Yearly Archives:2024

Ռուսաստանը գիշերը վեց ժամ շարունակ ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին

Գիշերը ռուսական զորքերն անօդաչու սարքերով հարձակվել են Կիևի վրա։ Օդային գրոհը տևել է վեց ժամ, ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խոցել «մոտ 15 անօդաչու թռչող սարք», դրանցից ոչ մեկը չի հասել թիրախին, ասել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Խոցված դրոնների բեկորները, սակայն, ընկել են Դնեպրի, Գոլոսեևսկի և Դեսնյանսկի շրջանների բնակելի շենքերի վրա։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ ՀՕՊ համակարգերի շահագործման և պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել նաև Ուկրաինայի մյուս շրջաններից։

Հանրապետության Զինված ուժերը դեռ չեն մեկնաբանել անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով ռուսական հարձակման հետևանքները։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Բորելն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել իսրայելցի երկու նախարարի նկատմամբ

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-ին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել իսրայելական կառավարության երկու անդամի՝ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի դեմ: Այդ մասին հայտնել է գերմանական dpa գործակալությունը՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին:

Պատժամիջոցները, որոնք առաջարկում է Ժոսեպ Բորելը, ենթադրում են Բեն-Գվիրի և Սմոտրիչի ակտիվների սառեցում Եվրամիությունում և ԵՄ նրանց մուտքի արգելք:

Վերջերս Բեն-Գվիրը կոչ էր արել դադարեցնել օգնության մատակարարումները Գազայի հատված՝ ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նմանատիպ հայտարարություն է արել նաև Սմոտրիչը՝ առաջարկելով արգելափակել օգնության մատակարարումները, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի գերեվարած բոլոր իսրայելցի պատանդները չեն ազատվել: Նախարարը դա համարել է բարոյապես արդարացված քայլ, նույնիսկ եթե այն խլի Գազայի հատվածի 2 միլիոն բնակչի կյանքը:

Երկու նախարարն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կոալիցիոն գործընկերներն են: Նրանք օկուպացված տարածքներում վերաբնակեցման քաղաքականության կողմնակիցներ են, որը ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը անօրինական է համարել, և կտրականապես դեմ են ՀԱՄԱՍ-ի հետ հնարավոր զինադադարին:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Արևմտյան ափի չորս քաղաքում

Իսրայելը չորեքշաբթի աննախադեպ ծավալի գործողություն է սկսել Հորդանանի Արևմտյան ափին։

ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկզբից ի վեր զորքերը պարբերաբար արշավներ են իրականացրել պաղեստինյան տարածքներում, սակայն ընթացիկ գործողությունը, ըստ լրատվամիջոցների, առաջինն է վերջին երկու տասնամյակում, երբ իսրայելական զորքերը մտնում են միանգամից մի քանի քաղաք։ Այդ տարածքներում տրանսպորտային կապն արգելափակվել է։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները հայտնել են, որ «մեծ ուժեր» են մտել  Ջենին, որն Իսրայելը զինյալների հենակետ է անվանում, Թուլկարմ և Ալ Ֆարաա փախստականների ճամբար: Լրատվամիջոցները հայտնում են նաև Նաբլուս և Տուբաս քաղաքներում գործողությունների մասին։ Նշվում է, որ այդ արշավներն Իսրայելի վրա հարձակումները կանխելուն ուղղված ավելի մեծ գործողության առաջին փուլն են։ Զինվորականները նշել են, որ խաղաղ բնակչության տարհանում չի նախատեսվում:

Հաղորդվում է, որ առնվազն 11 պաղեստինցի է զոհվել, իսրայելցի հրամանատարներն ասում են, որ նրանցից առնվազն ինը զինյալ են եղել:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Գյուղական համայնքների երիտասարդների քաղաքացիական ակտիվության զարգացումը»

«Գյուղական համայնքների երիտասարդների քաղաքացիական ակտիվության զարգացումը»
—————————————
📌 Որո՞նք են գյուղական համայնքների երիտասարդության չօգտագործված հնարավորություններն ու ներուժը։
📌 Որո՞նք են դրանք օգտագործելու գործողությունների առաջնահերթությունները։
📌 Ի՞նչ է պետք անել գյուղական համայնքներից երիտասարդության ներքին և արտաքին արտագաղթը կանխելու համար։
—————————————
Ուղիղ հեռարձակում🔴  

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Անդրանիկ Պապոյան-«Պանդո» համայնքային ՀԿ,
➡ Հարություն Հարությունյան-«Հյուսիսային ուղի» ՏԱԽ ՀԿ,
➡ Էմմա Հարությունյան-Թորոսգյուղի ակտիվ երիտասարդական խումբ,
➡ Անդրանիկ Մարգարյան- «Բրայթ ԻմՓաքթ» ՀԿ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
—————————————
ℹՔննարկումն իրականացվում է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պուտինը և Ալիևը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական ​​այցի հաջող արդյունքների կապակցությամբ։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։

«Շարունակվել են քննարկումները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանի սահմանազատման և սահմանագծման, երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ։

Այս կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը այսուհետ ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին՝ համապատասխան փոխընդունելի որոշումներ մշակելու գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ուզբեկստանում կթողնենք Աֆղանստանից դուրս բերված ռազմական ավիատեխնիկան. ԱՄՆ դեսպան

Ուզբեկստանի և ԱՄՆ-ի իշխանությունները պայմանավորվել են ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք աֆղանստանցի զինվորականներն Ուզբեկստանի տարածք են տեղափոխել 2021 թվականի օգոստոսին, թողնել այդ հանրապետությունում, ասել է Տաշքենդում ԱՄՆ դեսպան Ջոնաթան Հենիքը։ Նա ընդգծել է, որ այդ սարքավորումները երբեք Աֆղանստանին չեն պատկանել: Դրանք եղել են ԱՄՆ սեփականությունը, որոնք օգտագործել է Աֆղանստանի բանակը:

Ավելի վաղ ուզբեկական լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկյան Sierra Nevada կորպորացիան Ուզբեկստանի համար կվերանորոգի վեց Pilatus PC-12 ինքնաթիռ, որոնք աֆղանստանցի զինվորականները, խախտելով սահմանը, մյուս ինքնաթիռների հետ տեղափոխել են Ուզբեկստան՝ թալիբների իշխանության գալու ֆոնին:

2021 թվականի օգոստոսին Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթման ժամանակ 22 ռազմական ինքնաթիռ և 24 ուղղաթիռ ապօրինի հատել էին Ուզբեկստանի օդային տարածքը։

Politico-ն 2022 թվականի սեպտեմբերին հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է Տաջիկստանին և Ուզբեկստանին փոխանցել այդ հանրապետությունների տարածքում հայտնված մինչև 50 ամերիկյան ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ՝ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու դիմաց։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

Օգոստոսի 28-ին վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների «շքերթը»

«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ 2024 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի և Սատուրնի «շքերթը»։

Մարսը, Յուպիտերը և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն Մերկուրին շատ մոտ կլինի հորիզոնին մոտ և դժվար կլինի այն նկատել: Նեպտունն ու Ուրանը տեսնելու համար կպահանջվեն դիտողական սարքեր։

«Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։

Վեց մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների, շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի են ունենում 20 տարին մեկ անգամ։

Նշենք նաև, որ «մոլորակների շքերթ»-ը առավոտյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2024 թվականի օգոստոսի 28-ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում: «Շքերթը» տեսնելի կլինի օգոստոսի 28-ի նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են երկկողմ հարցեր, միջազգային և տարածաշրջանային թեմաներ

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային թեմաներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Մենք անպայման կպատասխանենք Ռուսաստանի բոլոր հարձակումներին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է, որ Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծություններին:

Զելենսկին հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռևս փրկարարական աշխատանքներ են իրականացվում արկերի և բեկորների ընկնելու վայրերում: Նա տեղեկացրել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորվել է 16 մարդ:

«Մենք անպայման կպատասխանենք Ռուսաստանի այս և մյուս բոլոր հարձակումներին։ Մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև նշել է, որ ռուսական ուժերն ընդհանուր առմամբ արձակել են ավելի քան 90 օդային թիրախ Ուկրաինայի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ 81 «Շահեդ» անօդաչու թռչող սարք, ինչպես նաև թևավոր, բալիստիկ և աերոբալիստիկ հրթիռներ:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com