Լրահոս

Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետեր են ձերբակալվել

ԱԱԾ ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնության գալով քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետի հետ, Գյումրի համայնքի բնակչի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու, այն է՝ համայնքապետարանին պատկանող անշարժ գույքերից մեկը նրան նվիրատվության տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար, վերջինից պահանջել է խոշոր չափերով՝ 957.560 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 1000 ԱՄՆ դոլարը ստացել են 2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ պայմանավորվածություն ձեռք բերելով մնացած գումարը ստանալ նվիրատվության գործընթացն ավարտելուց հետո: 2021 թվականի հոկտեմբերի 26-ին կաշառքի մնացած մասը՝ 900 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձի կողմից ստանալուց անմիջապես հետո կաշառք տվող և ստացող անձինք բռնվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի համապատասխան պաշտոնատար անձինք Գյումրի համայնքի մի շարք բնակիչների օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ կատարված ապօրինի շինարարության փաստերը չարձանագրելու, համապատասխան վարչական վարույթներ չնախաձեռնելու համար քաղաքացիներից ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ դրանք բաժանելով խմբի անդամների միջև: Քննչական խմբի անդամների տակտիկապես համակարգված աշխատանքի արդյունքում քննության սկզբնական փուլում կատարվել են ծավալուն դատավարական գործողություններ, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակ խուզարկություններ, պաշտոնատար անձի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետը, անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը և կաշառք տված քաղաքացին: Ազգային անվտանգության մարմինները շարունակում են հետևողականորեն ձեռնարկել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն հանցապատկերի բոլոր դրվագները բացահայտելու, դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև համայնքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն դրսևորումների ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրիի ավագանի անցած 4 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել, այդ թվում՝ մարզպետը

Գյումրիի ավագանի անցած քաղաքական 5 ուժերից 4 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել,տեղեկացրել է թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը։ Ըստ ընտրական օրենսգրքի` հոկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին լրանում է Գյումրու ավագանու թեկնածուների ինքնաբացարկի ժամանակը: Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ ինքնաբացարկի դիմում ստացել է 4 թեկնածուներից: «Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկ է ներկայացրել ցուցակի առաջին համար, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը ու ևս մեկ թեկնածու՝ 21-րդ համար Մառա Հարությունյանը։ «Բալասանյան դաշինքից» ինքնաբացարկ են ներկայացրել քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանը և ՀՀԿ ցուցակի առաջին համար Արտյոմ Ղուկասյանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը 5-ով կկրճատվի․ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը

Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը 5-ով կկրճատվի․ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը Ազգային ժողովն այսօր ձայների 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին կառավարության նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հունվարի 2,3,4,5 և 7-ը հանել տոնական օրերի ցանկից։ Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը: Գործող օրենքի համաձայն, դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ նշվում է Ամանորը, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին նախածննդյան տոներն են, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնությունը, իսկ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող հիշատակի օր` Մեռելոցը նշվում է հունվարի 7-ին, և այս բոլոր օրերը ոչ աշխատանքային են։

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Ազգային – Ժողովրդավարական Բևեռ․ Ասուլիս

Ազգային – Ժողովրդավարական Բևեռ․ Ասուլիս
«Ներքաղաքական զարգացումներ»
#ասուլիս #ՍասնաԾռեր #ԱԺԲ
———————————————
Բանախոսներ՝
➡️ Վարուժան Ավետիսյան – «Ազգային֊ժողովրդավարական բևեռ» խորհրդի անդամ

➡️ Հայկ Մարտիրոսյան – «Ազգային֊ժողովրդավարական բևեռ» խորհրդի անդամ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրիում 5 քաղաքական ուժերը ստացել են մանդատները

Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն այսօր հաստատել է հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները: Մանդատների բաշխումը իրականացվել է հետևեալ կերպ.

«Բալասանյան դաշինք» կուսակցություն՝ 14 մանդատ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11

«Զարթոնք» կուսակցություն՝ 4

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 2

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 2 մանդատ

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն ընտրական շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերի ներկայացուցիչներին շնորհավորել է Գյումրու ավագանու կազմում ընդգրկվելու ու քաղաքակիրթ պայքար մղելու համար, շնորհավորել նաև ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին՝ մասնակցության համար: Քաղաքական ուժերն իրենց անվանական մանդատները հանձնաժողովից կարող են վերցնել հոկտեմբերի 28-ին, իսկ ինքնաբացարկի դեպքում հանձնաժողովին պետք է համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն մինչև հոկտեմբերի 27-ը՝ ժամը 14:00-ն:

Նշենք, որ 3 օր առաջ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությանը կոալիցիա կազմելու առաջարկ արել էր «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը: «Բալասանյան դաշինք» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արման Շաբոյանը նշեց, որ իրենք թիմային քննարկումներ են անցկացնում, առաջիկայում կհայտնեն իրենց դիրքորոշման մասին:

«Զարթոնք»-ի ներկայացուցիչ Կարեն Սոսյանի խոսքերով՝ իրենք ոչ մի քաղաքական ուժից դեռ համագործակցության առաջարկ չեն ստացել, որևէ քաղաքական ուժի համագործակցելն, ըստ նրա, ապագայի հարց է, ավագանու անդամ քաղաքական ուժերից միայն «Բալասանյան դաշինք»-ին են համագործակցելու առաջարկ արել: ՀՀԿ ներկայացուցիչ Կարին Մուրադյանն էլ նշել է, որ իրենք կհամագործակցեն բոլոր ուժերի հետ, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչն էլ հարցի վերաբերյալ  հրաժարվել է խոսել լրագրողների հետ:

«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի խոսքերով՝ իրենք կողմ են առողջ համագործակցության, հօգուտ քաղաքի, բայց ավագանու ներսում կոալիցիա որևէ ուժի հետ չեն կազմի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ, անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝

«Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%),

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %),

«Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%),

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%),

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):12

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Շիրակի մարզի դատախազը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում հսկողությունն ուժեղացնելուն ուղղված միջնորդագիր է հասցեագրել Հայկական կարմիր խաչի նախագահին

2021թ. ընթացքում Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրվել են մի շարք պատահարներ և հանցագործության դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Մասնավորապես, 2021թ. ապրիլի 5-ին՝ աջ արմունկահոդային կտրված վերք, ալկոհոլային հարբածություն, ինքնավնասում ախտորոշմամբ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից Գյումրու բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել նշված կենտրոնի 59 ամյա մի մ խնամյալ բնակիչ: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ վերջինս, այդ օրը միայնակ գտնվել է իր սենյակում, օգտագործել ալկոհոլ և այդ վիճակում ածելիով ինքնավնասում կատարել, որից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել է բժշկական կենտրոն: Համաձայն Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից ստացված տեղեկանքի՝ նշված անձը հաշվառման մեջ է գտնվել կենտրոնի նարկոլոգիական դիսպանսերում «հոգեկան և վարքի խանգարում ալկոհոլի գործածման հետևանքով կախվածության համախտանիշ» ախտորոշմամբ: Բացի այդ, օգոստոսի 22-ին, խնամքի կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված ահազանգի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խնամքի կենտրոնում նոյն սենյակում համատեղ բնակվող 2՝ շարժողական խնդիրներ ունեցող խնամյալներ նույն օրը երեկոյան մի քանի բաժակ ոգելից խմիչք են օգտագործել, նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է առաջացել, մասնավորապես այն հարցի կապակցությամբ, թե դեպի պետքարան տեղաշարժվելու իրենցից առաջինն ում պետք է օգնեն աշխատակիցները: Վեճի ընթացքում նրանցից մեկը փայտե ձեռնափայտի օգնությամբ հարվածներ է հասցրել մյուսի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Այսինքն, պարզվել է, որ կենտրոնում խնամվող անձինք իրենց մոտ պահում և օգտագործել են ոգելից խմիչք: Մինչդեռ, համաձայն խնամքի կենտրոնի կանոնակարգի՝ խնամվողներին արգելվում է օգտագործել ոգելիս խմիչքներ: Հիշյալ փաստն անուշադրության է մատնվել խնամքի կենտրոնի պատասխանատուների կողմից, ինչը, մասնավորապես երկրորդ դեպքում, տեղաշարժման խնդիրի հետ հանրագումարում հանգեցրել է անցանակլի դեպքի կատարմանը: Բացի վերոնշյալը, 2021թ. հուլիսի 22-ի երեկոյան Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից ոստիկանություն ահազանգի հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը կենտրոնի մի տղամարդ բնակիչ իր սենյակում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի արդյունքում մի քանի հարվածներ է հասցրել նույն կենտրոնի մի բնակչուհու և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Դիմողի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է նաև այս դեպքում: Նախապատրաստված նյութերով երեք դեպքում էլ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ են կայացվել՝ առաջինը՝ հանցադեպի բացակայության, մյուսները՝ դիմողի բողոքի բացակայության հիմքերով: Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ խնամյալները, ունենալով տեղաշարժվելու հետ կապված դժվարություններ, դուրս մնալով խնմաքի կենտրոնի աշխատակիցների ուշադրությունից, կորցրել են հավասարակշռությունը և վայր են ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրված դեպքերին առնչվող նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց վերջին շրջանի որոշակի ավելացումը կենտրոնում իրավասու անձանց կողմից կանոնակարգային պահանջների պահպանման, նկատմամբ բավարար հսկողության թուլացման, պատրականությունները ոչ այնքան բարեխիղճ կատարելու և առանց այն էլ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ առանձին դեպքերում բավարար հոգատարություն չցուցաբերելու հետևանք են: Մինդեռ դրանք կարող են հանցագործությունների կատարման նպաստավոր պայմաններ ստեղծել և ինչպես կենտրոնի խնամյալների, այնպես էլ խնամողների կամ աշխատակիցների համար անցանկալի, ընդհուպ ծանր հետևանքներ առաջացնել: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազը միջնորդագիր է հղել Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահին՝ քննարկելու Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրված պատահարներին հանգեցրած պատճառները և գործուն քայլեր ձեռնարկելու նմանատիպ երևույթների բացառման ուղղությամբ, ինչպես նաև լուծել այն աշխատակիցների կարգապահական պատասխանատվության հարցերը, որոնք, հնարավոր է՝ թերացել են իրենց պարտականությունների կատարման հարցում»,- ասված է հաղորդագրությունում։

Աղբյուր՝ https://www.prosecutor.am/am/mn/8317/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Անկախ դիտորդ» դաշինքը հավաքագրում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար

📍2021 թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին; Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի; Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար; Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս; Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ; Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն; Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ; Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք; Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։
🔍«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները, որի համար հավաքագրում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ։
📆Երկարաժամկետ դիտորդների դիմելու վերջնաժամկետը 2021 թ․ հոկտեմբերի 31-ն է։
✅Երկարաժամկետ դիտորդների հայտը՝ https://forms.gle/DTPiq8NuySfCTBYY8
📆Կարճաժամկետ դիտորդների դիմելու վերջնաժամկետը 2021 թ․ նոյեմբերի 12-ն է։
✅Կարճաժամկետ դիտորդների հայտը՝ https://forms.gle/Vzwb2b5aVWCHtoNP8
«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
«Իրազեկ քաղաքացիների միավորման»
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի
«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի
—————
ℹ«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Աղբյուր՝ https://www.facebook.com/AnkakhDitord/posts/1220409695036287

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրիի ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերը

Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։ Բոլոր 82 ընտրատեղամասերում ավարտվել է ձայների հաշվարկը։ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 6: Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

1․ «Հայրաքաղաք» դաշինք –1162 ձայն (4,41%)

2․« Արժանապատիվ ուղի» կուսակցություն– 388 ձայն (1,47 %)

3․ Հայաստանի հանրապետական կուսակցություն- 1333 ձայն (5,06%)

4․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն– 7785 ձայն (29,56 %)

5․«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն–2793 ձայն (10,60%)

6․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն– 260 ձայն (0,99%)

7․« Գյումրին կռնա» դաշինք –904 ձայն (3,43%)

8․« Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն– 9637 ձայն (36,59%)

9․« Թասիբով» դաշինք– 586 ձայն (2,23%)

10․«Ապրելու երկիր» կուսակցություն –1489 ձայն (5,65%):

Այսպիսով, Գյումրի ՏԻՄ ընտրություններում անցողջիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Զարթոնք» կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը: Գյումրիում գործել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Նրանցից ընտրությանը մասնակցել են 26․417 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։246290283_1731951506994899_8302207141368084980_n

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Անկախ դիտորդ» դաշինքը այսօր «Երկխոսության մեդիա կենտրոնում» ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել

ℹ️ «Անկախ դիտորդ» դաշինքը այսօր «Երկխոսության մեդիա կենտրոնում» ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել:
#ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները ներկայացրել են դիտորդական առաքելության համակարգող
➡ Վարդինե Գրիգորյանը
➡ Վահրամ Թոքմաջյանը – «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ և շրջիկ դիտորդների համակարգող
➡ Դանիել Իոանիսսյանը «Անկախ դիտորդ» դաշինքի առաքելության ներկայացուցիչ

Live 🔴 

​ #Election #Local #Government

🔍Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումներից բանախոսները նշել են վարչական ռեսուրսը, ընտրակարգի չիմացությունը, առանց թեկնածուների տեղեկացման առաջադրումը, թեկնածուների քրեական հետապնդում և անհավասար մրցակցությունը:

📌 Քվեարկության օրը 53 տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերի դիտարկամ ընթացքում արձանագրվել են եզակի խախտումներ:
Քվեարկության ընթացքում դիտարկվող տեղամասերում և տեղամասային կենտրոնների շրջանակներում արձանագրվել են դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են ընտրողների քվեարկության գաղտնիության խախտմանը՝ քվեախցիկից դուրս քվեարկության և մեկից ավելի անձանց քվեախցիկ մուտք գործելու: Մասնավորապես, քվեարկության ընթացքում դիտարկված 46 տեղամասերի 13% արձանագրվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս ծրարի մեջ դնելու դեպքեր, ընդ որում՝ Մեղրիում այդ խախտումը կրել է զանգվածային բնույթ:
📌 Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 20%-ում (9 տեղամաս), ընդհանուր առմամբ 60 դեպքից ավել։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերը մեծամասամբ հանդիսացել են քվեակարգի չիմացության հետևանք:
ℹ️  Նշենք, որ ,Անկախ դիտորդե դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 17-ի առավոտյան ժամը 7:00-ից սկսած դիտարկել է Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորիս, Ֆիոլետովո համայնքների ավագանու ընտրությունները 46 տեղամասերում և 4 ընտրատածքային ընտրական հանձնաժողովներում:
ℹ️  Հիշեցնենք, որ երեկ հանրապետության 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են կայացել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` երեկ ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների 33,23 տոկոսն է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Գյումրիում՝ 24,14 տոկոսը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրու ՏԻՄ ընտրության վերաբերյալ Դատախազությունը 20 հաղորդում է ստացել

Շիրակի մարզի Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ, որոնցից 2-ը եղել են մինչև քվեարկությունն սկսվելը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ 20 ահազանգերից 15-ը ՀՀ դատախազության կամ Ոստիկանության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում: Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 10-ը առերևույթ վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը, 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն 2-ը՝ այլ բնույթի են: Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթ ունեցող 15 հաղորդումների կապակցությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է իրականացնել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Դրանցից 2-ի արդյունքում ներկայացված հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են: Իսկ հաղորդումներից 4-ը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, որոնք ընթացքի մեջ են:

Աղբյուր՝ https://www.prosecutor.am/am/mn/8313/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru