📌Ինչպե՞ս են քվեարկել Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնին ընտրելու հարցը:
Մայիսի 1-ին, ԱԺ հատուկ նիստի ընթացքում 45 կողմ, 56 դեմ ձայների համամասնությամբ, «Ելք» խմբակցությունից առաջադրված Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
✅Կողմ է քվեարկել 45 հոգի,
📌դեմ 55 հոգի։
Շիրակի մարզից ընտրված 6 պատգամավորից 5-ը՝ Ծառուկյան դաշինքով ընտրված Գյումրու նախկին քաղաքապետ` Վարդան Ղուկասյանը,
Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր` Վարդեւան Գրիգորյանը, բանկի գլխավոր մասնագետ` Տատյանա Միքայելյանը, ՀՅԴ-ական` Ռոմիկ Մանուկյանը, ինչպես նաև Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ խմբակցությունից անկուսակցական` Ֆելիքս Ցոլակյանը կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
📌Դեմ է արտահայտվել ՀՀԿ-ական Արման Սահակյանը։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: