32/34 տեղամասում, Գյումրու թիվ 3 դպրոց, քաղաքացի դիտորդ նախաձեռնության դիտորդը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու ուրիշի փոխարեն քվեարկել, վերջինս դանակով սպառնացել է դիտորդին: Մեր լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Կարեն Դարբինյանը վստահեցնում է, որ դիտորդը խախտել է կարգը՝ առանց իրեն տեղյակ պահելու դուրս է հրավիրել քաղաքացուն: Դիտորդ Նարինե Գրիգորյանն այլ է պնդում, որ քաղաքացին թերթիկը ձեռքը շրջելու իրավունք չուներ: Առավոտվանից կուտակումներն այնքան շատ են, որն անհնար է վերահսկել; Միայն ոստիկանների գալուց հետո է իրավիճակը փոքր-ինչ շտկվել: ՏԵսանյութը՝ հաջորդիվ: