© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Երևանում 2024-ի փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպք է բացահայտվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ Կոմիտեի՝ տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, երկուսի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:
Քննչականը որոշ մանրասներ է հաղորդում, մասնավորապես, նշելով, որ Հայաստանի քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել և 2024-ի փետրվարի 10-ին Երևանի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ են կազմակերպել: Այսպես, Գ.Ս.-ն կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն։ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղևորվել են Երևանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին, Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ և գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ։ Կոմիտեն նշում է, որ նախաքննությունը շարունակվում է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կառավարությունը 6,8 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։ Կառավարության այսօվանիստում նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշել է, որ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 57.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներինը` 13.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` 42.0 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներինը՝ 2.2 կմ: Հատկացված գումարից 1,6 մլրդ դրամը հատկացվել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250 – կմ37+500 և կմ45+300 – կմ60+200 հատվածների հիմնանորոգման համար:
https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/03/14/Cabinet-meeting/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղերը, ինչպես պահանջում է Բաքուն: «Ազատության» շաբաթասկզբին ուղարկած գրավոր հարցին ի պատասխան կառավարությունից այսօր հայտնել են, թե խնդրո առարկա հատվածներում անհրաժեշտ է տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը: Բաքուն չորս գյուղի անուն է տալիս՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի։ Այդ տեղորոշումը, ըստ կառավարության, պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա:
«Ըստ այդմ՝ դե յուրե Հայաստանի տարածքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանի տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո»,- հայտնել են կառավարությունից՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման լուծումների սահմանի ողջ երկայնքով։
«Հայաստանը պատրաստ է նույն բանաձևով լուծումների գնալ նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում»,- հավելել են գործադիրից։ Ինչ վերաբերում է էքսկավ/անկլավներին, այս դեպքում Հայաստանի համար «ըմբռնելի է դրանց հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը, կրկին որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը»: «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան նաև հղում են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ընթացքում արված հայտարարությանը, որ Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com