Yearly Archives:2020

Հակառակորդի զոհերի թիվը հասել է 4369-ի

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։ Հակառակորդն ունի ինչպես մարդկային, այնպես էլ ռազմամթերքի կորուստներ։Հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով՝ խոցվել է ևս 17 աթս, 12 զրահատեխնիկա, կա 300 զոհ:Ադրբեջանի զինված ուժերն ընդհանուր առմամբ կորցրել է 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ: Զոհերի թիվը հասնում է 4369-ի։

Աղբյուր՝ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/804314663737796

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում մեծ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել պարտված վետերաններով. Վ. Պողոսյան

Ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված մեծ հույսեր փայփայել պետք չէ:Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում:

Աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=105654601316435&id=102006298347932

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ձախողվել են հակառակորդի հերթական փորձերը. ՀՀ ՊՆ խոսնակ

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա», – ասված է Շուշան Ստեփանյանի գրառման մեջ։

Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3311491812220289

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ: Կառավարության ղեկավարը նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների՝ հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն:«Կարևոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կանայալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում ևս Երևանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/10/08/Nikol-Pashinyan-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Առողջապահության նախարարությունը կոչ է անում խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում անտարբերության չմատնել COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը, լինել զգոն խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: ՀՀ առողջապահության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:
«Սիրելի հայրենակիցներ,
Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ:Այս օրհասական պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր:
Սիրելի’ ժողովուրդ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Հարկ է հիշեցնել, որ ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական, պահպանել հակահամաճարակային կանոններն՝ այն գիտակցմամբ, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ և ամուր կպահի մեր թիկունքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ http://www.moh.am/#1/3241

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կրակի դադարեցման վերաբերյալ լուրն իրականությանը չի համապատասխանում

Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում:Այս մասին տեղեկացրել է Պաշտպանության բանակը:

Աղբյուր՝  https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/192326122408176

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել Ստեփանակերտն ու Շուշին զոհեր ու վիրավորներ չկան

Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին։ Այս մասին հայտնել է Արցախ տեղեկատվական շտաբը:Լուսանկարում Ստեփանակերտի կենտրոնական թաղամասերից մեկն է։ Պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի բնակարաններ։Նշվում է, որ զոհեր ու վիրավորներ չկան։

Աղբյուր՝  https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/192324859074969

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru