Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել է ոստիկանների ուղղությամբ․ մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Ոստիկանությունից հայտնել էին, որ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված է։
Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Վրաստանի Գորի քաղաքում ընթացող աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Ոսկե մեդալների համար կպայքարեն 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 75 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։
Եվս 3 բռնցքամարտիկ` Արեն Ասլամազյանը, Յուրա Բաբլումյանը և Հենրի Ճղրիկյանը հայրենիք կվերադառնա բրոնզե մեդալով։
Միաժամանակ Գրոզնի քաղաքում ավարտվել է Ա. Խ Կադիրովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային 16 րդ մրցաշարը։
Մեր բռնցքամարտիկներից պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը և 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը։
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին սեպտեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հայտնում են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Նորանշանակ դեսպանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Նիդերլանդների նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 02.30-ին, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Վանաձորից 49 կմ հյուսիս-արևմուտք:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ լաբորատոր հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման108 դեպք: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ նշելով, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը գրանցվել է հիվանդացության16 դեպք:
Հիշեցնենք՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ գրանցվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք:
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:
Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Իսրայելը պատրաստ է ճկունություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարք կնքելու հարցում, սակայն մտադիր չէ լքել Ֆիլադելֆիայի միջանցքը, ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նա ընդգծել է, որ միջանցքի հսկողությունը, որը Գազայի և Եգիպտոսի միջև սահմանն է, անհրաժեշտ է պահպանել, որպեսզի ՀԱՄԱՍ-ը չկարողանա «ահաբեկել» ոչ՛ Իսրայելին, ոչ՛ Գազայի հատվածի ժողովրդին։
Ավելի վաղ Haaretz թերթը, վկայակոչելով Իսրայելի իշխող կոալիցիայի անդամին, գրել էր, որ Նեթանյահուն իրականում չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունը Գազայում և Ֆիլադելֆիայի միջանցքն օգտագործում է բանակցային գործընթացը խաթարելու համար։
Ֆիլադելֆիայի միջանցքի հանդեպ Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության հարցը Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները խոչընդոտող կետերից մեկն է։ Հաղորդվում է, որ Նեթանյահուի այդ դիրքորոշման պատճառով, բանակցություններում ներգրավված կողմերից ոմանք թերահավատորեն են վերաբերվում համաձայնության ձեռքբերմանը: