Yearly Archives:2021

ՏԻՄ ընտրություններ

Եթե համայնքում ընտրողների թիվը 70000-ից ավելի է, ապա քվեարկության համար կիրառվում են առանձին քվեաթերթիկներ՝ յուրաքանչյուր կուսակցության և կուսակցությունների դաշինքի համար։
✅Ընտրողը քվեարկում է՝ իր ցանկացած թեկնածու կուսակցության/կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, առանց որևէ նշումի, ծրարի մեջ դնելով։

‼Գրիչի կիրառումն արգելվում է, ցանկացած նշում կամ գրառում պարունակող քվեաթերթիկ համարվում է անվավեր։ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում ընտրողների թիվը 4000-ից պակաս է, հետևաբար՝ այդ համայնքներում գործում է մեծամասնական ընտրակարգը։

✅Հոկտեմբերի 17-ին Շամիրամ և Ֆիոլետովո համայնքներում նշանակված են և ավագանու անդամի, և համայնքի ղեկավարի ընտրություններ։

‼Ֆերիկ համայնքում նշանակված են միայն ավագանու անդամի ընտրություններ։

✅Շամիրամ և Ֆիոլետովո համայնքներում ընտրողը կստանա երկու քվեաթերթիկ (տարբերվող գույնի), որոնցից մեկի վրա կլինեն ավագանու անդամի թեկնածուների անունները, մյուսի վրա` համայնքի ղեկավարի թեկնածուների անունները։ Ընտրողը կքվեարկի յուրաքանչյուր քվեաթերթիկում իր ցանկացած թեկնածուի դիմացի վանդակում v-աձև նշան դնելով։

‼Եթե թեկնածուների ինքնաբացարկի պատճառով միայն մեկ թեկնածու լինի, ապա քվեաթերթիկը կփոխվի, և ընտրողը կքվեարկի «Կողմ եմ» կամ «Դեմ եմ» տարբերակներից մեկի դիմաց v-աձև նշան դնելով: 4000-ից շատ ընտրողներ ունեցող համայնքներում գործում է տեղական ինքնակառավարման համամասնական ընտրակարգը։

Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններում ընտրողներն ընտրում են ավագանի, որն էլ իր հերթին ընտրում է համայնքի ղեկավարին։
Այս դեպքում ավագանու թեկնածուները կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն են։

✅Մինչև 70000 ընտրող ունեցող համայնքներում թեկնածու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անունները գրված են մեկ ընդհանուր քվեաթերթիկի վրա, և ընտրողը քվեարկում է քվեաթերթիկում իր ցանկացած թեկնածու կուսակցության/կուսակցությունների դաշինքի դիմացի վանդակում v-աձև նշան դնելով։ Այս ընտրությունների ժամանակ նման կերպ քվեարկելու են Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում և Տեղում։

‼Եթե թեկնածու կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկի պատճառով միայն մեկ թեկնածու կուսակցություն/կուսակցությունների դաշինք լինի, ապա քվեաթերթիկը կփոխվի, և ընտրողը կքվեարկի «Կողմ եմ» կամ «Դեմ եմ» տարբերակներից մեկի դիմաց v-աձև նշան դնելով։

Աղբյուր՝ https://www.facebook.com/AnkakhDitord/posts/1211467905930466

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 05/10/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Ամենակարևորը` արդյունավետ կառավարում. Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյան

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքը քաղաքի զարգացման 11 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որի հիմքում կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ համայնքային կառավարումն է: Դաշինքը գլխավորում է Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստնեի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա նոր չէ, որ հիշել է Գյումրիի մասին ու որպես թեկնածու առաջադրվելուց հետո չէ, որ բարձրաձայնում է քաղաքի խնդիրները: Ավելի քան 30 տարվա լրագրողական փորձի և մոտ 10 տարվա ավագանու ակտիվ գործունեության շնորհիվ նա լավատեղյակ է Գյումրիի խնդիրներին և հստակ է պատկերացնում դրանց լուծման ուղիները:
Քաղաքային իշխանություններն իրենց իրենց լիազորությունները պատշաճ չեն օգտագործում: Լևոն Բարսեղյանը տեղական ինքնակառավարման մարմիններին չարած գործերի համար բազմիցս քննադատել է:
Քաղաքի կառավարման գործում Լևոն Բարսեղյանը կարևորում է համայնքային միջոցների և հնարավոր ներդրումների ապակենտրոնացումը ամբողջ քաղաքի տարածքով, որ չլինեն արտոնյալ ու անտեսված թաղամասեր:
Քաղաքի հիմնախնդիրների լուծումն անհամեմատ մեծ գումարներ է պահանջում, որոնք տեղական բյուջեում չկան: Լևոն Բարսեղյանն հաշվարկել է դրանց գումարային անհամամասնությունը:
Համայնքի բյուջեի մեծացման աղբյուրներն էլ են հայտնի: Ասում է, նախևառաջ պետք է համայնքային ունեցվածքի և փողերի ծախսումների պատշաճ աուդիտ իրականացնել, հասկանալու համար, թե ինչ է կորսվել, գողացվել, փոշիացվել, ով է մեղավոր ու ինչպես պետք է հատուցի համայնքին հասցրած վնասը: Մյուս տարբերակը, ըստ թեկնածուի, եկամտային բազայի վերանայումն է, հասկանալու համար, թե տեղական ինչ հարկեր ու տուրքեր են բաց մնացել:
Ֆինանսական կարևոր աղբյուրներից 1-ն էլ, Լևոն Բարսեղյանն համարում է պետական աջակցությունը, հատկապես անօթևանության խնդրի լուծման հարցում: Առանց դրա, ասում է, չի լինի: Պետությունը պարտավոր է թեթևացնել տնակներում ապրողների բեռը և նրանց համար սոցիալական բնակարաններ կառուցել:
Անօթևանություն, գործազրկություն, աղքատություն. Գյումրիում այս խնդիրները ըստ թեկնածուի, փոխկապակցված են: Հայաստանում մինչ պատերազմը 30.000 ընտանիք անօթևան էր, այսինքն յուրաքանչյուր 28, 29-րդ ընտանիքը, նրանցից 3000-ն էլ Գյումրիում: Խնդիրն համապետական է,- ասում է Լևոն Բարսեղյանը:
Այս խոշոր խնդիրներից զատ, Գյումրիում կան նաև տեղական խնդիրներ` հասարակական զուգարանների կառուցումը, շներին քաղաքի երեսից հավաքել, մի տեղում պահելը կամ հասարակական տրանսպորտի վիճակի բարելավումը: Քաղաքի պետական ու տեղական նշանակության խնդիրները «Հայրաքաղաք» դաշինքի անդամները մանրամասն քննարկել են, լուծման ուղիներն էլ նրանց հայտնի են:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սոցփաթեթի ծառայությունները երկուսով համալրելու նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը` սպորտային համալիրներից, լողավազաններից օգտվելու և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն։ Նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ընդգծելով` Հայաստանի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները չեն կարող հանդիսանալ սոցփաթեթի շահառուներ: Այս նախագծով բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի ավելանում, իսկ նպատակը, ըստ նրա, մեկն է՝ պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնել և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնել:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 04/10/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրիում բացվել է Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը

#Գյումրի #թանգարան

Հին Ալեքսանդրապոլի պատմական շենքերից մեկում բացվել է Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը։ 1887 թվականին կառուցված այս շենքում տեղ է գտել  պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հարուստ հավաքածուն՝ հայկական զինանշանների նմուշներ, պետական ու ազգային խորհրդանիշներ, եզակի փորագրանկարներ և այլն։ Հին Գյումրիի հունական թաղամասի այս հինավուրց շենքը եղել է մեծահարուստ Մալխասովների տունը։ Կիսանկուղային շենքի պատմական արժեքը վերականգնվել է իր ժամանակի միջավայրում։

Այստեղ ամեն ինչ հիշեցնում է 19-րդ դարը, սենյակների կահավորանքը, հին լուսանկարները, նաև հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, հայկական զինանշանների ու դրոշների տարբեր ժամանակաշրջանների հորինվածքներ։ Իսկ այս ամենի կենտրոնում Հայկ Դեմոյանի 10 տարվա հավաքչական աշխատանքների արդյունքն է՝ նրա հեղինակած ,,Հայկական ազգային խորհրդանիշներ,, գիրքը։

Իր հայրենի քաղաք Գյումրիում Հայկ Դեմոյանը 1 տարվա մեջ արդեն 3-րդ թանգարանն է բացում, նպատակ ունենալով Գյումրին դարձնել գրավիչ հյուրերի ու զբոսաշրջիկների համար, նաև սերունդների շրջանում հայրենասիրությունն ու պատմությունը ընկալելու, հասկանալու մշակույթ ձևավորել։  Հրավիրված հյուրերն էլ խորհրդանշանների թանգարանի բացմանը դատարկաձեռն չէին եկել։ Նվերներն էլ թանգարանային բացառիկ նմուշներ էին։

Ուսուցողական բովանդակությամբ այս թանգարանը իր հարկի տակ կհյուրընկալի նաև դպրոցականներին, ովքեր կկարողանան ամենատարբեր միջոցառումներ անցկացնել։ Սա արդեն նույն շենքում գործող մյուս մշակութային օջախում՝պատմաճարտարապետական ,,Ակումբ 1887,,-ում, որը ևս բացվեց խորհրդանշանների թանգարանների հետ։ Թանգարանը պարբերաբար կհարստացվի նոր ցուցանմուշներով, հիմնադիրները կշարունակեն հին Ալեքպոլի պատմության այլ վկայություններ փնտրել, նաև դրանք ձեռք բերել տարբեր աճուրդներում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, Գյումրիում վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվեց «Անկախ դիտորդ» դաշինքի կարճաժամկետ դիտորդների 1-ին խմբի վերապատրաստման դասընթացը։

ℹ️ Վերապատրաստման դասընթացի ընթացքում կարճաժամկետ դիտորդները գիտելիքների նախնական գնահատման թեստ լրացնելուց հետո ծանոթացան ընտրական հանձնաժողովների՝ ԿԸՀ-ի, ԸԸՀ-ի, ՏԸՀ-ի գործառույթներին, համամասնական ընտրակարգին, դիտորդների իրավունքներին ու պարտականություններին, վարքագծի կանոններին, Անկախ դիտորդի գործողություններին։ Դասընթացի ավարտին դիտորդները լրացրեցին գիտելիքների վերջնական գնահատման թեստը։
——————————————-
➡ 📌Դիտորդական առաքելությությունն իրականացնում են «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ կազմակերպությունները՝
– «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
➡ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
➡ «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
➡ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
➡ «Ռեստարտ Գյումրի» /Գյումրու Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
➡ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ։

#2021 #ՏԻՄ Ընտրություններ #Progress_of_Gyumri #Անկախ_Դիտորդ – Independent Observer հասարակական դաշինքի անդամ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 01/10/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է նախընտրական ծրագիրը

Երեկ՝ սեպտեմբերի 30֊ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը։ ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ելույթ ունենալով, խոսել է Գյումրու ավագանու ընտրությունների կարևորության և զարգացման հնարավորությունների մասին։ Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է նախընտրական ծրագիրը։ Այն ներառում է իրատեսական դրույթներ՝ քաղաքում առկա բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ։ Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ արվելու է ամենը, որպեսզի ոլորտային խնդիրներին ճշգրիտ և իրատեսական լուծումներ տրվեն և դրանք խելամիտ ժամկետներում կյանքի կոչվեն։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru