Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքը քաղաքի զարգացման 11 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որի հիմքում կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ համայնքային կառավարումն է: Դաշինքը գլխավորում է Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստնեի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա նոր չէ, որ հիշել է Գյումրիի մասին ու որպես թեկնածու առաջադրվելուց հետո չէ, որ բարձրաձայնում է քաղաքի խնդիրները: Ավելի քան 30 տարվա լրագրողական փորձի և մոտ 10 տարվա ավագանու ակտիվ գործունեության շնորհիվ նա լավատեղյակ է Գյումրիի խնդիրներին և հստակ է պատկերացնում դրանց լուծման ուղիները:
Քաղաքային իշխանություններն իրենց իրենց լիազորությունները պատշաճ չեն օգտագործում: Լևոն Բարսեղյանը տեղական ինքնակառավարման մարմիններին չարած գործերի համար բազմիցս քննադատել է:
Քաղաքի կառավարման գործում Լևոն Բարսեղյանը կարևորում է համայնքային միջոցների և հնարավոր ներդրումների ապակենտրոնացումը ամբողջ քաղաքի տարածքով, որ չլինեն արտոնյալ ու անտեսված թաղամասեր:
Քաղաքի հիմնախնդիրների լուծումն անհամեմատ մեծ գումարներ է պահանջում, որոնք տեղական բյուջեում չկան: Լևոն Բարսեղյանն հաշվարկել է դրանց գումարային անհամամասնությունը:
Համայնքի բյուջեի մեծացման աղբյուրներն էլ են հայտնի: Ասում է, նախևառաջ պետք է համայնքային ունեցվածքի և փողերի ծախսումների պատշաճ աուդիտ իրականացնել, հասկանալու համար, թե ինչ է կորսվել, գողացվել, փոշիացվել, ով է մեղավոր ու ինչպես պետք է հատուցի համայնքին հասցրած վնասը: Մյուս տարբերակը, ըստ թեկնածուի, եկամտային բազայի վերանայումն է, հասկանալու համար, թե տեղական ինչ հարկեր ու տուրքեր են բաց մնացել:
Ֆինանսական կարևոր աղբյուրներից 1-ն էլ, Լևոն Բարսեղյանն համարում է պետական աջակցությունը, հատկապես անօթևանության խնդրի լուծման հարցում: Առանց դրա, ասում է, չի լինի: Պետությունը պարտավոր է թեթևացնել տնակներում ապրողների բեռը և նրանց համար սոցիալական բնակարաններ կառուցել:
Անօթևանություն, գործազրկություն, աղքատություն. Գյումրիում այս խնդիրները ըստ թեկնածուի, փոխկապակցված են: Հայաստանում մինչ պատերազմը 30.000 ընտանիք անօթևան էր, այսինքն յուրաքանչյուր 28, 29-րդ ընտանիքը, նրանցից 3000-ն էլ Գյումրիում: Խնդիրն համապետական է,- ասում է Լևոն Բարսեղյանը:
Այս խոշոր խնդիրներից զատ, Գյումրիում կան նաև տեղական խնդիրներ` հասարակական զուգարանների կառուցումը, շներին քաղաքի երեսից հավաքել, մի տեղում պահելը կամ հասարակական տրանսպորտի վիճակի բարելավումը: Քաղաքի պետական ու տեղական նշանակության խնդիրները «Հայրաքաղաք» դաշինքի անդամները մանրամասն քննարկել են, լուծման ուղիներն էլ նրանց հայտնի են:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru