Մարզական վաշտը համալրել են տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած ըմբիշները, որոնց թվում են Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը:
Մանրամասները՝ ՀՀ պաշտպանության նախարարության տեսանյութում:
Մարզական վաշտը համալրել են տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած ըմբիշները։Մարզական վաշտը համալրել են տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած ըմբիշները։
Опубликовано ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia Понедельник, 26 августа 2024 г.
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Եվրահանձնաժողովը, որը որոշ ժամանակ առաջ զգալիորեն խստացրել է վերահսկողությունը ԵՄ-ում սոցիալական ցանցերի և գլոբալ մեդիահարթակների հանդեպ՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքի ընդունման միջոցով, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ չի մեկնաբանում Պավել Դուրովի ձերբակալությունը, քանի որ դա «անհատական գործ է», և առաջարկել է պարզաբանումների համար դիմել Ֆրանսիային։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի մեկնաբանի Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ կապված իրավիճակը՝ «հարգելով երկրի դատական համակարգի անկախությունը»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է՝ Կրեմլը ճիշտ չի համարում հիմա մեկնաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչի համար է նա մեղադրվում. պետք է սպասել իրավիճակի պարզաբանմանը։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որը, ըստ տեղեկությունների՝ ժամանել է Ադրբեջանից։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։
Ֆրանսիական արդարադատությունը, ըստ տեղական ԶԼՄ-ների, Դուրովին մեղադրում է մի շարք հանցագործությունների համար՝ երկրի իշխանությունների հետ համագործակցելուց Telegram-ի հրաժարում, ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն և փողերի լվացում: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու խոսքով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հորդանանում ավարտված Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ավանեսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով առավելության է հասել Պուերտո Ռիկոյի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Ավանեսյանը 13:2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Բիլալ Ինջեին, սակայն կիսաեզրափակչում պարտություն է կրել և պայքարել բրոնզե մեդալի համար:
Վճռորոշ գոտեմարտում Ավանեսյանը 5:2 հաշվով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանուշ Ջովկարին:
Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար պայքարել են նաև 45 կգ քաշային Մհեր Հակոբյանն ու 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, սակայն զիջել են մրցակիցներին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ընդգրկված էին նաև Արմեն Պապիկյանը (48 կգ), Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Վահե Սաղյանը (71 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ), Հրաչիկ Մկրտչյանը (92 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ):
Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էին նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Հայաստանի թիմի կազմում ԱԱ-ի արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, իսկ բրոնզե մեդալները նվաճել էին Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ):
Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը 576 ըմբիշ է մասնակցել:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Աբու Դաբիում կանցկացվի միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականը:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, հայտնում է իսրայելական Ynet News պորտալը: «Հատուկ դրությունը» հայտարարվել է 48 ժամով:
Պատճառը Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին կանխարգելիչ հարվածներն են:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գալանտի հետ խորհդակցություն է անցկացնում:
Times of Israel թերթը ևս հայտնել է անվտանգության հարցերով կառավարության նիստի մասին:
ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները՝ իսրայելական տարածքի վրա հրթրռային հարձակման նախապատրաստման հետ կապված:
Օգոստոսի 25-ի առավոտյան հաղորդվել էր Իսրայելի դեմ շարժման կողմից հզոր հարձակման մասին:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամ» հավելվածի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը: Այս մասին հայտնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է շաբաթ օրը, երբ իր սեփական ինքնաթիռով վայրէջք էր կատարում «Լե Բուրժե» օդանավակայանում: Նրան ուղեկցել են թիկնապահը և կինը:
Հայտնի է, որ Դուրովը Ֆրանսիա էր ուղևորվել Ադրբեջանից:
Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը հաղորդում է, որ նրան այսօր տեղափոխելու են դատարան:
Նշվում է, որ Դուրովին, ի թիվս այլ մեղադրանքների, կարող է առաջադրվել նաև ահաբեկչության մեղադրանք:
Ֆրանսիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ մեսենջերը երկար տարիներ եղել է կազմակերպված հանցավորության համար թիվ մեկ հարթակը:
Դուրովի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն հայտնել է, որ Դուրովին կարող են առաջադրել ահաբեկչության, թմրամիջոցների, փողերի լվացման և խարդախության մեղադրանքներ:
Լրատվամիջոցները հայտնում են՝ նրան կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում:
Toncoin կրիպտոարժույթը Դուրովի ձերբակալության լուրերի ֆոնին նվազել է ավելի քան 15%-ով: Այս մասին են վկայում Binance-ի տվյալները:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կապված Դուրովի ձերբակալության հետ՝ ՌԴ դեսպանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի պարզաբանման նպատակով:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Եվրամիության երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթվա կեսին առաջին անգամ կքննարկեն Ուկրաինա հրահանգիչներ ուղարկելու հնարավորությունը:
Լրատվամիջոցների տվյալով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի ամենաուշը մինչև նոյեմբեր: «Welt am Sonntag» թերթի տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 27-ին թեման կքննարկվի նաև ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեում:
Կիևը կոչ է արել ԵՄ-ին հրահանգիչներ ուղարկել Ուկրաինայի Զինված ուժերի զինվորների ուսուցման համար մայիսի 31-ին կազմակերպության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղված նամակում: Այդ նախաձեռնությանը աջակցում են, մասնավորապես, Ֆրանսիան և Մերձբալթյան երկրները, որոշ պետություններ դեմ են արտահայտվել:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com