Yearly Archives:2026

Վարդենյաց լեռնանցքը, Աշոցք-Բավրա ճանապարհահատվածները փակ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Աշոցք-Բավրա, Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Նաիրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը

Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանն անցնելու հանգամանքով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման, կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանը սահուն անցնելու համար անհրաժեշտ է սահմանել մեխանիզմներ՝ տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված տեղաշարժման սահմանափակում ունեցող և ներկայումս կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող անձանց համար:

Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ բանկը, համապատասխան  հնարավորությունների առկայության դեպքում,  կարող է սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության (այսուհետ՝ առաքող կազմակերպություն) կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնել շահառուի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները, եթե շահառուն՝  85 տարին լրացած կամ  անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (1-ին խմբի հաշմանդամություն) կամ 75-85 տարեկան՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) կամ  անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձ է (ըստ ստացված տեղեկությունների):

Որոշմամբ, եթե օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն և այլն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, ապա առաքող կազմակերպությունը, ծառայության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցով, փաստաթղթի առաքումը կազմակերպում է ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ, ով շահառուի բանավոր կամաարտահայտության հիման վրա կազմում է փաստաթղթի բովանդակությանը համապատասխանող արձանագրություն, որը ստորագրում են ծառայության ներկայացուցիչը, բանկի աշխատակիցը, առաքիչը (եթե բանկի աշխատակիցը ներգրավված չէ առաքման գործընթացում):

Այս կարգով կազմված և ստորագրված արձանագրության առկայության դեպքում փաստաթուղթը համարվում է ստորագրված շահառուի կողմից: Լիազորագրի հիման վրա կենսաթոշակ վճարելիս օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ապահովության հաշիվը բացվում է կենսաթոշակառուի անվամբ, իսկ կենսաթոշակը բանկը վճարում է իրեն ներկայացված լիազորագրի հիման վրա: Շահառուի` ՀՀ-ում ունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` ՀՀ-ում լինելը բանկը հաստատել է համապատասխան  հնարավորությունների առկայության դեպքում՝  առաքող կազմակերպության միջոցով:

Ոչ ուշ, քան տվյալ ամսվա վճարման ցուցակը ներկայացնելու օրը՝ ծառայությունը բանկին տրամադրում է այն շահառուների տվյալները, ովքեր ունեն տեղաշարժման սահմանափակում:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։

Փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, ադ թվում նաև Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հայաստանում ապրիլի 1-ից կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները։ Այդ մասին վարչապետը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

Վարչապետը պարզաբանել է նաև որոշման պատճառները՝ նշելով, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից բարձր՝ գերազանցելով նաև միջազգային կազմակերպությունների կանխատեսումները։

«Սա մեզ համար ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ, և Հայաստանի քաղաքացիները պետք է այդ աճի արդյունքը տեսնեն իրենց առօրյա կյանքում», – ընդգծել է նա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 10 000 դրամով։ Բացի այդ, հետվճարի մեխանիզմի միջոցով շահառուները հնարավորություն կունենան դրանք ավելացնել ևս մինչև 10 000 դրամով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց ընտրական տեղամասի համարը

Առաջիկա ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց ընտրական տեղամասի համարը։

Մինչ մայիսի 26-ը 14։00-ն քաղաքացիները կարող են դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու համար։ Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր։

ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։ Որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին, ըստ որի հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։

ԿԸՀ թվային գործիքակազմերին է համապատասխանեցվել «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման կարգը սահմանելու մասին» N 3-Ա որոշումը։

Հանձնաժողովը սահմանել է թեկնածուի, լիազոր ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, այցելուի, թարգմանչի,  ընտրատարածքային եվ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետի, աջակցման կենտրոնի մասնագետի, պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի վկայականների ձևերը։

ԿԸՀ-ն սահմանել է նաև Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ, որից 1 մլրդ, 800 մլն․ 296 հազար դրամը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

2026 թ. հունվարի 30-ի դրությամբ ծրագրից ընդհանուր առմամբ օգտվել է 8276 անձ, որոնցից 1792-ի վարկերն ամբողջությամբ մարվել են։

Շահառուների 26%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն։

Ամբողջությամբ վարկը մարված 1792 շահառուների վարկերի մարման համար հատկացվել է նրանց կողմից վճարված եկամտային հարկերից ձևավորված շուրջ 390,0 մլն դրամ։

Մինչև 2025 թ. դեկտեմբերը ներառյալ շահառուների աշխատավարձերից առաջացած եկամտային հարկից որպես վարկերի մարման աջակցություն ուղղվել է 1,3 մլրդ դրամ։ ✅ Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com