Yearly Archives:2024

«Մենք եվրոպական քաղաքակրթության ակունքներում ենք» Հովսեփ Խուրշուդյան

YouTube`🔴 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ չեմ տեսնում»․ ԵՄ-ին անդամակցելու ստրագրահավաքը Գյումրիում

Գյումրիում էին Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի ստորագրահավաքի նախաձեռնող խմբի անդամները։ Վերջիններս իրազեկման քայլերթով ներկայացրեցին իրենց օրակարգը։ Արամ Սարգսյանի խոսքով, Գյումրիում ունեցած պատկերը գոհացնող է, բայց նկատելի է` հասարկության 50 տոկոսը պասիվ է։

«Մտահոգությունները քաղաքացիների կողմից տրամաբանական են, բայց դրանք հաղթահարել հնարավոր է»,- մատնանշելով Վրաստանի փորձը նշում է Արամ Սարգսյանը։

🇪🇺 #ԵՄ #Եվրաքվե 🇪🇺

Ինչպես ֆիքսեց մեր տեսախցիկը, ճեպազրույցի ու իրազեկման գործընթացի հետ զուգահեռ Գյումրու քաղաքապետարանում շարունակվում էր ստորագրահավաքը, մարդկանց մի մասը հստակ սպասելիքներով է միանում այս գործընթացին, մյուսներն էլ լսել են օրինակ՝ հարևանից ու եկել ստորագրելու դեպի Եվրոպա տանող գաղափարի տակ։

«Այս պահին ստորագրահավաքի արդյունքները գոհացնող են, հաշված օրերի ընթացքում անհրաժեշտ 50.000 ստորագրության կեսից ավելին հավաքվել է», – նշում են նախաձեռնող խմբի անդամները։ Հովսեփ Խուրշուդյան «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ

Իսկ ի՞նչ է լինելու, եթե ստորագրության բավարար քանակը հավաքելուց հետո պարզվի, որ օրվա իշխանության օրակարգում դեպի երվրոպա ճանապարհը չկա։ Սարգսյանը, նախ փորձում է պարզաբանում գտնել, իսկ Արման Բաբաջանյանը հիշեցնում` թե ժողովրդավար երկրներում ո՞վ է օրակարգ թելադրողը։

2024 թվականի սեպտեմբերից մեկնարկած ստորագրավաքը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կավարտվի նոյեմբերի 14-ին։ 50,000 ստորգարություն ունենալուց հետո Խուրշուդյանը հույս է հայտնում, որ իշխանությունները հիմնավորված որոշում կկայացնեն։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Դանակահարություն Գյումրիում. կա ձերբակալված

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-ին՝ երեկոյան ժամը 19:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա մի տղամարդ:

«Մեկնել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Տուժածը ոչ բժիշկներին, ոչ ոստիկաններին որևէ տեղեկություն չի հայտնել, և քրեական հետախույզներն իրենց օպերատիվ միջոցներով պարզել են, որ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Շիրակացու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժածին դանակով խփել է 39-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում դանակահարողը մարմնական վնասվածքներ է պատճառել ևս երկու հոգու, որոնք, սակայն, բուժօգնության չեն դիմել:

Նույն օրը դանակահարողը ձերբակալվել է Գյումրիի Հ. Սարգսյան փողոցի իր տանը և տեղափոխվել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. երկու անձ է կալանավորվել

2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին:

Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ գումարի դիմաց Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհներին տեղադրել են փաթեթավորված մոտ 70 հատ 0,5 գրամից 10 գրամ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթներ և ապակյա տարաներով «Հաշիշի» յուղ, որոնց տեղադրման վայրերը լուսանկարել են իրենց բջջային հեռախոսներով՝ միաժամանակ նաև տեղեկացնելով, որ նշված տեսակի թմրամիջոցների որոշ խմբաքանակ առկա է նաև իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 44-396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոհիշյալ անձինք ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում կասկածյալների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրերի 7 զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված 55 փաթեթ, որոնք, ըստ զննության մասնակից-կասկածյալների հայտարարության, իրենց կողմից նշված տեղանքներում տեղադրված թմրամիջոցներն են։ Նրանց կողմից շահագործվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի տրանսպորտային միջոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են, նախնական տվյալներով, 3 սրվակ «Հաշիշի յուղ», փաթեթավորված թվով 7 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ ատրճանակ։
Հայտնաբերված փաթեթների պարունակությունը, դրանց բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացության համաձայն՝ քննվող քրեական վարույթի շրջանակներում փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկում առկա զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Իսրայելը առաջ է շարժվում երկու ճակատով. AP

Իսրայելը շարունակում է իր հարձակումը երկու ճակատում՝ ցամաքային ներխուժում Լիբանան՝ ընդդեմ «Հըզբոլլահի», որի հետևանքով զոհվել է ութ իսրայելցի զինվորական, և հարվածներ Գազայի հատվածին, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Նախօրեին Իսրայելը խոստացել էր պատասխանել Իրանի հրթիռային հարվածներին, և տարածաշրջանը պատրաստվում է հետագա էսկալացիայի՝ հայտնում է Associated Press-ը:

Իրանը, որն աջակցում է և՛ «Հըզբոլլահին», և՛ ՀԱՄԱՍ-ի զինյալներին, որոնք ղեկավարում են Գազայի հատվածը, երեքշաբթի գիշերը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը ևս մեկ անգամ սրել է իրադրությունը՝ Մերձավոր Արևելքը մոտեցնելով տարածաշրջանային պատերազմին: Իսրայելը նախազգուշացրել է, որ հարձակումը «հետևանքներ» կունենա՝ գրում է լրատվական գործակալությունը։

Չորեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնի մոտ գտնվող բնակելի շենքին, որն այս շաբաթ երկրորդ հարվածն է Բեյրութի կենտրոնին: Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է վեց մարդ, յոթը վիրավորվել է:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գյումրու ճանապարհների և լուսավորության համար վարկային հավելյալ միջոց ներգրավելու նախագիծն ընդունվեց. ԱԺ օրակարգն սպառվեց

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 2-ի նիստին պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեցին մի շարք նախագծեր:

Ընդունվեց Գյումրու ճանապարհների վերանորոգման և լուսավորության համար վարկային հավելյալ միջոցներ ներգրավելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ՎԶԵԲ-ի հետ ՀՀ-ի գործող վարկային համաձայնագրում փոփոխություն կկատարվի, և լրացուցիչ 2,7 մլն լրացուցիչ վարկային ռեսուրսներ կներգրավվեն:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր ռազմարդյունաբերողների գործունեությունը դյուրացնելուն նպաստող նախագիծը, համաձայն որի՝ ԲՏԱՆ-ն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթներով օժտել Ռազմարդյունաբերական կոմիտեին՝ նպաստելու Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացմանը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցների երթևեկությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները: Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է մեկ լրացում. անհատական շարժունակության միջոցների համար նվազագույն արագություն է սահմանվել ոչ թե 20, այլ 25 կմ/ժամը:

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ին մեկնարկած նիստի օրակարգը սպառվեց: Ժամը 16:30-ին կլինի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

 

Ավտոճանապարհին ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. նա տեղում մահացել է

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10:13-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացի Ս. Ղ.-ի (ծնված 1954 թ․) վրա, որը տեղում մահացել է։

Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։

Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։ Մտքեր են փոխանակվել կուսակցական և քաղաքական բնույթի հարցերի շուրջ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com