Դեմ քվեարկեցի ԱԺ-ում որովայն հաստացնողներին. Վարդան Ղուկասյան

Դեմ քվեարկեցի ԱԺ-ում որովայն հաստացնողներին. Վարդան Ղուկասյան

«Ծառուկյան» դաշինքով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր ընտրությունը կատարեց Սլաբոդկա  կոչվող թաղամասում՝ իր առանձնատնից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ընտրատեղամասում: Ղուկասյանն ընտրության էր եկել թոռնուհու հետ:
Ղուկասյանի ընտրության ժամանակ անսարքին էր անձնագիրը ստուգող տեխնիկասարքավորումը: Մի քանի րոպե սպասելուց հետո միայն նրան հաջողվեց ընտրության իրավունք ստանալ:
Այդ ընթացքում Վարդան Ղուկասյանը լրագրողներին դիմելով դժգոհեց.
«Այ սա նկարեք, որ ժողովուրդը տեսնի, թե ինչ անորակ սարքեր են առել, բերել, որ ընտրությունը դժվարացնեն՝շատերը չգան: Սա արհեստականորեն բարդացնում է ընտրության ընթացքը»,-ասաց նախկին քաղաքապետը:
Ընտրությունն կատարելուց հետո լրագրողները Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին, թե հանուն ու՞մ կա ինչպիսի՞ ապագայի քվերակեց.
«Քվեարկեցի, որ երկիրը շենանա, լույս տեսնի: Դեմ քվեարկեցի այն թեկնածուներին, այն մարդկանց, ովքեր Ազգային ժողովում իրենց որովայնն են հաստացնում»,-եզրափակեց Ղուկասյանը
Մանրամասները՝տեսանյութում:

Comments Are Closed!!!