ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին ։
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն» են այցելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմը, համայնքների, ուժային կառույցների, կրթական, առողջապահական հաստատությունների ղեկավարները, զինվորականներն ու ազատամարտիկները, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հուշակոթողներին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Հոգեհանգստյան կարգ է կատարվել Մայր Աթոռում ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հունվարի 27-ին, ժամը 11։10-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ՃՏՊ-ներ․ բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Շուրջծննդաբերական (հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան) շրջանը կանանց կյանքի ամենազգայուն եւ բարդ ժամանակահատվածներից է, որը պահանջում է հատուկ ուշադրություն եւ աջակցություն՝ մասնավորապես հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման տեսանկյունից: Հղիության եւ ծննդաբերությունից հետո մինչեւ մեկ տարի ընկած շրջանը հայտնի է որպես պերինատալ շրջան եւ կանանց մոտ հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ խոցելիության ժամանակահատված: Յուրաքանչյուր հինգերորդ կինն այս ժամանակահատվածում ունենում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։
Մեդիա քննարկումը կազմակերպել է «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ «Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան
քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։
—————————————-
Ուղիղ հեռարձակում
—————————————-
Բանախոսներ
Դավիթ Աղաբեկյան – «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի համակարգող
Քրիստինա Բաղդասարյան – «Կանանի» ՀԿ նախագահ, «Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագրի ղեկավար
Հայկ Մկրտչյան- Հոգեսոցիալական աջակցության ծառայությունների փորձագետ, «Հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Շուրջծննդյան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հոգեսոցիալական աջակցության ծառայությունների մոնիթորինգի» փորձագետ
Արմինե Ադամյան – Հոգեբան, «Հետծննդյան դեպրեսիայի վաղ հայտանբերում և ուղեգրում» ՇՄԶ կերդիտավորված դասընթացի դասընթացավար
Դիանա Եղոյան՝ ծրագրի մշտադիտարկման փորձագիտական խմբի սոցիոլոգ-վերլուծաբան
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2025 թվականին ԶԼՄ-ների և լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների մեծամասնությունը և դատական հայցերի կեսը իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը` համապատասխանաբար՝ 224 և 208։ Թվային պատկերն ըստ խախտումների տեսակների հետևյալն է․ 15 ֆիզիկական բռնության դեպք, 108 այլ ճնշումներ, 101 տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում։
Ինչպես և նախորդ տարիներին, վերոհիշյալ դեպքերի քանակական աճ է արձանագրվել հատկապես երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումների ընթացքում։ Այդ պայմաններում առավել ցայտուն են դրսևորվել թե՛ լրատվական դաշտի բևեռվածությունը, ԶԼՄ-ների մեծամասնության կողմից տարբեր քաղաքական ճամբարների շահերի սպասարկումը, թե՛ իշխանությունների և ընդդիմադիր ուժերի անհանդուրժողականությունն ու ագրեսիան ինչպես միմյանց, այնպես էլ ոչ յուրային լրագրողների նկատմամբ։ Ձևավորված լարված միջավայրում չափազանց բարդացել է մասնագիտական սկզբունքներին համապատասխան լրատվական գործունեությունը։ Ի վերջո, այս միտումները բացասաբար են ազդում լրատվամիջոցների նկատմամբ վստահության մակարդակի վրա։
Հայաստանյան լրատվական դաշտի բևեռվածությունը որպես ռեգրեսիվ երևույթ տարվա ընթացքում մշտապես մատնանշվել է տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում, որոնք նաև այդ հանգամանքով են պայմանավորում ապատեղեկատվության, ֆեյք լուրերի, մանիպուլյատիվ հրապարակումների, վիրավորանքի ու զրպարտության լայն տարածումը։ Այդ ոգով են լուսաբանվել, մասնավորապես, իշխանություն-եկեղեցու վերնախավ, իշխանություն-ընդդիմություն հակամարտությունները, երկրի համար մի շարք այլ խնդրահարույց գործընթացներ ու նշանակալի իրադարձություններ։ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ատելության ու անհանդուրժողականության տարածումը լուրջ խոչընդոտ է դարձել հանրային կարևոր հարցերի շուրջ քաղաքակիրթ բանավեճերի ու քննարկումների անցկացման համար, ինչը հատկապես մտահոգիչ է 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին։
Թերևս այս լարված իրավիճակով է պայմանավորված 2025 թվականին ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների ներկայացված դատական նոր հայցերի թվի կտրուկ աճը, որը համեմատելի է հետհեղափոխական՝ 2019 և հետպատերազմյան՝ 2021 թվականների նմանատիպ դատական գործերի քանակի հետ։ Դիտարկվող տարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով ներկայացվել է 61 նոր հայց, ևս 2-ը՝ հեղինակային իրավունքների պաշտպանության պահանջով։ 2024-ին այդ հայցերի թիվը 43 էր։ Վերոհիշյալ 63 հայցից 31-ը պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից են։ Տեղեկատվական վեճերը դատական կարգով լուծելու ճանապարհով են գնացել, ի թիվս այլոց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր, ապա՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և այլք։
Ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների նախորդ տարիներին վարույթ ընդունված գործերից 15-ով 2025 թվականին հայցերը բավարարվել են և դատական ակտերն ուժի մեջ են մտել՝ պատասխանողներին պարտավորեցնելով հերքում հրապարակել, դրամական փոխհատուցումներ և/կամ դատական ծախսեր վճարել։ Ընդհանուր առմամբ այդ ակտերով վճռվել է լրագրողներից ու լրատվամիջոցներից գանձել շուրջ 3,3 մլն դրամ։ Ընդդեմ ԶԼՄ-ների նախկինում ներկայացված 21 հայց 2025-ին վերջնականապես մերժվել է, 6-ը՝ կարճվել, 2-ը՝ վերադարձվել։
ԶԼՄ-ների և լրագրողների կողմից ընդդեմ պաշտոնյաների ու պետական մարմինների նախորդ տարիներին ներկայացված 5 հայց 2025-ին վերջնականապես մերժվել է, 1-ը՝ բավարարվել, ևս 9 հայց ընթացքի մեջ է, որոնցից 3-ը վարույթ է ընդունվել դիտարկվող տարում։
Տարվա ընթացքում արձանագրվել է նաև լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքի, սպառնալիքների ու վիրավորանքի, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումների 45 դեպք, որոնցից 33-ը՝ պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս ոչ հարգալից, անպարկեշտ վերաբերմունք են դրսևորել մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և այլոք։
Լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերի թիվը 15 է։ Դրանցից 7-ը իրականացվել է իրավապահների կողմից, 7-ը՝ իշխանության համակիր քաղաքացիների, 1 դեպքում կատարողն առայժմ անհայտ անձ է։
Թեև 2024-ի համեմատ դիտարկվող տարում նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները, այդուհանդերձ, առկա իրավիճակը դեռևս դժվար է բարվոք համարել։ Արձանագրվել է 101 այդպիսի խախտում։ Տարածված երևույթներ են մնում լրագրողների հարցումներին պետական մարմինների պատասխանների անհարկի ձգձգումը, տեղեկությունների տրամադրման անհիմն մերժումը, հարցերի էությանը չհամապատասխանող ձևական, ոչ լիարժեք պատասխանները։
ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների բոլոր խախտումները ներկայացված են զեկույցի համապատասխան բաժիններում։ Առավել արտառոց դեպքերի, ինչպես նաև ոլորտի հրատապ խնդիրների առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարություններով, փորձագիտական եզրակացություններ են հրապարակել Տեղեկատվական վեճերի խորհուրդն ու ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը։
Մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրությունը դիտարկվող տարում հատվածական փոփոխությունների է ենթարկվել, սակայն այն ավելի խորը և համակարգված բարեփոխման և արդիականացման, միջազգային նորմերին համապատասխանեցնելու կարիք ունի։
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր 65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այն հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Լիլիթ Մինասյանը։
Օրենքը խստացնում է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների հավատարմագրման և գործունեության կանոնները։ Հիմնական փոփոխությունները՝ Դիտորդ կարող են ներկայացնել միայն այն ՀԿ-ներն ու հիմնադրամները, որոնք առնվազն 1 տարի զբաղվում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությամբ, քաղաքականորեն չեզոք են, չեն աջակցում թեկնածուների կամ կուսակցությունների և չունեն նրանց հետ ասոցացվող անվանում։ Պարտադիր է հրապարակել գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը և բացահայտել դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը։ Դիտորդների վարքագծի կանոնները պետք է ընդունված լինեն, ուսուցանված և հրապարակվում են ԿԸՀ կայքում։
Դիմումի ներկայացման պահից կազմակերպությունն ու դիտորդները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն, չզբաղվել քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ, չարտահայտել կանխակալ դիրքորոշում։ Խախտումների դեպքում ԿԸՀ-ն կարող է մերժել կամ ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը, դիտորդին հանել հավատարմագրված ցանկից, քվեարկության օրը դիտորդին հեռացնել տեղամասից (2/3 քվեով)։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
#ՏԻՄ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բելգիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի պատվիրակությունների ղեկավարները:
Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Դոնալդ Թրամփն իր ելույթում շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միանալու և հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Դատախազը 2026 թվականի հունվարի 21-ին հաստատել է 2025 թվականի հոկտեմբերի 20֊ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպելու և ղեկավարելու մասով 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և հանձնել իրավասու դատարան:
Հիշեցնենք՝
1. Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):
2. Կարապետ Ղուկասյանի նկատմամբ (Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնական)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):
3. Ավետիս Առաքելյանի նկատմամբ (Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):
4. Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ («Գյումրու կոմունալ ծառայության» ՀԲՀ-ի բաժնի պետ)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com
Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ Այս մասին իրազեկում է ՆԳՆ-ն՝ խորհուրդ է տալիս երկփուլանի անվտանգություն միացնել:
«Տեխնիկական «լեզվով» ասված՝ հանցագործները կարողանում են թիրախավորել բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը (շատ պարզ՝ բջջային օպերատորների միջև գործող «փոստային ծառայությունը») և որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկված SMS հաղորդագրությունները:
Ինչպե՞ս պաշտպանվել
Միակ և ամենաարդյունավետ միջոցը Երկփուլանի անվտանգության (Two-step verification) միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործներին հաջողվի մուտք գործել ձեր հաշիվ, նրանք չեն կարողանա օգտագործել այն առանց ձեր սահմանած PIN կոդի։
Ինչպե՞ս միացնել
1. Բացեք WhatsApp-ը և գնացեք Settings (Կարգավորումներ).
2. Ընտրեք Account (Հաշիվ) բաժինը.
3. Սեղմեք Two-step verification (Երկփուլանի ամվտանգություն).
4. Սեղմեք Turn on և սահմանեք 6 նիշանոց PIN կոդ (անպայման հիշեք այն).
5. Ավելացրեք ձեր էլեկտրոնային հասցեն՝ կոդը մոռանալու դեպքում վերականգնելու համար։
Եթե հանկարծ WhatsApp-ից SMS-ի միջոցով ստանում եք որևէ կոդ, և ձեր հավելվածը հանկարծակի դուրս է գալիս հաշվից, անմիջապես փորձեք վերականգնել այն (կրկին Ձեր հեռախոսահամարի միջոցով փորձեք գրանցվել) և տեղեկացրեք ձեր մտերիմներին, որ ձեր անունից կարող են կեղծ հաղորդագրություններ ուղարկվել։
Հ.Գ. SS7 պրոտոկոլը հայկական չէ, և այստեղ խնդիրը մեր բջջային օպերատորների մեջ չէ»,- ասված է հաղորդագրության մեջ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com