Monthly Archives:December 2024

Հալեպում հայ բժիշկ է զոհվել

Սիրիայի Հալեպ քաղաքում թեժ կրակի վայրերը լքելիս,  քաղաքից դուրս գալու ժամանակ մահացել է 1958 թվականին ծնված հայազգի բժիշկ Երվանդ Արսլանյանը:

Այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը՝ նշելով, որ նա սպանվել է դիպուկահարի կրակոցից:

66-ամյա բժշկին տեղափոխել են Համայի հիվանդանոց, սակայն չի հաջողվել փրկել նրան կյանքը:

Հիշեցնենք՝ Հալեպում մի քանի օր է՝ կատաղի մարտեր են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) զինյալների և թուրքամետ ուժերի միջև:

Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին:

Ռազմական կառույցը նշել է, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում հակահարձակումն սկսելու համար:

Զինված ուժերը հավելել են, որ  Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հետևում է իրադարձությունների զարգացմանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպի մեջ զինյալ խմբավորումների հարձակումների հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակին: Այս մասին տեղեկանում ենք Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վեհափառը կապի մեջ է առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ։

Ասվում է, որ զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից:

Առաջնորդ սրբազանը և հայ համայնքի պատասխանատուները Հալեպի և Քեսապի հայ բնակչությանը հորդորել են դուրս չգալ տներից, անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com