Աշտարակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Աշտարակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ժորա Մելիքյանին (քաղաք Աշտարակ, Գրիգոր Նարեկացու փողոց) պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը:

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, որոշման հիմքը հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:
Այսպես՝
  • արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
  • արտադրությունը պաշտպանված չի եղել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից,
  • չեն կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
  • չեն ապահովվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
  • արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող, լվացվող, ցամաքեցվող նյութերից,
  • առաստաղը, տանիքների ներքին մակերևույթները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվել են տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնք պատրաստված չեն եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
  • չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
  • սննդի շղթայում ներգրավված անձինք չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ։
Խախտումները վերացնելու համար վերահսկողը սահմանել է վերջնաժամկետ:

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!