հայտարարեց, որ, անկախ ամեն ինչից, իրենք կշարունակեն աջակցել կառավարությանը։
Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրոյանն հայտարարեց, թե իրավական ընթացակարգեր չկան առաջարկները կառավարության ծրագրում ընդգրկելու համար, սակայն դրանք կարող են հաշվի առնվել կառավարության ծրագրային այլ փաստաթղթերում։
Քննարկումների ժամանակ առավել սուր բանավեճ ծավալվեց «Իմ քայլը» դաշինքի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջեւ։ Վերջիններիս ելույթները առավել արմատականության ու ծրագրի հանդեպ հոռետեսության դիրքերից էին։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն հայտարարեց, որ միայն կառավարության կառուցվածքը բավարար է, որ իրենք դեմ քվեարկեն ծրագրին: «Կառուցվածքը նախկին ավտորիտար համակարգի պահպանման միտումով կառուցվածք է: Բայց մենք դեմ ենք նաեւ կադրային քաղաքականության առումով: Ընդդիմությունը, պարոն Փաշինյան, ձեզ առաջարկում է ազատվել Սերժ Սարգսյանի կլանի ներկայացուցիչներից, ովքեր չեն հավատում, որ հնարավոր է հինգ տոկոնսանոց աճից ավելի աճ ապահովել»,- ասաց Մարուքյանը:
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ սուր արձագանքեցին Էդոն Մարուքյանին, նրան հիշեցնելով, թե ինչով էր ինքն ու իր թիմակիցները զբաղված հեղափոխությունից առաջ ու հեղափոխության առաջին օրերին։ Նկատի ունեին վերջիններիս կրավորական պահվածքը եւ չհավատալը հեղափոխական շարժման հաջողությանը։
Կառավարության ծրագին կողմ քվեակեցին միայն «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները, սակայն դա բավարար էր ծրագիրը ընդունելու համար։ Այն խորհրդարանի հավանությանն արժանացավ 82 կողմ, 37 դեմ ձայնով։
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru