Գյումրիի համայնքապետի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքին ընտրելու համար։ Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և շարունակում է կատարվել իմ ընտանիքի անդամների և թիմակիցներիս շրջանում։ Իշխանությունը դիմեց բոլոր անհնար ու հնարավոր միջոցներին, մանիպուլյացիաներին, օրինական ու անօրինական գործողություններին, փորձելով՝ ինձ հոգեբանորեն ճնշել, թիմիս՝ ձերբակալել և քրեական հետապնդումների ենթարկել։ Եվ դա շարունակվում է մինչ այս պահը։ Բայց դրա մասին կխոսեմ ավելի ուշ։ Սիրելի գյումրեցիներ ու հայրենակիցներ, ես լավ գիտեմ ու հասկանում եմ՝ այս օրերին ամբողջ Գյումրին և հանրապետությունը լարված սպասում են իմ որոշմանը, որից կախված է Գյումրու և երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։ Ես իմ անցած ճանապարհի ընթացքում ապացուցել եմ, որ ինձ համար մեր երկրի, մեր քաղաքի ու մեր գյումրեցիների ընդհանուր շահը գերադասել եմ անձնական շահերից և մոտեցումներից։
Այսօր ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել ու մեծ դժվարությամբ եմ եկել դրան։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։
Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխաված լինեմ։ Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։ Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։ Սիրելի գյումրեցիներ ու հատկապես շուրջ 7400 ինձ ընտրողներ, դուք քվեարկեցիք իմ օգտին նաև այն սկզբունքով, որ ներկա իշխանությունը չվերարտադրվի Գյումրիում և բոլորս այդ գաղափարախոսությամբ էինք այս պայքարի մեջ։ Ու մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։
ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։ Սիրելի ազգականներ, ընկերներ, թիմակիցներ, գյումրեցիներ, դուք իմ կողքին կանգնեցիք, որ նախկին բարքերը չվերադառնային քաղաք։ Գիտենալով իմ սկզբունքներն ու հստակ, ընդգծված կարմիր գծերը, որ այդ բարքերին միշտ դեմ եմ եղել ու ժամանակին իմ շնորհիվ է քաղաքն ազատվել այդ ամենից։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։
Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ, կախված է լինելու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի քվեարկություններից։ Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։
Իսկ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք։ Հարգելի լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ, բլոգերներ, քաղաքական կուսակցություններ, տերեր և ծառաներ, այսուհետ բոլորդ լավ իմացեք՝ Մարտուն Գրիգորյանն իր ողջ կյանքի ընթացքում որոշումներ կայացրել է ինքնուրույն և առանց շտապողականության և որևէ քաղաքական ուժ կապ չունի ու չի կարող ազդել իմ կայացրած որոշումների վրա։ Հարգանքով՝ Մարտուն Գրիգորյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
2025 թ. մարտի 31-ին «Անկախ դիտորդ» դաշինքի նեկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններոմ տեղի ունեցած խախտումներին, անդրադարձել էր նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, այդ թվում Գյումրու առաջընթաց ՀԿ-ին՝ նշելով «…օրինակ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ով հավատարմագրված որոշ դիտորդներ ևս ներկայանում էին որպես այս կամ այն ուժի հետ կապված անձինք տեղամասերում, նույնիսկ եղելա էպիկ դեպք, երբ որ «Գյումրու առաջընթաց»-ով հավատարմագրված դիտորդները ներկայացել են որպես անկախ դիտորդներ և հանձնաժողովները գրանցամատյանում գրանցել են որպես «Անկախ դիտորդ»։ Ոնց ենք դա մենք տեսել, գրանցամատյանը ուսումնասիրել ենք ու տեսել ենք Անկախ դիտորդ, ինչ-որ անուն ազգանուն, տեսնում ենք, մեզ մոտ էդպիսի մարդ չկա։»։
«Գյումրու առաջընթաց» ՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը, նկատելով, որ Դ.Իոաննիսյանը վերոհիշյալ խոսքում իրականությանը չհամապատասխանող բաներ է ասել «Գյումրու առաջընթաց» ՀԿ մասին, հնարավոր թյուրիմացությունը պարզելու համար հեռախոսային զրույց է ունեցել վերջինիս հետ, պարզելու համար եղելությունը: Վերջինս պատասխանել է, թե կճշտեն։ Մի քանի ժամ անց, տեսնելով, որ չի արձագանքում, առաքելության ղեկավարը գրավոր է խնդրել հիշյալ տեղամասի և դիտորդների տվյալները փոխանցել «Գյումրու առաջընթացին»՝ դիտորդների հնարավոր խախտումները պարզելու համար: Եւս մի քանի ժամ անց նրա փոխարեն Գևորգ Քոթանջյանը Դ.Իոաննիսյանի մեսենջերային հասցեից պատասխանել է․ «Չեմ հիշում անունը դիտորդի, բայց բան ա եղել. տիկնիկային թատրոնում ա եղել, ներկայացել ա առաջադեմ, «Գյումրու առաջընթաց», կարդալով, իհարկե, ու ասել ա, բանա, ում կողմից եք ուղարկվել, ասել ա (թեկնածուներից եւ դաշինքներից մեկի անունն է տվել), դիտորդի անուն-ազգանունը չենք ֆիքսել, էդքանը գիտեմ։»: «Գյումրու առաջընթաց» ՀԿ դիտորդական առաքելությունը, նկատելով, որ «Անկախ դիտորդ» առաքելությունը չի հիմնավորում Դ.Իոաննիսյանի հայտարարությունը, զգուշացրել է, որ սա նմանվում է անհիմն մեղադրանքի և զրպարտության։ Ապրիլի 1-ի առավոտյան Դ.Իոաննիսյանը տեղեկացրել է, թե կճշտեն։ Մինչ այս պահը ոչ «Անկախ դիտորդ» դաշինքը, ոչ էլ Դ.Իոաննիսյանը հերքող հայտարարությամբ հանդես չեն եկել:
«Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն, վերլուծելով տեղի ունեցածը, հայտարարում է, որ
Վերոհիշյալի հիման վրա «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն պահանջում է «Անկախ դիտորդ» դաշինք դիտորդական առաքելությունից և Դ.Իոաննիսյանից բացատրությամբ և հիմնավորումներով հանդես գալ վերոհիշյալ հայտարարության մասին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հրապարակային կերպով ներողություն խնդրել «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն վարկաբեկելու փորձի համար:
«Գյումրու առաջընթաց» ՀԿ
Նախագահ Հասմիկ Մխիթարյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին
2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։
Կոչ ենք անում զերծ մնալ հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, համացանցում գովազդի միջոցով քարոզչություն կատարելուց։
Հիշեցնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.1-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչև 600-ապատիկի չափով:
Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային (մալուխային) ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով:
ԹԻՎ 14 ԵՎ 31 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Քարոզարշավում առկա թերությունները պայմանավորված են անցյալից եկող բացասական իներցիայով» Վ․Հովակիմյան
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ: Միաժամանակ Կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիններիս հայտնելու եղանակով:
Տեսանյութի հղումը՝ https://anticorruption.am/hy/videws/view/156
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com