Yearly Archives:2026

Գերիները վերադարձան. նախնական զննությամբ նրանք առողջական խնդիրներ չունեն

Ադրբեջանից Հայաստան վերադարձված չորս հայերը Երևանում են․ Նրանց առողջական վիճակն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը։ «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։

Նրանք տեղափոխվում են Երեւան»,- գրել է վարչապետ Փաշինյանը։ Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել էր,որ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հայերը հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դի. ընթանում է քննություն

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Դժվարանցանելի է Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների. Ուայթ-Քեյն

Հունվարի 9-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Սպիտակ տան Հավատքի հարցերով գրասենյակի գլխավոր խորհրդական, նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև ԱՄՆ Աղոթքի ազգային նախաճաշի շարժման առաջամարտիկ, հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնը։

Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանն ընթերցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներկաներին հղված ուղերձը։

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, կրոնական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, ՀՀ պատվո հյուպատոսներ և ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպանն իր ելույթում շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, ընդգծել ՀՀ–ԱՄՆ հարաբերություններում քրիստոնեական արժեքների դերը, կարևորել ԱՄՆ-ի առաջնորդությունը կրոնական ազատությունների հարցում, շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի Ազգային տաճարին ընդունելության համար և նոր ձեռքբերումներ մաղթել ԱՄՆ-ին՝ 250-ամյակի կապակցությամբ։

Փոլա Ուայթ-Քեյնը իր ելույթում շնորհակալություն է հայտնել դեսպանին Սուրբ Ծննդյան ընդունելությունը կազմակերպելու համար, կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը հայ ժողովրդին և ընդգծել, որ Հայաստանը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր, պատմության ընթացքում հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, պահպանել է իր հոգևոր ժառանգությունը և դարձել հավատքի վկայություն աշխարհի համար։ Ուայթ-Քեյնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների։

Հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնն իր խոսքում մասնավորապես ընդգծել է ՀՀ վարչապետի կողմից Հայաստանում Աղոթքի նախաճաշի կազմակերպման նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ այն վկայում է հավատքի, միասնության և առաջնորդության արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությունը։

Միջոցառման մասնակից հոգևոր առաջնորդները շնորհավորել են ներկաներին Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի առթիվ և հանդես են եկել աղոթքներով, իսկ մշակութային հատվածի շրջանակում հնչել են կատարումներ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի դասախոս, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, մենակատար Էդիտա Դոլունց-Քալայջյանի և օրգանահար Արմինե Խաչատրյանի մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև հայ նկարիչ Արմեն Քանքանյանի արվեստի գործերը։

Ընդունելության ավարտին Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների կատարմամբ հնչել է «Հայր մեր» աղոթքը։

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _  _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

On January 9, the Embassy of Armenia to the United States organized a formal reception at the National Cathedral in Washington, D.C., in celebration of the Armenian Christmas and the 250th Anniversary of the United States.

Remarks were delivered by Ambassador of the Republic of Armenia to the United States Narek Mkrtchyan, Pastor Paula White-Cain, Special Government Employee and Senior Advisor of the White House Faith Office, Archbishop Hovnan Derderian, Primate of the Western Diocese of the Armenian Apostolic Church in the United States; Bishop Mesrop Parsamyan, Primate of the Eastern Diocese; and Pastor Chris Halverson, pioneer of the National Prayer Breakfast movement in the United States.

During the event, Ambassador Narek Mkrtchyan read the message of the Prime Minister of the Republic of Armenia, Nikol Pashinyan, addressed to the attendees.

The reception was attended by high-ranking U.S. government officials, representatives of various religious institutions, ambassadors, Honorary Consuls of the Republic of Armenia, and members of the Armenian community in the U.S.

In his remarks, the Ambassador extended Christmas greetings, emphasized the role of Christian values in Armenia–U.S. relations, highlighted the leadership of the United States in promoting religious freedom, expressed gratitude to the Washington National Cathedral for hosting the reception, and wished the United States continued achievements on the occasion of its 250th Anniversary.

In her remarks, Paula White-Cain thanked the Ambassador for organizing the Christmas reception, underscored Prime Minister Nikol Pashinyan’s dedication to the Armenian people, and noted that Armenia, as the first Christian nation of the world, has endured many trials throughout history while preserving its spiritual heritage and becoming a witness of faith to the world. White-Cain emphasized that the United States stands with the Armenian people in the spirit of faith, partnership, and shared goals.

Pastor Chris Halverson, in his remarks, particularly highlighted the importance of the initiative of the Prime Minister Nikol Pashinyan to organize the Prayer Breakfast in Armenia, noting that it reflects the commitment of the country to the values of faith, unity, and leadership.

The participating spiritual leaders congratulated those present on the Glorious Feast of Christmas and offered prayers.

The cultural program featured performances by Nare Arghamanyan, pianist and professor at the University of Music and Performing Arts Vienna; soloist Edita Dolunts-Kalayjian and organist Armine Khachatryan. The works of Armenian artist Armen Kankanian were also exhibited during the event.

The event concluded with the Lord’s Prayer, performed by the students of the Sunday School of St. Mary Armenian Apostolic Church in Washington D.C.

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ

Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին փոխանցում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը՝ հղվելով ՀՀ ԱԳՆ-ին:

«Ընդգծվել է, որ դրանք ՀՀ ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- հայտնել են ԱԳՆ-ից:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կենսաթոշակի կամ նպաստի կանխիկ եղանակից անկանխիկ տարբերակի անցման քայլերը

Կենսաթոշակը կամ նպաստը  կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնությամբ հնարավոր է անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից տրվող 20% հետվճարի ծրագրից։

«Դրա համար պետք է`

քայլ 1՝ մուտք գործեք online.ssa.am հարթակ։

քայլ 2՝ եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք «Գրանցում» կոճակը և համապատասխան դաշտերում լրացրեք ձեր անձնական տվյալները։

քայլ 3՝ ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» ենթաբաժինն ու լրացրեք ձեր դիմումը։

Պետական նպաստների և կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով դարձնելու համար կարող եք նաև այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեներ՝ https://socservice.am/offices)»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 7-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 10-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

«ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 54 տրանսպորտային միջոց և 84 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- ասված է հաղորդագրությունում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Վարդենյաց, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները (բուք) փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: 

Շիրակի մարզում, Ապարանի, Սևանի, Դլիջանի, Բերդի, Ջերմուկի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և համայնքապատկան հողատարածքների կադաստրային քարտեզներում իրական կոորդինատներին չհամապատասխանող տվյալներ մուտքագրելու, հողամասերի քարտեզների ուղղման միջոցով դրանց տեղադիրքերը փոխելու և հետագայում հողամասերի նշանակությունը որպես «ընդերքօգտագործման» փոխելու համար հիմքեր ստեղծելու, ինչպես նաև համայնքապատկան հողակտորներում արդեն իսկ կատարված ապօրինի հանքարդյունաբերությունը օրինականացնելու նպատակով, այլ անձի օժանդակությամբ 2025 թվականին ընկերության բաժնետերերից մեկին առաջարկել է իրեն խոշոր չափերով՝ 500.000-ից 700.000 ՀՀ դրամի կաշառք տալ:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի բնակչին պատկանող և առանց շինարարական թույլտվության կառուցված անշարժ գույքի կադաստրային փատաթղթերը ձևակերպելու, ինչպես նաև դրա վերաբերյալ բացասական եզրակացություն չներկայացնելու դիմաց 2025 թվականին առաջարկել է իրեն տալ խոշոր չափերով՝ 600.000-700.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի մեկ այլ բնակչի պատկանող հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, 2025 թվականին, իրեն օժանդակող անձի միջոցով 100 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկ է ներկայացրել հողամասի սեփականատիրոջը:

ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կադաստրի կոմիտեի աշխատակցին կաշառք տված, նրա հանցավոր գործողություններին օժանդակած, ինչպես նաև կաշառքի միջնորդություն կատարած ևս 5 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com