Monthly Archives:March 2024

«Քաղհասարակության դերը միավորված համայնքների զարգացման գործում»

«Քաղհասարակության դերը միավորված համայնքների զարգացման գործում»
—————————————
📌«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում իրականացվել է համայնքների միավորման գործընթաց։ Համայնքների միավորման արդյունքում Շիրակի մարզն այսօր ունի 6 համայնք, այդ թվում՝ Գյումրին։ Մինչ միավորումը Շիրակի մարզն ունեցել է 119 համայնք։
📌Որո՞նք են միավորված համայնքների գերակա հիմնախնդիրները, արդյո՞ք Շիրակի մարզպետի աշխատակազմն ունի մարզի հասարակական կազմակերպությունների հետ զարգացման գործում համագործակցության ռազմավարություն, հասարակական կազմակերպությունները միավորված համայնքների զարգացմանն ուղղված ինչպիսի՞ ծրագրեր են իրականացնում․․․․Քննարկումը ծավալվելու է այս եւ այլ հարցերի շուրջ։
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

ℹԲանախոսներ՝
➡ Արամ Անտոնյան՝- Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ
➡ Գեւորգ Պետրոսյան՝ – «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ
➡ Վահան Դավթյան՝ – «Հյուսիսի երիտասարդներ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
➡ Անդրանիկ Մարգարյան՝ – «Բրայթ իմփաքթ» հասարակական կազմակերպության նախագահ
🔗Համակարգող՝ Անի Մկրտչյան
—————————————
ℹՔննարկումն իրականացվում է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Գյումրի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի հանրային քննարկումն անցել է կիսադատարկ դահլիճում

Գյումրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է  համայնքի 2023 թվականի բյուջեի  կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին   ավագանու  որոշման նախագծի հանրային բաց լսում-քննարկումը,որին ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» , «Հանրապետական»  խմբակցությունների  անդամները չեն մասնակցել,դահլիճում միայն ներկա են գտնվել   « Ապրելու երկիր»  և  «Բալասանյան դաշինք»  խմբակցությունների որոշ անդամներ:

2023 թվականի բյուջեի  կատարման տարեկան հաշվետվության  զեկույցը  ներկայացրել է Գյումրիի համայնքի ղեկավարի խորհրդական  Մենուա  Մկրտչյանը:

Ըստ զեկուցողի, 2023 թվականի համար անշարժ գույքի հարկը պլանավորվել է 213 մլն 300 հազար դրամ, փաստացի կատարվել է 201 մլն 800 հազար դրամի չափով կամ 95․1%,իսկ  փոխադրամիջոցների  գույքահարկը պլանավորվել է 864 մլն 500 հազար դրամ, բայց   հավաքագրվել է փաստացի 847 մլն 700 հազար դրամ ,որը կազմում է  պլանավորածի 98․1 %-ը։

Պետական եւ տեղական տուրքեր  պլանավորվել են 133,8 մլն դրամ,բայց  փաստացի կատարվել են 127 մլն 300 հազար դրամի չափով  կամ 95․2 %։

Պաշտոնական դոտացիան կազմել է 2 մլրդ 588 մլն 500 հազար դրամ, բացի այդ, համայնքն ունեցել է նաեւ կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ ստացված միջազգային կազմակերպություններից՝ Անի թաղամասի Չարենցի 7 ա եւ Պարույր Սեւակի 1 շենքերի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի կողմից ստացվել է 25 տոկոս համաֆինանսավորում՝ 127 մլն 300 հազար դրամի չափով։

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ  գործառնական ոլորտի ծախսերը  պլանավորվել է 938  մլն դրամ,փաստացի կատարվել է  882 մլն դրամ,կամ 94 %: Մկրտչյանը հիմնական ծախսերը նշելով փաստել է,որ  շրջակա միջավայրի  պաշտպանության ոլորտում  պլանավորվել է 870 մլն 900 հազար դրամ ,փաստացի կատարվել է 776 մլն 800 հազար դրամ,կամ 89.2 %,բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն   գործառնական ոլորտի ծախսերը պլանավորվել են  2 մլրդ 285 մլն  400 հազար  դրամ,բայց փաստացի կատարվել է  1 մլրդ  134 մլն  800 հազար դրամ,կամ 49.7%:

Սպորտի ոլորտի ծախսերը պլանավորվել են 662 մլն, փաստացի կատարվել՝ 658 մլն 800 հազար դրամ, գրադարանների ծախսերը պլանավորվել են՝ 57 մլն 500 հազար դրամ, թանգարանների եւ ցուցասրահների ծախսերը պլանավորվել են 65 մլն 300 հազար դրամ, փաստացի կատարվել՝ 64 մլն 300 հազար դրամ, մշակույթի ոլորտի ծախսերը պլանավորվել են 577 մլն 400 հազար դրամ, փաստացի կատարվել՝ 575 մլն 400 հազար դրամ, կրթության ոլորտի ծախսերը պլանավորվել են 796 մլն 200 հազար դրամ, փաստացի կատարվել՝ 756 մլն 600 հազար դրամ:

« Ապրելու երկիր»  խմբակցության անդամ  Կարեն   Մալխասյանը հետաքրքրվեց,թե   ներկայացված  նախագծում ինչպես՞ է  մշակութային ոլորտի ծառայությունների  կատարողականը  ներկայացված 98.4 %,բայց հուշարձանների և մշակութային   արժեքների վերականգնումն  ու պահպանումը կատարվել 20% – ով:

Համայնքապետի  խորհրդականը պարզաբանել է,որ   այս ոլորտում նախատեսված է եղել 10 մլն  700 հազար դրամ,բայց  կատարվել է  2 մլն 200 հազար դրամ:Նախորդ տարի նախատեսված են եղել    որոշ կապիտալ ծախսեր իրականացնել,բայց  որոշ աշխատանքներ  ներառված են եղել սուբվենցիոն ծրագրերում և  այժմ ընթացքի մեջ են:Հենց այս հիմնավորմամբ էլ  մշակութային արժեքների   վերականգնումն  ու  հուշարձանների  պահպանությունը  թերակատարվել է:

2023 թվականին կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե է մուտքագրվել պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ տողով, 1 մլրդ 652 մլն 800 հազար դրամ, 2023 թվականի համայնքի ոչ ֆինանսական ակտիվների անշարժ գույքի օտարումից մուտքերը պլանավորվել են 2 մլրդ 454 մլն 100 հազար դրամ, փաստացի մուտքերը կազմել են 461 մլն 500 հազար դրամ կամ 18․8%:

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Մի խումբ պարեկներ քաղաքացիների նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ. ՆԳՆ

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի բաժնի համագործակցության արդյունքում՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ մի խումբ ծառայողներ, բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շրջիկ ծառայություն իրականացնելիս, առանց ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների ավտոմեքենաները կանգնեցնելու և նրանց մոտենալու, կամ ընդմիջման ժամերին անհատական տեսանկարահանող սարքն անջատելու կամ մի կողմ դնելու կամ իբր ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին ձևական կանգնեցնելուց հետո, մի խումբ քաղաքացիների նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ մեծաքանակ կեղծ արձանագրություններ․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Ծառայողական քննության նյութերի հիման վրա դեռևս փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 05/03/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

4 տարվա կալանավորումից հետո Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն ազատ է արձակվել․ դատարանը երեկ նրա խափանման միջոցը փոխել է տնային կալանքով։ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը 2023-ի փետրվարին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Փաստաբանն այսօր մանրամասնեց՝ առաջին ատյանի դատարանի այս դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել, այն վիճարկում են նման որոշում կայացրած վերաքննիչ դատարանում։ 2020-ի փետրվարին Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019-ի մարտից։ Մինչ պաշտոնից ազատվելը նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, ապա կալանավորվել։ Վերմիշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԵՄ-ն կարևորում է Արցախի հայերի վերադարձի համար պայմանների ստեղծումն ու իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է աշխարհի տարբեր կետերում մարդու իրավունքների իրավիճակին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտմանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: «ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Բրյուսելի կարգավորման գործընթացի միջոցով այդ նպատակին ուղղված ջանքերը դյուրացնելուն և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել գործընթացում»,- ասվում է ելույթում։ Բացի այդ, ԵՄ-ն ընդգծում է Արցախի հայերի՝ ԼՂ վերադարձի իրավունքը։ «ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ տեղի բնակչության մշակութային ժառանգությունը և սեփականության իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն: Բացի այդ, չափազանց կարևոր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների լիարժեք կատարումը։

https://www.eeas.europa.eu/delegations/un-geneva/hrc55-item-2-general-debate-oral-update-high-commissioner-eu-statement_en?s=62

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է

Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայաստանում նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր երեկ, Երևանը որոշել էր նրան Բաքվին վերադարձնել։ Ադրբեջանցի զինծառայողը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է. – «Ես գիտեի որ նախագահ Ալիևը ինձ կփրկի գերությունից»։

https://www.sns.am/hy/news/view/927

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանն ու Եգիպտոսը համագործակցելու փաստաթղթեր են ստորագրել

Հայաստանի և Եգիպտոսն այսօր մի քանի փաստաթղթեր են ստորագրել, մասնավորապես տնտեսական, գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին։ Փաստաթղթերին նախորդել է Հայաստանի վարչապետի հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ։ Փաշինյանը պաշտոնական այցով է Եգիպտոսում։ Նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ընդգծել է, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը։ Բացի համագործակցության վերաբերյալ հարցերը, նրանք քննարկել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացները՝ կարևորելով խաղաղության և կայունության ամրապնդումն ու այդ ուղղությամբ քայլերի իրականացումը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com