© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Այսօր Միջազգային քրեական դատարանում տեղի կունենա Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Հայաստանը դառնում է ՄՔԴ հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը»: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ միջոցառումը մեկնարկել է քիչ առաջ և հասանելի է ուղիղ հեռարձակմամբ»։ Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար պաշտոնապես ուժի մեջ է մտելմ Հռոմի ստատուտը. Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհի և զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Գործը հարուցվել է սպանության հոդվածով։ Կոմիտեն նշում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է երեկ ժամը 13։20-ին Գորիսի բաժնից։ Դիրքի անձնակազմը կրակը մարելուց հետո հայտնաբերել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին։ Հիշեցնենք, որ երեկ ժամը 13:20-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է պահեստազորային 1985 թվականին ծնված Արթուր Վարուժանի Գրիգորյանը: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով, երեկ Նոր-Արեշում պայթյունը տեղի է ունեցել 27-րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ Կոմիտեի՝ պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։ Փլատակներից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 86-ամյա Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 30-ամյա Հրանտ Սարգսյանը։ Կոմիտեն նաև նշում է, որ փլատակներից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանի և 54-ամյա Գայանե Եղոյանի դիերը: Ռոզա Նազարյանը, Հրանտ Սարգսյանը, Հայկ Սողոմոնյանը և Գայանե Եղոյանը տուժող են ճանաչվել։ Նախաքննությունը շարունակվում է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Այսօր՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով կա երկու զոհ. փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու քաղաքացու մարմին: Ավելի վաղ, փրկարարները փլատակներից դուրս էին բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), որոնք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Ռ․ Ն․-ի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Հ․ Ս.-ինը՝ կայուն ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Թե որն է եղել պայթյունի պատճառը՝ դեռ հայտնի չէ։ Դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք). տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։ Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի ադյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com