Գյումրու ավագանին 22 հարցին կողմ քվեարկեց մեկ ժամում

Գյումրու ավագանին 22 հարցին կողմ քվեարկեց մեկ ժամում

Այսօր Գյումրու ավագանու անդամների հաստատմանը ներկայացվել էր 22 որոշման նախագիծ, բոլորն էլ միաձայն ընդունվեցին։ Նիստը տեւեց մոտ 60 րոպե, 33 ավագանու անդամից ներկա էր 24-ը։ Շուրջ 61 միլիոն ՀՀ դրամ հատկացվեց համայնքապատկան եւ այլ կառույցների, անհատների։ 3 մլն 700 հազար դրամ հատկացվեց Գյումրու համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով: Գյումրու 18 համատիրությունների սպասարկման տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով տրամադրվեց 24 մլն 500 հազար դրամ: 155 սոցիալապես անապահով ընտանիքի հատկացվեց 1 մլն 550 հազար դրամ, յուրաքանչյուրին՝ 10 հազար ՀՀ դրամ։ Հրդեհի հետեւանքով տուժած Սուվարյաններին հատկացվեց 200 հազար, իսկ Նալբանդյանների ընտանիքին՝ 50 հազար դրա եւ այլն։ Գյումրու ավագանին նաեւ միաձայն համաձայնություն տվեց Աբովյան ճեմափողոցում տեղադրել բարերար Քըրք Քըրքորյանի արձանը, որի հեղինակը լինելու է Արտուշ Պապոյանը, ֆինանսական մասն հոգալու է լենինականցի, ԱՄՆ քաղաքացի Գրիգոր Բեդիրյանը։ Ավագանու հաջորդ նիստը կայանալու է մայիսի 18-ին:P2370595P2370577P2370599P2370532

Comments Are Closed!!!