© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
📋 Անկախ Դիտորդ դաշինքը երեկ հրապարակել էր տեղեկատվություն, որ ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի 2021թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում խոշորացված բոլոր համայնքներում ՏԻՄ օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածների դրույթների համաձայն դադարեցվում են համայնքների ավագանիների և ղեկավարների լիազորությունները։
Այսօր արդեն մի շարք համայնքներում ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Հստակ չէ, սակայն թե արդյոք այդ համայնքների բոլոր բնակավայրերի ղեկավարներն ու ավագանիներն իրազեկված են իրենց լիազորությունների դադարեցման մասին:
Ըստ էության, խոշորացված համայնքների բնակավայրերի մի մասի ղեկավարների լիազորությունները դադարեցնելը, միաժամանակ մյուսներինը պահպանելը տարբերակված և կամայական մոտեցում է, ինչն ամենևին չի նպաստում համայնքների խոշորացման և տեղական ինքնակառավարման նոր մարմինների նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը։
Գտնում ենք, որ․
1️⃣ Խոշորացված համայնքների բոլոր ավագանիների և ղեկավարների լիազորությունների դադարեցումը պիտի իրականացվի օրենքի տառին համապատասխան և միևնույն սկզբունքով։
2️⃣ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է տեղեկատվություն հրապարակվի, թե արդյոք համապատասխան համայնքապետարանների աշխատակիցները պատշաճ ծանուցվել են իրենց հետ աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների և հիմքերի վերաբերյալ
3️⃣ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է հստակ և ամբողջական իրազեկում հրապարակվի, թե ինչպես է կազմակերպվելու և իրականացվելու այդ համայնքներում գույքի և գործառույթների հանձնում/ընդունումը
4️⃣ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առավել լայն իրազեկում իրականացնեն նոր ընտրակարգի վերաբերյալ, այդ թվում հենց գործող ՏԻՄ մարմինների շրջանում։
Անկախ դիտորդ հասարակական դաշինք
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, Գյումրում վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվեց «Անկախ դիտորդ» դաշինքի կարճաժամկետ դիտորդների 2-րդ խմբի վերապատրաստման դասընթացը։
——————————————-
ℹ️ Վերապատրաստման դասընթացի ընթացքում կարճաժամկետ դիտորդները գիտելիքների նախնական գնահատման թեստ լրացնելուց հետո ծանոթացան ընտրական հանձնաժողովների՝ ԿԸՀ-ի, ԸԸՀ-ի, ՏԸՀ-ի գործառույթներին, համամասնական ընտրակարգին, դիտորդների իրավունքներին ու պարտականություններին, վարքագծի կանոններին, Անկախ դիտորդի գործողություններին։ Վերապատրաստումների ընթացքում անդրադարձ կատարվեց ընտրական համակարգերի, դիտորդական առաքելության և վերջիններիս կողմից ընտրական գործընթացների նկատմամբ մշտադիտարկման, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի իրավասությունների, իրավունքների և պարտականությունների թեմաներին:Դասընթացի ավարտին դիտորդները լրացրեցին գիտելիքների վերջնական գնահատման թեստը։
——————————————-
➡ 📌Դիտորդական առաքելությությունն իրականացնում են «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ կազմակերպությունները՝
– «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
➡ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
➡ «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
➡ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
➡ «Ռեստարտ Գյումրի» /Գյումրու Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
➡ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ։
#2021 #ՏԻՄ Ընտրություններ #Progress_of_Gyumri #Անկախ_Դիտորդ – Independent Observer հասարակական դաշինքի անդամ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
YouTube`
#ՏԻՄ #ընտրություններ #ընտրական #օրենսգիրք