Yearly Archives:2020

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 718-ով՝ հասնելով 54 հազար 473-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 202-ով և հասել 45 հազար 312-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 656 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 316 հազար 479-ի:Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. – «Պացիենտները եղել են 62 (տղամարդ), 86 (տղամարդ), 67 (կին), 88 (կին), 58 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (կին), 71 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1004-ի, ևս 302 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 855 մարդ:

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Զինվորներին համոզել են, որ սա «պայմանավորված պատերազմ է» և ստիպել որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն. ԱԱԾ-ում հետաքննություն է սկսվել Փաշինյանին արված ահազանգի հիման վրա

ԱԱԾ-ում հետաքննություն է սկսվել Փաշինյանին արված ահազանգի հիման վրա
Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հետաքննություն է սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին արված ահազանգի հիման վրա։ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է` իրեն ահազանգել են, որ առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:Վարչապետը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:«Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն», – գրել է Փաշինյանը՝ եզրափակելով․ – «Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից։ Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու»։

Աղբյուր՝  https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2773496969637347

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հակառակորդը Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի. ՀՀ ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված է եղել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը: «Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի», – գրել է Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում:

Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3310744852294985

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. Թուրքիայի դերակատարումը»

#Քննարկում#Արցախ #Artsakh #Turkey

Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Կողմերը հրետանային մարտեր են վարում, գործարկվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել. թիրախավորովում են նաև հայկական խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում:
Ինչո՞ւ Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, որքանո՞վ է դրանում ներքաշված Թուրքիան և ո՞րն է վերջինիս բուն նպատակը, ի՞նչ դիրքորոշում է որդեգրել միջազգային հանրությունը:
————————–——————-
Ուղիղ հեռարձակում

 Բանախոսներ՝
 Արմեն Բադալյան – քաղաքագետ
 Արմեն Ներսիսյան – աշխարհագետ, գիտությունների թեկնածու, դոցենտ
 Մարիամ Հինդոյան- թուրքագետ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում բացառել է, որ մենք կթիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը՝ նշելով, որ մենք թուրք չենք: «Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։ Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են»,- գրել է նա:

Աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=103277704887458&id=102006298347932

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ստեփանյանը նաև նշել է, որ Արցախի ՊԲ տեղեկություններով, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:«Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ», – նշել է ՊՆ խոսնակը:

Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3305373212832149

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հրապարակվել են Ադրբեջանի ագրեսիան հետ մղելիս նահատակված եւս 21 զոհերի անունները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների 21 նոր անուններ:
Նրանք են՝
Մարտիրոսյան Լեռնիկ Մակիչի, ծնվ. 1988թ.
Միսկարյան Սեյրան Սամվելի, ծնվ. 1986թ.
Պալաքյան Կարեն Կոնոյի, ծնվ. 1988թ.
Առաքելյան Գեղամ Հրաչիկի, ծնվ. 1977թ.
Մինասյան Կամո Մանվելի, ծնվ. 1984թ.
Անդրյան Վալերի Վաղինակի, ծնվ. 1981թ.
Վարդանյան Հարություն Վարդանի, ծնվ. 1995թ.
Կիրակոսյան Իվան Մարտիկի, ծնվ. 1991թ.
Հովհաննիսյան Արկադի Շիրակի, ծնվ. 1983թ.
Պահեստազորային Մխիթարյան Ազատ Վահագի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Լևոնյան Սեդրակ Հենրիկի, ծնվ. 1976թ.
Պահեստազորային Ասատրյան Սիմոն Գեղամի, ծնվ. 1967թ.
Գասպարյան Էդուարդ Երվանդի, ծնվ. 1988թ.
Գալստյան Արամ Գալուստի, ծնվ. 2000թ.
Ղուլյան Հայկ Բաղդասարի, ծնվ. 2001թ.
Մովսիսյան Սասուն Սևակի, ծնվ. 2001թ.
Հակոբյան Գոռ Լյովայի, ծնվ. 2000թ.
Հարությունյան Արթուր Սամվելի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Վրեժ Արմենի, ծնվ. 2000թ.
Ենգիբարյան Արմեն Սամվելի, ծնվ. 1997թ.
Կարապետյան Իսրայել Գևորգի, ծնվ. 2000թ.
Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների 10 օրերի ընթացքում հայկական կողմն արդեն պաշտոնապես հայտարարել է ավելի քան 245 զոհի մասին: Հիշեցնենք՝ կան մոտ 2 տասնյակ զոհեր նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:

Աղբյուր՝ http://www.nkrmil.am/news/view/2973

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru