Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով:
Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:
Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։
— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —
On February 4, the Prime Minister of the Republic of Armenia, Nikol Pashinyan, met with the President of the Republic of Azerbaijan, Ilham Aliyev, in Abu Dhabi, United Arab Emirates.
The sides welcomed the progress achieved in the implementation of the outcomes of the Washington Peace Summit, hosted and witnessed by the President of the United States, Donald J. Trump.
They noted the importance of maintaining the positive momentum in advancing the normalization process between Armenia and Azerbaijan on a bilateral basis.
The sides acknowledged that both societies are witnessing real benefits of peace on the ground.
They expressed satisfaction with the start of bilateral trade and ongoing export of oil products from Azerbaijan to Armenia, as well as the transit of grain and other goods from third countries to Armenia through the territory of Azerbaijan. The sides agreed to further explore opportunities to expand bilateral trade and economic cooperation.
They also welcomed reciprocal visits by civil society representatives and concurred on the need to broaden confidence-building measures.
The Prime Minister Pashinyan and the President Aliyev discussed the implementation of TRIPP and other connectivity projects.
The Prime Minister of Armenia and the President of Azerbaijan reaffirmed their readiness to continue working toward the further strengthening of peace and stability between their countries and agreed to maintain contacts in support of the bilateral normalization process.
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ:
Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են։
Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ խուզարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ:
Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Կատարվում է նախաքննություն։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում, 2025 թվականին պետության (համայնքի) սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության (համայնքի) փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 176 միլիոն 868 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ:
Մասնավորապես.
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել՝
Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 9420 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 360 միլիոն 690 հազար դրամ:
Հայաստանի Հանրապետության փաստացի տիրապետմանն են վերադարձվել՝
Համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել՝
Արարատի մարզ
Կոտայքի մարզ
Լոռու մարզ
Վայոց ձորի մարզ
Տավուշի մարզ
Համայնքների փաստացի տիրապետմանն են վերադարձվել՝
Արարատի մարզ
Արարատի մարզի Ջրաշեն համայնքի Բաղրամյան փողոցի 14-րդ հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և 0.26466 հա մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 17 միլիոն 865 հազար դրամ:
Գեղարքունիքի մարզ
Սյունիքի մարզ
Վայոց ձորի մարզ
Տավուշի մարզ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հունվարի 30-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 3-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և 181 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարության 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրել է նաև, որ շուրջ 75%-ով աճել է դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորահոսքը, շուրջ 32,4 տոկոսով՝ միայն Գյումրիի մասով:
«Սա հետևանք է առաջին հերթին Կառավարության վարած քաղաքականության, մասնավորապես՝ բազավորման պայմանով սուբսիդավորման, ինչին արձագանքել է Wizz Air ավիաընկերությունը: Ինչպես արդեն գիտեք, մի քանի ուղղությամբ թռիչքներ են մեկնարկել, այդ թվում նաև Գյումրիից եվրոպական երկրների ուղղությամբ»,- շեշտել է Դավիթ Խուդաթյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել: Գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից, և պարոն Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարումն այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել», այս մասին ՀՀ ՏԿԵ նախարարության՝ 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հարցին, թե Շիրակի մարզպետն ազատվելու է պաշտոնից: «Տարվա ընթացքում տարբեր լրատվականներ բազմաթիվ այդպիսի տեղեկատվություններ են շրջանառում, որոնց մի մասն իրական է, մի մասն իրական չէ: Պարոն Առուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում:
Այդ է պատճառը, որ լուրի հրապարակումից հետո պարոն Առուշանյան է մարզպետը: Նա շարունակելու է պաշտոնավարել մարզում, մենք նրա աշխատանքից գոհ ենք: Բնականաբար, աշխատանքային պրոցեսում թերություններ էլ կլինեն, շտկման հնարավորություն էլ կլինի, բայց նրա աշխատանքը գնահատում ենք բավարար, և կարծում ենք՝ նա շարունակելու է աշխատանքը Շիրակի մարզում»,- ասել է Դավիթ Խուդաթյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերում տեխնիկական խոտան է արձանագրվել։ Գերատեսչությունից հայտնում են, որ նոր քննություն կկազմակերպվի։ «2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:
Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը: Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը: Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հունվարի 31-ին, ժամը 19։42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ 20:58-ին: Այրվել են տանիքը (մոտ 80 քմ) և խոհանոցը՝ մասամբ (մոտ 10 քմ):
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի կից շինություններ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com