Գյումրու ավագանին աննախադեպ որոշումներ կայացրեց

Գյումրու ավագանին աննախադեպ որոշումներ կայացրեց

Այսօր Գյումրու ավագանու այսօրվա նիստին մասնակցեց 26 ավագանու անդամ։ Օրակարգ էր ընդգրկվել 23 հարց, ընդունվեց 22 որոշում։

Ավագանու որոշմամբ հուլիսի վերջին Գյումրու Աբովյան եւ Չերազ փողոցների խաչմերուկում տեղադրվելու է  հայ հայտնի մարզիկ, Կ.Պոլսի եւ Հայաստանի Հանրապետության սկաուտական շարժման հիմնադիրներից Վահան Չերազի արձանը։ Նախաձեռնությունը ՀՅԴ կուսակցությանն է, տեղադրվելու է վերջիններիս ֆինանսական աջակցությամբ։

Գյումրու ավագանին որոշեց նաեւ դրամական աջակցություն ցուցաբերել համայնքապատկան որոշ կառույցների եւ սոցիալապես անապահով ընտանիքների։

ԳԱԼԱ խմբակցության առաջարկությամբ եւ  նախաձեռնությամբ օրակարգ էր ընդգրկվել 2006 թվականի օգոստոսի 30-ի ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին, 2006 թվականի օգոստոսի 30-ի գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանին, 2016 թվականի օգոստոսի 12-ի «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու նախագծեր: ԳԱԼԱ-ն ավագանու անդամներին առաջարկել էր զրկել նշված անձանց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից:Serg, levon, robert

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկվեց ավագանու 18 անդամի կողմ քվեարկությամբ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` 17 եւ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը` 16 ավագանու անդամի կողմ քվեարկության արդյունքում:

Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը  «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից հետմահու չզրկվեց, ԳԱԼԱ-ի այս նախագծին կողմ քվեարկեց ներկա 26 ավագանու անդամից 7-ը:

Բացառությամբ Լ.Սարգսյանի, մյուս երեք անձանց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվել էր Գյումրու նախկին ՏԻՄ-ի ղեկավարման ընթացքում, երբ քաղաքապետ էր Վարդան Ղուկասյանը:

Ավագանին միաձյան որոշեց Գյումրի համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին  նիստի գումարման օր սահմանել  2018 թվականի  սեպտեմբերի  11-ը։

02180003.00_03_47_23.неподвижное изображение03202180003.00_03_46_24.неподвижное изображение03002180003.00_03_46_24.неподвижное изображение02902180003.00_03_51_32.неподвижное изображение03202180003.00_03_48_20.неподвижное изображение03402180003.00_03_48_37.неподвижное изображение033

Comments Are Closed!!!