Գյումրու օր տոնակատարությունն իր մեծածավալ միջոցառումներով հետաքրքրել և փողոց էր դուրս բերել մեծին ու փոքրին, ահելին ու ջահելին: Այսօր բոլորը մեկ ամբողջություն են, մեկ տրամադրություն, մեկ տուն և մեկ տանիք: Գյումրեցիներից յուրաքանչյուրինն է տոնը, որին գյումրեցիներից, Գյումրու քաղաքապետից և Շիրակի մարզպետից բացի, ներկա էին երկրի վարչապետը, ՀՀ մշակույթի նախարարը, ԱԺ պատգամավորներ, շատ հյուրեր ինչպես հանրապետության տարբեր մարզերից, այնպես էլ արտերկրից: Գյումրու օր տոնակատարության շրջանակներում անցկացվեց Հացի փառատոն Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում: Ներկաներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ տեղում թխվող թոնրի լավաշ, բոքոն ու գաթա համտեսել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու կառավարության մյուս ներկայացուցիչները գոհ էին ընդունելությունից էլ, հյուրասիրությունից էլ, գյումրեցու վերաբերմունքից էլ: Դիտեք տեսանյութը: