Լրահոս

«Մենք ունենք նախորդ տարիներից գրեթե 6 մլրդ դրամի չափով տեղափոխված ծրագրեր» Կ․Բադիշյան

🎥«Հիմա քաղաքական ուժերից ոչ մեկը չի խոսում իր ծրագրերից, որոնցով համոզում էր ընտրողին» Ս․Մարտիրոսյան

YouTube`🔴  

page-10

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագիծն ընդունվեց

Ազգային ժողովը հուլիսի 3-ի նիստում, 65 կողմ, դեմ՝ 27 ձայնով ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որը փոփոխություններ է նախատեսում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում։

Հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշել էր, որ էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չխոչընդոտվի, և սպառողները պաշտպանված լինեն նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպություններից որևիցե մեկում լուրջ խախտումներ արձանագրվեն:

Այս համատեքստում նախագծով պետությանը հնարավորություն է տրվում ունենալ արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն կանխարգելիչ միջոցներ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Հիմա քաղաքական ուժերից ոչ մեկը չի խոսում իր ծրագրերից, որոնցով համոզում էր ընտրողին» Ս․Մարտիրոսյան

«Հիմա քաղաքական ուժերից ոչ մեկը չի խոսում իր ծրագրերից, որոնցով համոզում էր ընտրողին» Ս․Մարտիրոսյան

YouTube`🔴  

#Գյումրի #ՏԻՄ 

page-10

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը վերաբերող նախագիծը

ՀՀ Ազգային ժողովում քվեարկության դրվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ ՔՊ խմբակցության բացակայող պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը, Արսեն Թորոսյանը թողել են կողմ քվեարկություններ: Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Նշենք, որ իշխանությունները ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին հայտարարեցին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Զբոսաշրջության ոլորտի մարտահրավերները և զարգացման հեռանկարները Գյումրիում»

«Զբոսաշրջության ոլորտի մարտահրավերները և զարգացման հեռանկարները Գյումրիում»
—————————————
ℹԱրդեն մի քանի տարի է` Գյումրին զբոսաշրջիկների պակաս չի զգում. Հայաստանի մարզական ու մշակութային կենտրոն Գյումրին վերջին տարիներին դարձել է նաև ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Գյումրին տարվա բոլոր եղանակներին էլ զբոսաշրջային այցերի ակտիվ ուղղություն է։ Եթե պատերազմի ժամանակ միայն ներգնա տուրիզմն էր ակտիվ, ապա հիմա զբոսաշրջիկներն այցելում են Գյումրի նաև արտերկրից։
Միևնույն ժամանակ, տարրական, բայց չկարգավորված խնդիրների մասին են բարձրաձայնում տուրայցեր կազմակերպող ընկերություններն ու զբոսավարները՝ ենթակառուցվածքների խնդիր, քաղաքում թափառող շներ, հանրային զուգարանների հարց և այլն։
———————————————-
📌Ի՞նչպիսին է զբոսաշրջության արդի վիճակը Գյումրիում։
📌Որո՞նք են զբոսաշրջային ռազմավարության իրականացման խոչընդոտներն ու թերացումները համայնքային իշխանությունների կողմից:
📌Ոլորտային քաղաքականության իրականացման կոնտեքստում ի՞նչ գործնական լուծումներ կան։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Վահան Մարտիրոսյան – Շիրակի մարզպետարանի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ
➡ Լիլիթ Մուրադյան – Գյումրու համայնքապետարանի ծրագրերի ևարտաքին բաժնի պետի ԺՊ
➡ Լիզա Գասպարյան – Զբոսաշրջության ոլորտի փորձագետ
➡ Միքայել Վարդպարոնյան – «Վառեմ-մարեմ» art studio-ի հիմնադիր
➡ Արամ Խաչատրյան – Զբոսավար
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
page-10

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին և հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում։

Պետական իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։ Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի բազմաթիվ քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե՛ հասարակական կարգի պահպանումը, թե՛ կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության պայմաններում։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, առաջ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների պահպանմամբ՝ հանրային համերաշխության և հանդուրժողականության առանցքային բնույթը նկատի ունենալով։

Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, և այդ հանգամանքը պետք է նկատի ունենան բոլորը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել

Հայաստանի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի մուտքի մոտ տևական ժամանակ լարված իրավիճակ էր։ Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Վեհարան, փորձում էին ձերբակալել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին։

Հիշեցնենք, հունիսի 26-ին իրավապահները հայտնել էին, որ Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել «ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր):

Այդ կապակցությամբ 2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի /Գևորգ Արտաշեսի Աջապահյան/ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով նրան ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին էլ կոչ է արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։

Աջապահյանը բազմաթիվ հոգևորականների և Գարեգին Բ-ի հետ Մայր Աթոռի բակում՝ հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել է, որ ինքը չի պատրաստվում թաքնվել: «Ես թաքնվող չեմ, ես չեմ թաքնվել, եկել են իմ հետևից, ես կգնամ, ես էս երկրի համար սպառնալիք չեմ»,- նշել է նա:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն էլ հավելել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փաստաբանի հետ կուղարկեն, որտեղ պետք է ներկայանա, իսկ ինքն ու մյուս հոգևորականները կգնան վեհարան՝ քննարկումների:

Այնուհետև իրավիճակը լարվել է. հոգևորականներից մի քանիսը հայտարարել են, որ չեն կարող հանգիստ հետևել կամ թույլ տալ, որ Աջապահյանին տանեն: Հրմշտոց է տեղի ունեցել իրավապահների և հոգևորականների միջև:

Շիրակի թեմի առաջնորդը փաստաբանի հետ միասին փորձել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքից, սակայն հնարավոր չի եղել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանը նշել է, որ ըստ ընթացակարգի՝ վերջինս պետք է ներկայանա Քննչական կոմիտե:

ԱԱԾ ներկայացուցիչները հեռացել են Մայր Աթոռից առանց Շիրակի թեմի առաջնորդի։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Խուզարկել են Շիրակի թեմի առաջնորդարանի շենքը

Առավոտյան ժամը 8 անց կեսից իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիում՝ Շիրակի թեմի առաջնորդարանում։ Ի աջակցություն Սրբազանի, առաջնորդարանի առջև հավաքվել էին մարդիկ, ակտիվիստներ։ Այստեղ էին նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը, Գյումրու ավագանու «Հայաստանի Կոմկուս» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամներ, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ։

Ոստիկանների գործողությունները դրսում կանոնակարգում էր Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը՝ քաղաքացիական հագուստով։ Նա ոստիկանների հետ փորձեց մարդկանց առաջնորդարանի մայթից տեղափոխել ավելի հեռու վայր, սակայն չհաջողվեց։ Քաղաքացիները վիճաբանեցին, հրաժարվելով հեռանալ։

Առաջնորդարանի շենքի դիմացից բերման ենթարկվեց ակտիվիստ Մհեր Խաչատրյանը, ով հեռախոսով տեսալուսանկարահանում էր կատարում։

Արտաշես սարկավագ Աջապահյանը՝Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի եղբոր որդին, լրագրողներին հայտնեց, որ խուզարկության ժամանակ իրենք փորձել են ներս մտնել, բայց ոստիկանները հոգևորականներին թույլ չեն տվել՝ ասելով, որ իրենցից ներկայացուցիչ կա ներսում։ Բայց ներսում եղել են միայն հավաքարարն ու պահակը, ովքեր, ըստ սարկավագի, պատահական մարդիկ են։ Շիրակի թեմի առաջնորդարանում 2 ու կես ժամ տևած քննչական գործողություններից հետո, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները հեռացան, իրենց հետ տանելով փաստաթղթերի 2 փաթեթ։ Խուզարկությանը ներկա չէր նաև փաստաբանը։ Փաստաբան Թամարա Յայլոյանի խոսքով, ինքը վաղ առավոտյան համապատասխան փաստաթղթերով 2 անգամ ներկայացել է առաջնորդարան, տեղեկացրել, որ լիազորված է ներկա գտնվել քննչական գործողություններին, բայց ուժային կառույցների ներկայացուցիչները նրան ներս չեն թողել։

Ըստ փաստաբան Յայլոյանի, քննչական գործողությունները ապօրինի են, քանի որ չի կատարվել օրենքի պահանջը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի լիազոր ներկայացուցիչները խուզարկությունների ժամանակ ներկա չեն գտնվել։

Կարինե Կազարովա

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը)»,- հաստատեցին Դատախազությունից:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

15 մեղադրյալներ կալանավորված են

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ:

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են: 15 մեղադրյալներ կալանավորված են:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com