«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է երկու այլ քաղաքական ուժերի հետ համատեղ («Մայր Հայաստան» եւ «Դեմոկրատական այլընտրանք»), սակայն ոչ դաշինքով, այլ ԲՀԿ-ի անվան տակ։ Սա հասկանալի է խորհրդարան մուտք գործելու անցողիկության շեմի համապատկերում․ կուսակցությունների համար այդ շեմը 4 տոկոսն է, դաշինքների համար՝ 8 տոկոսը։ Հիշենք, որ նախորդ ընտրություններում ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը եւ իր հիմնադրման ու 2007 թվականին ընտրություններին հաջողությամբ մասնակցելուց ի վեր առաջին անգամ մուտք չգործեց խորհրդարան։
ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Մայր Հայաստանի» ղեկավար Անդրանիկ Թեւանյանն է, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի վերջին տարիների քաղաքական թիմի հանգուցային գործիչներից մեկը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը ցուցակի 8-րդ հորիզոնականում է։ Վերջինս իր քաղաքական գործունեության տարբեր փուլերում հանդես է եկել քաղաքական տարբեր նախաձեռնություններում եւ գաղափարական առումով քիչ աղերսներ ունի ԲՀԿ-ի հետ։
ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է 10 առաջարկ Հայաստանին ծրագրով, որտեղ անդրադարձ կա արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը, տնտեսական, սոցիալական, կրթական ոլորտներին։ Անվտանգության առումով այս քաղաքական ուժը որպես հիմնական դաշնակիցներ դիտարկում է Ռուսաստանին ու Իրանին, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության հարցում առաջ քաշում երաշխավորների հարցը, դրանցում անպայման դիտարկելով Ռուսաստանին։ Պատահական չէ, որ ԲՀԿ-ն դիտարկվում է որպես ռուսամետ դաշտի քաղաքական միավոր։
«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտի այն ուժերից է, որին կարելի է դասել ոչ հին, ոչ էլ նոր քաղաքական կազմակերպությունների, այլ, այսպես ասած, միջին տարիքի կուսակցությունների շարքին։ Դա այդպես է, եթե հաշվի առնենք, որ այն քաղաքական դաշտում հանդես է եկել տարբեր ձեւաչափերով ու անվանումներով՝ «Սարդարապետ» ու «Համահայկական խորհրդարան» շարժումներ, «Սասնա Ծռեր» խմբավորում ու համանուն կուսակցություն։ Այս քաղաքական ուժը մասնակցել է վերջին երկու խորհրդարանական ընտրություններին (2018-ին՝ «Սասնա Ծռեր» անվանումով), սակայն երկու դեպքում էլ չի հաղթահարել անցողիկ շեմը։
ԱԺԲ-ն արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է գալիս որպես արեւմտամետ, մասնավորապես ամերիկամետ ուժ՝ առաջ քաշելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության գաղափարը։ Կուսակցության գաղափարախոսության մեջ նկատելի են ազգայնականության նշաններ, պատահական չէ, որ այն Հայաստանը դիտարկում է ոչ թե որպես Խորհրդային Հայաստանի, այլ 1918-1920 թթ․ առաջին հանրապետության իրավահաջորդ՝ համապատասխան սահմաններով։ Ցուցակի առաջին համարը Գեւորգ Կարապետյանն է, սակայն ԱԺԲ-ն որպես վարչապետի թեկնածու դիտարկում է Վարուժան Ավետիսյանին, որը բանտարկված է։ 
«Քոչարի ազգային վերածննունդ եւ ազգի զարթոնք» (Քավազ) կուսակցությունը նորաստեղծ է եւ հանդես է գալիս մի ֆանտաստաիկ գաղափարով․ տարբեր երկրներից (հիմնականում Աֆրիկայից, Ֆիլիպիններից եւ այլն) հրավիրել մասնավոր բանակ (50000-80000 թվաքանակով) եւ ազատագրել Արցախն ու Նախիջեւանը։ Քաղաքական ուժը ընտրություններին մասնակցում է ազգային վերածննդի գաղափարներով՝ ազգային արժեքների պաշտպանություն, ազգային բանակի ու անվտանգության համակարգի ձեւավորում, ինքնիշխան պետության ամրապնդում։
Կուսակցության ցուցակի առաջին համարը Արտակ Սարգսյանն է, որը նախկինում գործունեություն է ծավալել Աֆրիկայի երկրներում։ Երկրորդ հորիզոնականում Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է, որը զգալի քաղաքական փորձառություն ունի, մի քանի անգամ եղել է պատգամավոր։ 
«Հայ ազգային կոնգրեսը» եղել է հայաստանյան քաղաքական դաշտի գլխավոր դերակատարներից, որպես կուսակցություն հիմնադրվել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, ՀՀՇ-ի՝ Հայաստանի առաջին իշխող կուսակցության հենքի վրա, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ։ Հիմնադրումից հետո, մինչեւ 2017 թվականը, քաղաքական գործընթացների հիմնական մասնակիցներից էր, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում անցել է Ազգային ժողով (ի դեպ, Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պատգամավոր է դարձել հենց ՀԱԿ-ի կազմում)։ Հաջորդող խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը։
Հայ ազգային կոնգրեսը թեեւ, այսպես ասած, զտարյուն ռուսամետ կուսակցություն չէ, բայց հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության օգտին, ոչ իրատեսական համարելով արեւմտյան-եվրոպական կողմնորոշումը։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է հետընտրական հնարավոր անցանկալի զարգացումներից։ Կուսակցության ցուցակը գլխավորում է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ քաղաքական դաշտի հնաբնակներից մեկը։
«Հանրապետություն» կուսակցությունը ընդգծված արեւմտամետ ուժ է։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին համարում են Նիկոլ Փաշինյանին համախոհ գործիչ։ Արամ Սարրգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո եղել է վարչապետ, սակայն այդ ժամանակի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնությունների հետեւանքով պաշտոնանկ է արվել եւ տարիներ շարունակ ընդդիմադիր տարբեր շարժումների կազմում պայքարել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։
2018 թվականին Արամ Սարգսյանն ու իր գլխավորած կուսակցությունը մասնակցել են հեղափոխությանը, նախորդ խորհրդարանական ընտրություններում «Հանրապետությանը» շատ քիչ քվեներ են պակասել Ազգային ժողով մուտք գործելու համար։ Արամ Սարգսյանն հայտարարում է, որ շատ սեղմ ժամկետներում Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծված կառույցներից եւ աշխատանքներ տանի Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը իր հիմնական մոտեցումներով մոտ է «Հանրապետությանը»։ Կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը Ռուսաստանի թունդ քննադատներից է եւ, բնականաբար, հանդես է գալիս Արեւմուտքի հետ խորացված հարաբերություններ հաստատելու օգտին։ Նա նաեւ սուր քննադատության է ենթարկում Հայաստանում գործող եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցող երեք ռուսամետ կուսակցություններին՝ հայտարարելով, որ դրանք ՌԴ նախագահ Վ․Պուտինի գործիքներն են Հայաստանում եւ տեղ չպետք է ունենան խորհրդարանում։ 
Համլետ Կիրակոսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
![]()
(NED) Ազգային ժողովրդավարության հիմնադրամի ներկայացուցիչ Բենջամին Շեֆներն այցելել է «Երկխոսություն» մեդիա կենտրոն
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ և «Երկխոսություն» մեդիա կենտրոն էր այցելել Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) ներկայացուցիչ Բենջամին Շեֆները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզային անկախ մեդիայի և հանրային երկխոսության ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, ինչպես նաև մարզերում անկախ մեդիա հարթակների պահպանման, հանրային մասնակցության և մեդիա զարգացման կարևորությունը։
Այցի շրջանակում Բենջամին Շեֆները ծանոթացել է «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ի գործունեությանը, «Երկխոսություն» մեդիա կենտրոնի տեխնիկական հնարավորություններին և իրականացվող մեդիա ձևաչափերին։
Կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են նաև ընթացիկ ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները։
—
NED representative Benjamin Schaefer visited the Dialogue Media Center
Benjamin Schaefer, representative of the National Endowment for Democracy (NED), visited the “Progress of Gyumri” NGO and the Dialogue Media Center.
During the meeting, the parties discussed the main challenges facing regional independent media and public dialogue, as well as the importance of preserving independent media platforms, strengthening public participation, and supporting media development in the regions.
As part of the visit, Benjamin Schaefer got acquainted with the activities of the “Progress of Gyumri” NGO, the technical capabilities of the Dialogue Media Center, and its media production formats.
The organization’s representatives also presented ongoing programs and upcoming initiatives.
#DialogueMediaCenter #Gyumri #NED #Media #PublicDialogue #Democracy
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը բուռն ընթացքի մեջ է։
Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, իրենց հնարավորությունների սահմաններում, հանդիպում են ընտրողներին, ելույթների ու հարցազրույցների միջոցով ներկայացնում իրենց ծրագրերը, փորձում ընտրողներին համոզել իրենց լավագույն լիենելու ու ծրագրի առավելությունների մեջ։
Առաջադրված 19 քաղաքական ուժերը բազմազան են իրենց գաղափարական ուղղվածությամբ, ծրագրերի խայտաբղետությամբ, իրատեսական, ռոմանտիկ, անգամ ֆանտաստիկ դրույթներով ու մոտեցումներով։
Խայտաբղետ են նաեւ կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակները, դրանցում ընդգրկված անձինք։ Այդ ցուցակներում կան ինչպես քաղաքական գործունեության փորձ ունեցող գործիչներ, տարբեր ժամանակներում իշխանության մեջ եղած ու բարձր պաշտոններ ունեցած մարդիկ, այնպես էլ նոր-նոր քաղաքական գործունեության հայտ ներկայացրած մարդիկ։
Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Վաղարշակ Հարությունյանը։ Նա եղել է Վազգեն Սարգսյանի զինակիցը, զբաղեցրել պաշտպանության նախարարի պաշտոն, Նիկոլ Փաշինյանի վարչապետության սկզբում եղել վարչապետի խորհրդական՝ պաշտպանության գծով։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում Վահան Բաբայանն է, որը կուսակցության հիմնադիրն ու նախագահն է։ Նա ժամանակին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում եղել է Ազգային Ժողովի պատգամավոր։
Ռեֆորմիստները ներկայացրել են շատ կարճ ու ամփոփ ծրագիր՝ 7 նախընտրական դրույթներով։ Ծրագրի ուշագրավ կետերից են սահմանադրական փոփոխություններով երկրի ղեկավարի կառավարման ժամկետի սահմանափակումը մեկ ժամկետով եւ առողջապահությունն ու բարձրագույն կրթությունը անվճար դարձնելը։ 
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունն այս ընտրությունների քաղաքական գունապնակի յուրահատուկ գույնն է՝ թե իր մասնակիցներով, թե ներկայացրած ծրագրով։ Ցուցակը գլխավորում է Սպարտակ Կյուրեղյանը, առաջին եռյակում է Նինա Կարապետյանցը, որը հայտնի հասարակական գործիչ է, իրավապաշտպան։ Ցուցակում ընդգրկված են հիմնականում երիտասարդ մարդիկ, որոնց մեծ մասը ակտիվորեն մասնակցել է 2018 թվականի ընտրություններին, ընդունել հեղափոխության գաղափարները, սակայն հիասթափվել դրանց իրականություն չդառնալուց։ Ըստ կուսակցության առաջնորդների, իրենց գաղափարախոսությունը ծնվել է առկա քաղաքական իրավիճակից, որտեղ քաղաքացիներին մշտապես պարտադրվում է երկընտրանք։ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է մեկ նպատակով․ հաջող արդյունքի դեպքում իրականացնել սահմանադրական ու քաղաքական փոփոխություններ, 100 օր հետո հրաժարական տալ, կազմակերպել նոր ընտրություններ, որին իրենց վարչապետի թեկնածուն չի մասնակցելու, իսկ կուսակցությունը գնում է լուծարման։ 
«Ուժեղ Հայաստան» դաշինքը միավորել է երեք կուսակցություններ՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի՝ վերջերս հիմնադրած «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը, «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր»կուսակցությունները։ Ըստ էության, դաշինքի առաջնորդը Սամվել Կարապետյանն է, թեեւ նա չկա ցուցակում, քանի որ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը թույլ չեն տալիս։ Չնայած սրան, դաշինքի ներկայացուցիչներն հայտարարում են, որ իրենց վարչապետի թեկնածուն հենց Սամվել Կարապետյանն է։ Ավելին, Սամվել Կարապետյանն էլ է հայտարարում, որ Հայաստանի հաջորդ վարչապետը ինքն է լինելու։
«Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համարում Նարեկ Կարապետյանն է՝ Սամվել Կարապետյանի եղբոր որդին։ Նրա հայրը Կարեն Կարապետյանն ՝ ՀՀԿ երեւելի գործիչներից, որը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում զբաղեցրել է բարձր ու հանգուցային պաշտոններ։ Ցուցակի երկրորդ համարը Արամ Վարդեւանյանն է, որը մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կազմում ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն մեկ տարի անց վայր է դրել մանդատը։ Դաշինքի կազմում կան մի շարք գործիչներ, որոնք այս կամ այն կերպ առանչություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ 
«Ուժեղ Հայաստան»-ը իրեն ազդարարել է որպես աջ-կենտրոնամետ աշխարհայացք ունեցող ուժ, որի նպատակն է կառուցել ազգային-քրիստոնեական արժեքներով, ազատ, ուժեղ, արտահանող եւ տնտեսական հաշվարկվող առաջնորդվող Հայաստան։ Այն դիտարկվում է որպես ընդգծված ռուսամետ ուժ։
«Շնորհապետական» կուսակցությունը նոր քաղաքական ուժ է։ Կուսակցության առաջնորդն ու ցուցակի առաջին համարը Գուրգեն Սիմոնյանն է, որը մինչ այս քաղաքական գործընթացներում չի եղել, չի մասնակցել որեւէ ընտրության։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում քաղաքական փորձառություն ունեցող գործիչ է՝ Էդվարդ Անտինյանը, որը տարբեր ժամանակներում անդամակցել է տարբեր կուսակցությունների, մասնակցել ընտրությունների։ 
«Շնորհապետական» կուսակցությունը դեմ է նախկին եւ ներկա իշխանություններին ու նպատակ ունի ստեղծել այնպիսի կառավարություն, որի կազմում չեն լինի նախկին կառավարությունների անդամներ։ Ինչպես հայտարարում է կուսակցության ղեկավարը, իրենք ձեւավորելու են արժանիների կառավարություն։ «Շնորհապետականը» արեւմտամետ ուժ է՝ ժողովդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներով, կողմ է Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը, սերտ հարաբերությունների հաստատմանը ԱՄՆ-ի հետ։ Բնականաբար, նաեւ հայտարարում է, որ եթե իրենք հաղթեն ընտրություններում, ապա Հայաստանը դուրս կբերեն Ռուսաստանի կողմից ստեղծված միջպետական բոլոր կառույցներից։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, ինչպես երեւում է անվանումից, քաղաքական նոր ուժ է, որը հիմնադրվել է 2024 թվականին՝ նպատակ ունենալով մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության առաջնորդը Նիկոլ Փաշինյանի նախկին զինակից, ՔՊ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Ժամանակին նա տարաձայնություններ ունեցավ Փաշինյանի հետ, հրաժարական տվեց պաշտոնից եւ դուրս եկավ ՔՊ-ից։ Կուսակցության ցուցակում հիմնականում Հայկ Մարությանի համախոհներն են։
«Նոր ուժ»-ը իրեն հայտարարել է սոցիալ-դեմոկրատական ուժ, գաղափարապես մոտ է եվրոպական սոցիալ-դեմոկրատիային եւ պաշտպանում է արեւմտյան արժեքներ, կողմ է Եվրամիության եւ եվրոպական երկրների հետ ինտեգրման ծրագրերի խորացմանը, նաեւ պահպանելով բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Միասնության թեւեր» կուսակցությունը եւս նորաստեղծ ուժ է, որի հիմնադիրն ու նախագահը Արման Թաթոյանն է, որը հանրությանը հայտնի գործիչ է, տարբեր ժամանակներում զբաղեցրել է բարձր պաշտոններ։ Նա առավել հանրային ճանաչում ստացավ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում Դավիթ Անանյանն է, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։ 
Ինչպես հայտարարում են կուսակցության ներկայացուցիչները, իրենց արժեքներն ու մոտեցումները հստակ են՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն եւ խելամիտ որոշումներ՝ պոպուլիզմի փոխարեն։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
![]()
Գյումրի են այցելել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարն ու առաքելության երկարաժամկետ դիտորդները
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ գրասենյակ են այցելել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչը, ինչպես նաև առաքելության երկարաժամկետ դիտորդներ Օյվինդ Սեյմը, Յանա Բուրգերսը, քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Միսեևը և երկարաժամկետ դիտորդների թարգմանիչ Լուսինե Ալեքսանդրյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում ընթացող նախընտրական գործընթացները, քաղաքական միջավայրի առանձնահատկությունները, հանրային տրամադրությունները, ինչպես նաև ընտրական գործընթացների վերահսկման և մեդիա լուսաբանման հետ կապված հիմնական մարտահրավերները։
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության գործունեությունը, առաջիկա ԱԺ ընտրություններին կարճաժամկետ դիտորդների առաքելության վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև «Dialogue Media Center» մեդիա կենտրոնի դերը՝ որպես անկախ և բաց հանրային երկխոսության հարթակ։
Կողմերը կարևորել են անկախ դիտարկման, ազատ և բազմակարծիք մեդիա միջավայրի նշանակությունը՝ արդար, թափանցիկ և վստահելի ընտրական գործընթացների ապահովման գործում՝ ընդգծելով տեղական և միջազգային դերակատարների համագործակցության կարևորությունը ընտրությունների որակի բարձրացման հարցում։
Նշենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստան է գործուղել դիտորդական առաքելություն։
![]()
Head of the OSCE/ODIHR Election Observation Mission and long-term observers visited Gyumri
Head of the OSCE/ODIHR Election Observation Mission, Janž Lenarčič, together with long-term observers Øyvind Seim and Jana Burgers, political analyst Vladimir Miseev, and interpreter Lusine Aleksandryan, visited the office of “Progress of Gyumri” CSDC NGO.
During the meeting, the participants discussed the ongoing pre-election developments in Gyumri, the specifics of the political environment, public sentiment, as well as key challenges related to election monitoring and media coverage.
Representatives of “Progress of Gyumri” CSDC NGO presented the organization’s activities, preparations for the training of short-term election observers for the upcoming parliamentary elections, as well as the role of the “Dialogue Media Center” as an independent and open platform for public dialogue.
The participants emphasized the importance of independent observation and a free, pluralistic media environment in ensuring fair, transparent, and credible electoral processes, highlighting the value of cooperation between local and international stakeholders in improving election quality.
It should be noted that the OSCE Office for Democratic Institutions and Human Rights (OSCE/ODIHR) has deployed an election observation mission to Armenia for the June 7 parliamentary elections.
#OSCE #ODIHR #Gyumri #Armenia #Elections2026 #DialogueMediaCenter
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։
Բացի այդ, նույն անձը ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևան քաղաքի բնակչին վիրահատության համար անհատույց տվել է գումար։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Եւս մեկ անգամ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Եվրոպական Հանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը
2026 թվականի մայիսի 5-ին Եվրոպական Հանձնաժողովը Հայաստանին փոխանցեց Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։
Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025 թվականի նոյեմբերին: Այն նախատեսում է 74 հենանիշի կատարում, որոնք իրականացվում են երկու փուլով․
համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում,
դրանց գործնական իրականացման և կիրառության ապահովում։
Առաջին զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը առաջին խումբ հենանիշերի կատարման ուղղությամբ՝ կենտրոնանալով բացառապես օրենսդրական և քաղաքականության շրջանակի վրա չորս կարևոր ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանյան ընտրական գործընթացներում սկսված է նախընտրական քարոզչության փուլը։ Այն սկսվեց Երեւանում Եվրամիության համաժողովների անցկացումից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան պետական այցից հետո, եւ դա որոշակիորեն իր դրոշմն է թողնում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի քարոզչական ասելիքի, թեմատիկայի եւ հռետորաբանության տրամաբանության վրա։
Չնայած առանց դա էլ, դեռ ընտրական գործընթացների մեկնարկից ամիսներ առաջ, պարզ էր, որ ընտրությունների գլխավոր օրակարգը լինելու են Հայաստանին առնչվող աշխարհաքաղաքական թեմաներն ու արտաքին քաղաքական հարցերը։ Եւ սա շատ բնական է վերջին տարիներին Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղական իրողությունների, այդ շրջանում Ռուսաստանի հետ ոչ միանշանակ հարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից եւ Սյունիքում «Թրամփի ուղի» ծրագրի հաստատումից հետո։
Ամիսներ շարունական հայաստանյան քաղաքական քննարկումների օրակարգում էր երկրի, այսպես ասած, արտաքին քաղաքական կողմնորոշումների, դեպի հյուսիս, թե արեւմուտք փոխհարաբերությունների խորացման, այդ բեւեռների անվտանգության համակարգերի ընտրության հարցը։
Այս հարցը մշտապես եղել է հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակների դիսկուրսում։ Ճիշտ է, տարիներ առաջ այն շատ ավելի քիչ շոշափելի էր, քաղաքական շրջանակների ու հանրության մեծ մասի կողմից Ռուսաստանը դիտարկվում էր անվերապահ դաշնակից եւ անվտանգության երաշխավոր։
Սակայն, իրավիճակը փոխվեց 44-օրյա պատերազմից, հատկապես, Արցախի կորստից եւ արցախցիների բռնի տեղահանումից հետո, որը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների աչքի առաջ։
Հարցն էլ ավելի խորացավ եւ առարկայական դարձավ Հայաստանի խոհրդարանում եվրաքվեի նախաձեռնությունը օրենքի տեսքով ընդունելուց եւ իշխանության, ավելի ճիշտ՝ պետության կողմից Եվրամիությանը անդամակցելու գործընթաց մեկնարկելու ազդարարումից հետո։ Իշխանական ուժը հենց այդպես էլ հայտարարում է՝ ոչ թե մենք, այլ պետությունն է մեկնարկել Եվրամիությանը անդամակցելու գործընթաց, քանի որ խորհրդարանն ընդունել է համապատասխան օրենքը։
Խոսքը վերաբերում է ոչ թե Եվրամիությանը անդամակցության հայտին, այլ ընդամենը մտադրություններին, որոնք դիտարկվում են հեռանկարի տեսանկունից։ Իշխանական ուժը, հասկանալի պատճառներով, զգուշավոր է այս թեմայում եւ հայտարարում է, որ իրենց օրակարգում այս պահին նման հարց ու պահանջ չկա, բնականաբար, չկա նաեւ ռուսական ազդեցության կառույցներից՝ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից ու Եվրասիական մաքսային միությունից դուրս գալու խնդիր։
Հասկանալի է, որ այս հարցերը ամենակենսականն են Հայաստանի համար, բացի այդ, քարոզչական ու հակաքարոզչական թեզեր առաջադրելու լայն հնարավորություններ ու քաղաքական օրակարգ են տալիս ընտրական գործընթացներում հայտ ներկայացրած կուսակցություններին ու դաշինքներին։
Քաղաքական դաշտի, պայմանականորեն ասած, ռուսամետ ու արեւմտամետ՝ ընտրություններին մասնակից ուժերը, հակադիր դիրքավորումներ են գրավել այս հարցերի շուրջ եւ առաջ են մղում իրենց փաստարկներն ու մոտեցումները, զուգահեռ սուր քննադատության ենթարկում հակադիր ճամբարում դիրքվորված ուժերի առաջ քաշած թեզերը։
Այս ամենի համատեքստում Հայաստանի այս տարվա խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ անվանվում են աշխարհաքաղաքական եւ արտաքին կողմնորոշման ընտրություններ։ Նաեւ ավելացվում է, որ ներքաղաքական խնդիրներն այս շրջափուլում ածանցյալ են աշխարհաքաղաքական հարցերին։
Թերեւս սա է պատճառը այս ընտրությունների եւս մի առանձնահատկություն, որը ինչ-որ իմաստով աննախադեպ է։ Խոսքը վերաբերում է ուժային արտաքին կենտրոնների կողմից բացահայտորեն իրենց նախասիրություններն արտահայտելուն եւ որոշակի ուժերին աջակցելուն։
Այս իմաստով հատկանշական են ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրապարակային հայտարարությունները, որոնցով նրանք իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Կարելի է ասել, որ դժվար է հիշել հայաստանյան որեւէ ընտրություն, երբ արեւմտյան երկրների ղեկավարները իրենց դիրքորոշումը հայտնեն, առավել եւս ցույց տան իրենց կոնկրետ աջակցությունը ընտրություննեին մասնակից որեւէ ուժի ու թեկնածուի։
Մյուս կողմից, նկատելի է Ռուսաստանի ներկայությունը հայաստանյան ընտրություններին, որը նորություն չէ։ Ռուսաստանը մշտապես միջամտել է Հայաստանի ընտրություններին՝ իրեն հավատարիմ կուսակցությունների, գործուղված գործիչների, կապիտալի, քարոզչական հնարքների միջոցով։
Այս իմաստով պատահական չէ, որ եվրոպական կառույցները հայտարարել են Հայաստան պետության դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի դեմ պայքարին օժանդակության մասին։ Նկատի է առնվում Ռուսաստանի տարբեր շրջանակների կողմից հիբրիդային եղանակով Հայաստանի ներքին խնդիրներին ու ընտրություններին միջամտելու ձեռնարկները։
Այս իմաստով հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի ղեկավարի վերջին հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ակնարկում էր կալանքի տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացուն ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալու մասին։
Ակնարկը վերաբերում է ռուսաստանյան խոշոր գործարար Սամվել Կարապետյանին։ Վերջինս Հայաստանում հիմնադրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը մասնակցում է ընտրություններին, հանդես է գալիս ռուսամետ դաշտում եւ սոցոլոգիական գրեթե բոլոր հարցումների համաձայն, համարվում է երկրորդ ազդեցիկ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո։
Համլետ Կիրակոսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 11-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները։ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Աշոտի Բաբայանը, Գևորգ Հենրիկի Հովհաննիսյանը, Հակոբ Ռեստակի Տերջանյանը, Հենրիկ Կարենի Կարապետյանը և Վան Անդրանիկի Հարությունյանը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակում ընդգրկված Հայկ Արկադիայի Ավագյանը, ինչպես նաև «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սվետլանա Գումեդինի Գորգինյանը և Հակոբ Ռոբերտի Ճարոյանը։
Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com