Yearly Archives:2024

Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար

Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանը և Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել են աշխատանքների ընթացքին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, որի 70 տոկոսը տրամադրել է պետությունը։

Պատասխանատուները շինարարի հետ զրույցում փոխանցել են մարզպետի հանձնարարականը՝ մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող աշխատանքները և ապահովել դրանց անխափան ընթացքը։

Կառնուտ բնակավայր այցի շրջանակում աշխատակազմի պատասխանատուները դիտարկել են Հովհաննես Գաբոյանին պատկանող ֆերմերային տնտեսության գործունեությունը։ Ֆերմերն անցած տարիներին օգտվել է պետական աջակցության մի շարք ծրագրերից, մասնավորապես «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել 28 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից՝ 8 գլուխ անգուս, 20 գլուխ սիմենտալ, «ՀՀ-ում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի շրջանակներում էլ՝ 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխարներ։

Նշենք, որ պետական օժանդակության շնորհիվ ակտիվացել է տնտեսության գործունեությունը, կենդանիներից բացի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում ֆերմերը ձեռք է բերել կերաղաց-կերաբաշխիչ սարքավորում, իսկ «Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում էլ՝ «Բելառուս МТЗ 15-23» տեսակի տրակտոր։

Պատասխանատուները եղել են նաև տնտեսության ցորենի պահեստներում, ծանոթացել զտման և ախտահանման պրոցեսներին։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել ռուսական գազից. եվրահանձնակատար

Եվրամիությունը պատրաստ է հրաժարվել ռուսական բնական գազից, որը ներկայումս տարանցիկ մատակարարվում է Ուկրաինայի տարածքով, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։

Նա խոստովանել է, որ ռուսական գազի ներմուծումը «դեռևս տպավորիչ է», բայց և ընդգծել է, որ 2021-2023 թվականներին այն 45%-ից նվազել է մինչև 15%։

Միաժամանակ եվրահանձնակատարը նշել է, որ Եվրահանձնաժողովն ընդունելի է համարում ԵՄ ընկերությունների կողմից գազի տարանցման համար Ուկրաինայի ենթակառուցվածքի օգտագործումը Ռուսաստանի հետ պայմանագրի խզումից հետո:

Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։ Կիևը բազմիցս հայտարարել է, որ այն չի երկարաձգելու։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Կայացած «Ֆեստիվառ»-ը տաք է պահում Գյումրու ավագանու կրքերը

Գյումրու ավագանու հերթական նիստում կրկին կրքերը չեն հանդարտվում.  օրակարգային հարցերից մեկը հուլիսի 27-ին Գյումրիում կայացած «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնին աջակցման նպատակով դրամական միջոցներ հատկացնելն էր։ Համայնքապետարանը նախատեսել էր բյուջեից հատկացնել 2 միլիոն 434 հազար դրամ։ «Մենք վարձակալել ենք տաղավարներ, որպեսզի ցուցահանդես-վաճառք կազմակերպվի, սեղանիկները բոլորը վարձակալված էին։ Եվ այդ բոլորի համար անհրաժեշտ է 2 միլիոն 434 հազար դրամ գումար։ Գումարը մենք ունենք, հոդվածում գումար կա, կարող ենք փոխանցումն անել, ներկայացնում եմ ձեր հաստատմանը»,-ներկայացրեց Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ «Ինչի՞ հիման վրա ենք մենք այս գումարները տալիս և հնարավոր չէ՞ր ավելի վաղ տեղեկացնել այս մասին։ Տաղավարներն ինչպե՞ս են օգտագործվել, ումի՞ց են գնվել դրանք։ Մեկ անձից գնումո՞վ են եղել, թե՞ նվիրատվություն է եղել»։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով, որ միջոցառումը տարբեր տարիներին կազմակերպված է Հայաստանի Հանրապետությունով, շքեղ լավ միջոցառում է եղել, մենք վստահ ենք եղել, որ մեր ավագանին կողմ կքվեարկի»։ Լենա Ջիլվայանն էլ հավելեց՝ ավագանին արձակուրդում էր և 2 միլիոնի պատճառով չեն ուզել ավագանուն անհանգստացնել վստահ լինելով, որ կընդունվի ավագանու կողմից։ Այդ պատճառով արտահերթ նիստ չեն հրավիրել։

Ի պատասխան արձակուրդի մեջբերմանը «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ հիշեցրեց, որ օգոստոսին տեղի է ունեցել ավագանու արտահերթ նիստ, սակայն այս հարցը քննարկման չի դրվել։

«Կատարվել, վերջացել է, նոր ասում ենք անհետաձգելի էր», -ասաց «Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը։ Ավագանին դեմ քվեարկեց, նախագիծը չհաստատվեց։ Կողմ քվեարկեց միայն «Բալասանյան դաշինքը», ՔՊ-ն 9 ձայնով դեմ քվեարկեց, մյուսները՝ ձեռնպահ։

Օրակարգային հաջորդ հարցը Գյումրու կենտրոնական ծուռ տոնածառի էջը փակելուն էր վերաբերվում։ Ավագանին համաձայնեց 75 միլիոն դրամ հատկացնել կենտրոնական հրապարակում տեղադրվող նոր տոնածառի և զարդարանքների ձեռք բերման, հին զարդարանքների վերանորոգման համար։ Կանաչ գեղեցկուհին իրապես գեղեցկանալու կարիք ունի, մանրամասնեց Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։

«Մեր քաղաքի տոնածառը 2005 թվականին ձեռք բերված տոնածառ է, բոլորս հիշում ենք, որ այն քամուց շրջվեց, բավական աշխատատար պրոցես էր սարքել, նորից տեղադրելը։ Սարքածն այն չի եղել, ամեն դեպքում բոլորն ամեն տարի ասում են՝ վայ, տոնածառը ծուռ է, այդ ծուռը կպցրել են, էդպես է եղել, մենք էլ կարողացել ենք դրսից բերած ճյուղերով մի քիչ կարգավորել»-նշեց Ջիլավյանը։

Նոր տոնածառից էլ նկարներ չկան, որն էլ ավագանու մոտ կրկին հարցեր առաջացրեց, բայց քննարկման արդյունքում որոշվեց, որպեսզի հանրությունն էլ տեղյակ լինի այն  կտեղադրվի Գյումրու համայնքապետարանի կայքում։

Օրակարգային 41 հարցից 40-ը ստացավ ավագանու հավանությունը, որոնց շարքում էին : Գյումրի համայնքի ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու, ավագանու քաղաքաշինության եվ հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի, ավագանու ֆինանսավարկային եվ տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի  թեկնածությունները հաստատելու, 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 250 000 000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամը բյուջեի ֆոնդային մաս ուղղելու,  համայնքային ենթակայության մի քանի ՀՈԱԿ-ների նվիրատվություն հատկացնելու, «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱԼԱՏ» ՀՈԱԿ-ի շենքի առաջին հարկի  վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար դրամական միջոցներ հատկացնելու, Գյումրի համայնքի  սեփականություն հանդիսացող հողամասեր ուղիղ վաճառքի, աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ  սահմանելու և մի շարք այլ որոշման նախագծեր։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և գրավ: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը հայտնել է, որ Աշոտյանը վաղը ազատ կարձակվի Նուբարաշենի բանտից:

Հիշեցնենք, Կրթության և գիտության նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը

Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Օրակարգում են եղել երկկողմ և եռակողմ ձևաչափերով համատեղ ռազմական գործակցության հեռանկարը, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Եռակողմ բանակցություններին ընդառաջ հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Վրաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Իրակլի Չիկովանին և Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանում զարգացումները և անվտանգային իրավիճակը։

Պաշտոնյաներն ընդգծել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման կարևորությունը: Նախարարներն անդրադարձել են անվտանգության և ռազմական կրթության ոլորտում գործակցության հետ կապված հարցերի։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com   

 

Ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 13-ին՝ ժամանակ առ ժամանակ, 11-12-ին, 14-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 11-ին նույնքան կբարձրանա։

Երևանում՝ սեպտեմբերի 10-ի և 13-ի ցերեկը սպասվում է, 11-12-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com   

 

Դողս գյուղում հայտնաբերվել է դի, դիակի կողքին՝ ատրճանակ. նախնական տվյալներով կատարվել է ինքնասպանություն

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել է հաղորդում, այն մասին, որ ըստ «Էջմիածնի» ՇՕ-ից ստացված ահազանգի՝ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տանտիրոջ՝ Լ․ Ե․-ի, դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում 09.09.2024 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում նշված հասցեի լոգարանում Լ. Ե․-ն իրեն ամրակցված «Բերետտա» մոդելի ատրճանակով կատարել է ինքնասպանություն։
Կատարվել է դիակի արտաքին զննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Սկզբնական զննության է ենթարկվել դեպքի վայր հանդիսացող բնակարանը։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 550 դեպք: Վերջին մեկ շաբաթում գրանցվել է լաբորատոր հաստատված մեկ դեպք:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com   

Մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, կյանքից հեռացել է  «Ուրախների և հնարամիտների ակումբի» լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը։ 1964 թվականից Մասլյակովը եղել է հանրահայտ հաղորդման վարողը։

Ալեքսանդր Մասլյակովը 82 տարեկան էր։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com