Շիրակի մարզի 2 պատգամավոր դուրս են եկել ՀՀԿ խմբակցությունից

Շիրակի մարզի 2 պատգամավոր դուրս են եկել ՀՀԿ խմբակցությունից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնապես հայտարարել է խմբակցությունից դուրս գալու իր որոշման մասին: Հայտարարության մեջ ասվում է.«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։ Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։02180003.00_03_46_38.неподвижное изображение029 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս»։

Ավելի վաղ, խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը:02180003.00_03_53_28.неподвижное изображение030 Հունիսի 2-ին, ֆեյսբուքյան իր էջում Արման Սահակյանը գրել է. «Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է պատգամավորը: Նշենք, որ 2 պատգամավորներն էլ ընտրվել էին Շիրակի մարզից:

Comments Are Closed!!!