Քաղաքացին քվեաթերթիկները ձեռքին ազատ տեղաշարժվում է 31/44 ընտրատարածքում՝ պատճառաբանելով, որ տեղյակ չէ քվեարկության կարգից և որոշել է քվեարկության կարգին ծանոթանալ պատուհանին փակցրած հուշաթերթիկներից: Նրա ազատ տեղաշարժը` քվեաթերթիկները ձեռքին,նախագահի պնդմամբ խախտում չէ: Այնուհետև ընտրական հանձնաժողովի նախագահը քաշելով քաղաքացու ձեռքից ուղղորդեց նրան քվեախցիկ՝ ասելով, որ անձամբ կբացատրի նրան քվեարկության կարգը:Սակայն նա այդպես էլ ոչ մի կարգ չբացատրեց մոլորված քաղաքացուն, ի վերջո նա քվեարկեց և դուրս եկավ: Նույն տեղամասում քաղաքացիները որոշել էին քվեախցում երկուսով քվեարկել:Այս փաստը ևս նախագահի համար խախտում չէ: Դիտենք տեսանյութը :