Ընտրախախտումների դեպքում զանգահարեք մեր թեժ գծին՝ 098 691690, 055691693 հ/հ, Ասպարեզ ակումբ՝ 50622 համարով:
-ՏԻՄ ընտրությունները Գյումրիում վաղ առավոտից սկսվել են լարված մթնոլորտում:
Տարբեր ահազանգեր ենք ստանում մեր դիտորդներից: Ժամը 10-ի դրությամբ ընտրատեղամասերում իրավիճակն այսպիսին է 34/38 Հովհհանես Ալեքսանի Գրիգորյանը փորձել է կատարել լցոնում, բայց փորձը կասեցվել է 34/48 Անհայտ անձինք, որոնք նեկայացել են Բալասանյան դաշինքից, ցուցակներով գրանցում են ընտրողներին 34/27 Քվեախցում տեսանկարահանող սարք է տեղադրված, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ընտրողերի ցուցակ ունեն, որի վրա պարբերաբար նշումներ են կատարում Թիվ 34/01 ընտրատեղամասում խոշորացույց չկա, հանձնաժողովի անդամները տեղերով փոխվելու ժամանակ քվեաթերթիկները թողել են սեղանին: Ֆոտոն վարժարանում տեղակայված 34/08 ընտրատեղամասում տուփը կոտրված է եղել:

Ժամը 9-10 -ը ընկած ժամանակահատվածում 34
/29 տեքստիլ ակումբ՝ Մ, Մկրտչյան 49 հասցեում, 2 անգամ արդեն ուրիշի անվան դիմաց են նշում։ 34/05 «Ձյունիկ մանկապարտեզ» /Անի թաղամաս,3 փ.-5ա շ. Իր ընտրատեղամասում քվեարկություն է կատարել հանձնաժողովի անդամներից մեկը, բայց որոշել է քվեարկել անձնագրի ու նույն սկզբունքով քվեաթերթիկը գցել է տուփի մեջ։ Դիտորդի դիտարկումներից հետո մարվել է քվեաթերթիկը եւ կազմվել արձանագրություն։ 34/67 թիվ 10 հիմնական դպրոց, Գորկու 77 քվետուփի հետեւը պատուհան է եղել, բերել վարագույրով ծածկել են 34/32 Գյումրեցի ոգի կուսակցության վստահված անձի հետ խնդիրներ են եղել, վերջինս իր ծանոթին փորձել է ուղեկցել քվեարկույան, բայց հանձնժողովի անդամները չեն թույլատրել: