«Բալասանյան» խմբակցության ավագանին կարգադրություններ է անում ընտրատեղամասում

«Բալասանյան» խմբակցության ավագանին կարգադրություններ է անում ընտրատեղամասում

Գյումրու 32/33 ընտրատեղամասում «Բալասանյան» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մկրտչյանն ընտրության եկած քաղաքացիներին ցուցումներ է տալիս: Այս տեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 27 դպրոցում եւ գտնվում է «Գծի հետև» կոչվող  թաղամասում:
32/33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարեգին Ջամբազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկաննները քիչ են եւ չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց աշխատանքը: Էդգար Մկրտչյանն, ով ընդհանրապես կապ չունի այս ընտրատեղամասի հետ, մտել է ներս եւ ընտրողներին կարգադրություններ արել՝ո՞վ եւ ե՞րբ ներս մտնի:
Էդգար Մկրտչյանը խոստովանեց՝ սատարում է Մարտուն Գրիգորյանին: Մեզ հետ բանավոր զրույցում նա նշեց, որ տեսնելով մարդկային կուտակումները փորձել է ոստիկանների աշխատանքը իրականացնել:
Նշենք, որ մեր նկարահանման պահին «Բալասանյան» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մկրտչյանը Մարտուն Գրիգորյանի շտաբից պարբերաբար գնում է 32/33 ընտրատեղամաս եւ վերահսկում ընտրության ընթացքը:
Ի դեպ, թիվ 27 դպրոցի շրջակայքը մարդաշատ է, առկա է նաեւ մեքենաների կուտակումներ: Մանրամասները՝տեսանյութում:

Comments Are Closed!!!