Yearly Archives:2024

Զինծառայող է․ Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ

Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ քննչական կոմիտեից, 2024 թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր
վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, իրականացված ծավալուն վարութային, ապացուցողական գործողությունների արդյունքում, պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024
թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, խախտելով զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ կապված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային մի շարք կանոններ, անձնակազմի ներկայությամբ, պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։
Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024 թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Ե․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան լուրը հաստատված չէ. առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը անդրադարձել է լրատվական կայքերից մեկի հրապարակած տեղեկատվությանը, ըստ որի «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել»՝ տեղեկացնելով, որ լուրը հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։
«ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք:
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա

Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում։

«Իրականում Հայաստանի ղեկավարությունը հավատարիմ է նման փոխգործակցությունից հետ կանգնելու գծին, ինչը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին։ Ակնկալում ենք, որ ի շահ Հայաստանի և, ընդհանրապես, ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության, ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ մեր գործընկերությունը լիարժեք կվերականգնվի»,- հայտարարել է Զախարովան:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությանը 72 կգ քաշային ըմբիշ Աշոտ Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ: Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:Նա կիսաեզրափակիչում հաղթեց 4-1 հաշվով։

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները․ Ստանո

Անկարան իրավունք ունի որոշելու՝ միջազգային որ դաշինքներին միանալ, սակայն Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները։ Այդ մասին հայտարարել է Միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Անկարան մտադիր է միանալ BRICS-ին։
Պետեր Ստանոն շեշտել է՝ ակնկալում են, որ թեկնածու երկրները պետք է համապատասխանեցնեն իրենց արտաքին քաղաքական կուրսը ԵՄ քաղաքականությանը: Նա հիշեցրել է՝ ԵՄ-ն և Թուրքիան առևտրային շատ լավ հարաբերություններ ունեն:
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Անկարան հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ տեղեկացրել է, որ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Մոսկվայի հրավերը՝ մասնակցելու Կազանում հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է ուժեղ և բարգավաճ երկիր դառնալ՝ զարգացնելով հարաբերությունները Արևմուտքի և Արևելքի հետ: Նա համոզմունք էր հայտնել, որ Անկարան չպետք է ընտրություն կատարի, օրինակ, ԵՄ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության միջև, փոխարենը կարող է ամրապնդել շփումները երկու կառույցի հետ էլ:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Դառնալով BRICS-ի անդամ՝ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում. Bloomberg

Թուրքիան BRICS-ին անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել, հայտնում են լրատվամիջոցները: Bloomberg-ը գրում է, որ այսկերպ Անկարան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում և ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ՝ դուրս գալով ավանդական արևմտյան դաշնակիցների շրջանից։ Բացի այդ, BRICS-ի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է Եվրամիությանն անդամակցելու հարցում առաջընթացի բացակայության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տարաձայնությունների ֆոնին։

Որոշումն արտացոլում է Թուրքիայի ձգտումը՝ հարաբերություններ  զարգացնել բազմաբևեռ աշխարհը խթանելու համար, միաժամանակ մնալով ՆԱՏՕ-ի անդամ, պարզաբանել են Bloomberg-ի աղբյուրները։

Նրանք նաև նշել են, որ թուրքական իշխանությունների կարծիքով՝ BRICS-ին միանալը կբարելավի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, Թուրքիան կդառնա առևտրային միջնորդ ԵՄ-ի և Ասիայի միջև։ Անկարան նաև ակնկալում է դառնալ Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից գազի արտահանման հանգույց։

Գործակալության տվյալներով՝ BRICS-ի ընդլայնման հարցը կարող է քննարկվել ասոցիացիայի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Ավելի վաղ BRICS-ին անդամակցության հայտ էր ներկայացրել նաև Ադրբեջանը։

BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34%-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7%-ը։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Զինծառայող Էդգար Ալեքսանյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով:
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դիակի արտաքին զննությամբ կզակի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք: Բռնության այլ հետքեր չեն արձանագրվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ, հետաքննության մարմնին տրվել է քննության համար հետաքրքրություն ներկայացնող տվյալներ ձեռք բերելուն ուղղված հանձնարարություն։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վավերացման մասին նախագիծը հասանելի է

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդգրկվել է Կառավարության սեպտեմբերի 5-ի հերթական նիստի օրակարգում:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների այս տարվա ապրիլի 19-ին կայացած 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնա-կարգի համաձայնեցման աշխատանքը:

Օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։

Կանոնակարգի մասնարամասները՝ այստեղ:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com