Yearly Archives:2022

«Երիտասարդ նկարիչների պլեներ՝ հանուն Ջաջուռի»

«Երիտասարդ նկարիչների պլեներ՝ հանուն Ջաջուռի»
—————————————
📌Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռ բնակավայրում անցկացվելու է «Նկարում ենք լույսը» խորագրով երիտասարդ նկարիչների Պլեներ: Նախագիծն իրականացնում է «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը: Նպատակը՝ ուշադրություն հրավիրել գյուղի խնդիրների վրա, իրականացնել մեկ բարեգործական ծրագիր, հայտնաբերել գյուղական հյուրընկալ տներ եւ նպաստել ապագայում գյուղական տուրիզմի զարգացմանը:
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

————————————-
ℹ Բանախոսներ՝
➡ Երանուհ Սողոյան – «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրեն
➡ Կոլյա Գրիգորյան – Ջաջուռ բնակավայրի վարչական ղեկավար
➡ Մամիկոն Միքայելյան – Քանդակագործ, նկարիչ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Արժեք ստեղծող երիտասարդ․ Գյումրու ԵՆԿ-ի հերթական հրավառությունը․ տոնվեց Երիտասարդենրի միջազգային օրը

Գյումրիում գույն ու երանգ ստեղծող, երիտասարդների կողքին ու երիտասարդների համար։ Հանրապետության երկրորդ քաղաքում երիտասարդական հրավառություն ու տոն էր օգոստոսի 12-ին։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն  հերթական անգամ տոն նվիրեց քաղաքին, մասնավորապես երիտասարդներին, և բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են երիտասարդ։

Տարաբնույթ միջոցառումներով, կարևոր հանդիպումներով և ժամանցային բաղադրիչով նշվեց Երիտասարդներիր միջազգային օրը՝ աջակցությամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի։298848673_370078531967430_8952655284392944816_n

Տոնը մեկնարկել էր դեռ նախօրեից՝ հանրային տեղեկատվական արշավով։ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կամավորները շրջել էին Գյումրու տարբեր թաղամասերում, բնակիչներին տեղեկացրել Երիտասարդների միջազգային օրվա և տոնի հետ կապված սպասվելիք միջոցառումների մասին։ Նաև հետաքրքիր անկանկալ են մատուցել։ Անցորդները հնարավորություն են ունեցել լուսանկարվել օրվա խորհրդով ձևավորված հատուկ շրջանակով և ստանալ իրենց լուսանկարը:

Այնուհետ հերթը պաշտոնական միջոցառումներինն էր։ Արդեն օգոստոսի 12-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «Երիտասարդական չկոնֆերանս»-ը, որի ժամանակ հիմնական ելույթով հանդես եկած Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդգծեց՝ երիտասարդական նախաձեռնություններում և ակտիվությամբ Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել, հիմա էլ այդպես է։

«Այս հարցում շատ կարևոր է պետական ու ոչ պետական հատվածների համագործակցությունը, քանի որ համագործակցության արդյունքում են ծնվում և կյանքի կոչվում լավ գաղափարներ։ Ինձ համար կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն արժեքահեն, մեր հասարակության, մեր երկրի համար պիտանի ձեռնարկներով հանդես գան, իսկ մենք պատրաստ ենք միշտ համագործակցության և ինքս էլ, որպես մարզպետ, բաց եմ քննարկման ու աշխատանքի։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին» մաղթում եմ հաջողություններ, քանի որ կենտրոնը միշտ միջավայր և մտածողություն է փոխել»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Յուրաքանչյուր պետության զարգացման չափորոշիչներից մեկը երիտասարդների զարգացումն է նաև։  Եվ մենք լիահույս ենք, որ  Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը իր հավատարիմ գործընկերների աջակցությամբ կկարողանա ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մենք կկարողանանք Հայաստանում ունենալ արժեք ստեղծող երիտասարդ։ Իզուր չէ, որ մենք այս տարի հենց այս կարգախոսն ենք ընտրել՝ «Արժեք ստեղծող երիտասարդ», քանզի արժեք ստեղծող երիտասարդը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի գործունեության արդյունքն է։ Սա մեզ նաև պարտավորեցնում է»,-ասաց ԵՆԿ ՀԿ միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։

Չկոնֆերանսի այլ հատվածներում տեղի ունեցան նաև քննարկումներ՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը», «Անձնական տվյալների պաշտպանություն», «Սերունդների համերաշխություն» թեմաներով, որին կհաջորդի տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով («Ինքնաճանաչում, ինքնակատարելագործում», «Արվեստը և ես», «Տեղափոխություն Երևանից Գյումրի. Ձեռնարկատիրություն և տուրիզմ», «Մոտիվացիան ու ես. «Այն, ինչ չգիտես քո մասին»», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով») աշխատարանների ժամանակ՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ:

Նույն վայրում տոնի շրջանակներում կայացավ «ԷՔՍՊՈ- տոնավաճառ»։ Սա լավագույն հնարավորություն էր տարբեր ուսումնական հաստատությունների և ընկերությունների համար։ Եվս մեկ անգամ բոլորն առիթ ունեցան ներկայացնել կրթական և աշխատանքային իրենց առաջարկ-հնարավորությունները։

Միջոցառման եզրափակչում բոլորին իր հարկի տակ հավաքեց՝ «Zavod Music Club»-ը։ Կայացավ ժամանցային ոչ-ֆորմալ հավաքույթ։

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Ճամփեզրի հանգուցյալները». հուղարկավորություններ՝ սահմաններից դուրս

«Ճամփեզրի հանգուցյալները». հուղարկավորություններ՝ սահմաններից դուրս
—————————————
📌Գյումրիում գերեզմանատների սահմաններից դուրս իրականացվող հուղարկավորությունների խնդիրը տարիներ շարունակ չլուծվողների թվում է:
Ինչո՞ւ են լռում պատասխանատուներն, ու որն է լուծման բանալին:
Կառուցել դամբարաններ, գնալ դիակիզման ճանապարհով, թե բավարարվել ընտանեկան համարվող գերեզմանոցի սահմանված չափորոշիչով:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

————————————-
ℹ Բանախոսներ՝
➡ Էդուարդ Բաղրամյան «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրեն
➡ Սուսաննա Էլբակյան «Սրբազան հող» հկ նախագահ
➡ Տեր Նշան քահանա Պամֆյորով – Շիրակի թեմի քահանա
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Շիրակի մարզի բնապահպանական խնդիրները»

«Շիրակի մարզի բնապահպանական խնդիրները»
—————————————
1․ Որո՞նք են Շիրակի մարզի բնապահպանական հիմնական խնդիրները։ Բավարար ե՞ն արդյոք կանաչ տեխնոլոգիաների ներդրման ծավալները Շիրակի մարզում։
2․ Անտառների պահպանության ի՞նչ արդյունավետ քայլեր են արվում՝ պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատում, անտառօգտագործում և այլն։
3․ «Արփի լիճ» ազգային պարկի, որպես կենսոլորտային պահպանավայր, կայուն զարգացման մոդելային տարածաշրջան, բնապահպանական դերը։ Արդյոք դա հակասության մեջ չէ՞ տեղական համայնքների տնտեսական զարգացման հետ։ Որո՞նք են կառուցվելիք Կապսի ջրամբարի հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի վրա։
4․ Ո՞րն է կրթության, ուսուցման, հանրային իրազեկման, հանրային մասնակցության, հանրության համար տեղեկատվության հասանելիության դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։
5․ Կլիմայի փոփոխության սպառնալիքի և հետևանքների մեղմման ի՞նչ արտաքին ու ներքին միջոցներ, ներդրումներ և գործողություններ են անհրաժեշտ Շիրակի մարզում։
————————————————————————
 ————————————————————————
ℹ Բանախոսներ՝
➡ Տիգրան Անանիկյան, ՀՀ Շիրակի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ,
➡ Մկրտիչ Հանեսօղլյան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ,
➡ Արտակ Ֆարզադյան- «Արփի լիճ» ազգային պարկի փոխտնօրեն
➡ Ռաֆայել Մխիթարյան, «Երրորդ բնություն» ՀԿ նախագահ։
🔗Համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հաճախակի գրանցվող երկրաշարժերն ու մարզի վթարավտանգ շենքերը»

📌Վերջին շրջանում ՀՀ տարածքում գրանցված երկրաշարժերը բնակչության մոտ անհանգստություն են առաջացրել՝ կապված դրանց հաճախականության հետ: Միայն հուլիսի 11-ին ՀՀ տարածքում գրանցվել էր չորս երկրաշարժ, որից առաջինի ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ. Երևանում և մի շարք մարզերում ցնցումները զգացվել են 5 բալ ուժգնությամբ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կարող են լինել նոր ցնցումներ, սակայն անհանգստանալու և խուճապի մատնվելու հիմքեր չկան: Շիրակի մարզում, սակայն, դեռևս կան վթարային եւ վթարավտանգ շենք-շինություններ, որոնց բնակիչները կանգնած են փլատակների տակ մնալու իրական վտանգի առաջ:
————————————-

Ուղիղ հեռարձակում 🔴 

————————————-
ℹԲանախոսներ՝
➡ Խաչատուր Խնձրցյան- Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ
➡ Հենրիկ Գասպայան- Գյումրու գլխավոր ճարտարապետ
➡ Սերգեյ Նազարեթյան- ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ
➡ Լևոն Հովսեփյան- ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային Փրկարարական վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Կմեկնարկի Գյումրիի Բարեկամության այգու հին բեմի վերակառուցման հանրային արշավը»

📌Բարեկամության զբոսայգու կարևոր օբյետկներից մեկը պատմական բեմահարթակն է, որը երկրաշարժի հետևանքով գտնվում է վթարային վիճակում։ Այն պահպանելու և վերակառուցելու նպատակով TUF հիմնադրամը այս տարվա հուլիսի 11-ին մեկնարկելու է հանրային արշավ, որի նպատակն է դրամահավաքի և հանրային ներգրավվածության շնորհիվ պահպանել բեմահարթակի պատմական տեսքն ու վերականգնել դրա երբեմնի մշակութային նշանակությունը։ Դա հնարավորություն կընձեռի Գյումրու և ամբողջ Հայաստանի երաժշտական, պարային և թատերական խմբերին ելույթ ունենալու քաղաքի յուրօրինակ և նոր բացօթյա բեմում։
#FriendshipParkGyumri
👉 Դրամահավաքին միանալու համար անցեք հետևյալ հղումով` https://rearmenia.com/…/reconstruction-of-the-open-air
————————————-

Ուղիղ հեռարձակում 🔴 

————————————-
ℹԲանախոսներ՝
➡ Ելենա Մուրադյան – «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար
➡ Մուշեղ Գոնչոյան – Բարեկամության այգու շինարարական աշխատանքների համակարգող
➡ Լիլիթ Թովմասյան – Գյումրի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ
➡ Արտակ Գրիգորյան – «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գործառնական տնօրեն

🔗 Մոդերատոր՝ Էմմա Բաղդասարյան – Գյումրիի Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի համակարգող

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Առողջության իրավունք» Հասմիկ Պետրոսյան

YouTube`🔴 

#HumanRights #Մարդու_Իրավունքներ

ℹՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածով ամրագրված է առողջության պահպանման իրավունք

ℹ Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան ունի առողջության պահպանման իրավունք

ℹ Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:

ℹԲոլոր մարդիկ ունեն միևնույն իրավունքները։ Յուրքանչյուր ոք պետք է հարգի ուրիշների իրավունքները։

Հարցազրույցը իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Բանավեճ 2️⃣ «Համայնքների միավորման դրական և բացասական հետևանքները»

Բանավեճ 2️⃣ «Համայնքների միավորման դրական և բացասական հետևանքները»
—————————————

YouTube` 🔴 

—————————————
ℹ Բանախոսներ՝
➡ ԱՐԱՄ ԱՆՏՈՆՅԱՆ – ՀՀ Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ
➡ ՄԵԼՍԻԴԱ ԿԻԿՈՅԱՆ – «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ նախագահ
➡ ՍԱՄՎԵԼ ԷԳՆԱՏՈՍՅԱՆ – Ամասիա համայնքի աշխատակազմի քարտուղար
➡ ԱՐՄԱՆ ԱՋԱՄՕՂԼՅԱՆ – Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ

🔗Հաղորդավար՝ ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Քաղաքացիական մասնակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությանը»

2022-2024թթ․ Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացվում է «Քաղաքացիական մասնակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությանը» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է Նպաստել՝

ՏԻՄ-ի օրենքների կիրառմանը Գյումրի համայնքում, մասնակցային որոշումների կայացմանը, ՏԻՄ-ի թափանցիկ գործունեության, համայնքի կառավարման հրապարակայնության ապահովմանը

Բարձրացնել ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև տեղական և ազգային քաղաքական զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության հասանելիությունը, հատկապես Շիրակի մարզի բնակիչների համար

NED PROGRESS LOGO