Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսուհետ կգործի Գյումրու Խրիմյան Հայրիկ 38 հասցեում: Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը: Երկհարկանի շենքն Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել էր 2015-2016 թվականներին, սակայն գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Այն այժմ ամբողջությամբ նորոգվել է: Շենքի բացման արարողությանը ներկա են եղել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/watch/?v=374238344216133
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրին կռնա դաշինքը անկախության 30ամյակի կապակցությամբ անցկացրեց միջոցառումների շարք՝ ի ոգեկոչում հայ նահատակաց և ի հարատևում հայոց պետականության: Սկիզբը տրվեց «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնից. կատարվեց նահատակաց՝ հիշատակի խոնարհման կարգ: Այնուհետև կայացավ Աշխարհաժողով կոչվող նախաձեռնության մեկամյակի ամփոփում, ինչը մեկամյա գործունեության հաշետվություն էր և ապագա քայլերի մատնանշում՝ կենսագաղափարից դեպի կենսաքաղաքականություն: Որոշակիորեն նշվեցին ոլորտային խնդիրներ, առաջարկվեցին կոնկրետ լուծումներ, իսկ ավարտին ազգային ուժերի կողմից ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ Գյումրին որպես ազգային վերազարթոնքի կենտրոն վերտառությամբ: Միջոցառումների շարքը եզրափակվեց 550մ երկարությամբ հայկական եռագույնի տեղափոխմամբ:Միասնության դրոշը ձգվեց Հայուհու հրապարակից: Ոգեկոչման բազմամարդ երթն ավարտվեց Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Անկախության տոնի առիթով Գյումրում մասսայական միջոցառումներ նախատեսված չէին: Օրը մարզային ու քաղաքային կառույցների ներկայացուցիչները մեկնարկեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն այցով:
«Այսօրը պանթեոնի այցով մեկնարկելը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Մենք ապրում ենք ազատ ու անկախ երկրում այս հերոս հայորդիների շնորհիվ, նրանց արյամբ ու անձնազոհության արդյունքում կա Հայաստանի Հանրապետությունը։ Անկախությունը բացառիիկ արժեք է և մենք պարտավոր ենք պահել ու պահպանել այն, աշխատել, արարել ու հզորացնել մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Անկախության տոնի առիթով պարգևատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակիցներն ու պատերազմի օրերին նշանակալի ներդրում ունեցած անձինք:

Ձիթողցյանների բակում «Անկախ հայրենիքիս հետ» խորագրով միջոցառման ժամանակ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 44-օրյա պատերազմին մասնակցության, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի, զորահավաքային զորակոչի միջոցառումների ընթացքում ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի և արդյունավետ համագործակցության համար պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց համայնքապետերի, կրթության ոլորտի և ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչների։

«Մեր երկիրը շատ բարդ ու փորձություններով լի ճանապարհ է անցել անցած 30 տարիների ընթացքում, բայց այդ փորձությունները մեզ կոփել են, վստահություն են ներշնչել, որ անկախ ու ազատ երկրում ապրելն այլընտրանք չունի։ Ես խոնարհվում եմ անկախության ու հայրենիքի պաշտպանության համար կյանքերը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակի առջև, վերջին պատերազմը ևս բացառություն չէր, անկախությունը կարողացանք պահել կյանքերի գնով, արյան գնով։ Եվ հիմա, առավել քան երբևէ մենք պետք է հավատարիմ մնանք նրանց հիշատակի, նրանց անգնահատելի գործի առաջ, պետք է ապրենք նրանց հիշելով ու համոզված եմ՝ մեր սերունդներն էլ են գիտակցելու այդ անգնահատելի զոհաբերությունը, որի շնորհիվ կա մեր երկիրը, իսկ այդ զոհաբերությանն արժանի լինելու համար պետք է ապրել ու լուսավոր ապագայի համար արարել անտրտունջ ու միասնական»,-ելույթի իր խոսքում ասաց մարզպետը։

Գյումրու քաղաքապետարանի կողմից հուշանվերներով ու պատվագրերով պարգևատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակից զորացրված տղաները:
«Պետք է հիշենք ու շնորհակալ լինենք պատերազմի մասնակից բոլոր տղաներին: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է այնպես աշխատի ու արարի, որ ձեր ու ձեր արածի նկատմամբ կարողանանք մեր պարտքը տալ»,- ասաց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի’ քաղաքացիներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը: Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ: Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում: Լրանում է մի ժամանակ, երբ աշխարհի հետ միասին պարտադրված ենք դիմագրավել կորոնավիրուսի համավարակին: Լրանում է մի ժամանակաշրջանում, երբ երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի,երբ մեր ինքնությունն առավել խորությամբ հասկանալու և այն պաշտպանելու անհրաժեշտություն կա,երբ միասնականության ու միմյանց լսելու, հասկանալու,փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության,միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու խիստ կարիք կա: 30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս: Եվ հաղթահարեցինք. 1991թ.սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրեցինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն: Ընդ որում, ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց: Մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Հասանք ոչ միայն կամքի ու նվիրվածության, այլև մեր հայրենակիցներից շատերի կյանքի գնով: Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար: Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման մեջ: Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը: Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում: Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները: Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն: Շուրջ երեսուն տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր… Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել: Մեր հայրենիքի կարեւորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո՛չ զարգացում, ոչ էլ առաջընթաց: Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը: Պետականությունը դառնում է իրողություն, երբ ապրում է մեր մեջ, մեր աշխատանքում, մեր կենսակերպում, մեր ընտանիքում, մեր մտածողության մեջ: Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում: Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում: Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն: Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել: Անհրաժեշտ է հեռատեսություն՝ անգամ ներկայիս իրավիճակում տեսնելու նոր հնարավորություններ: Անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը: Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝ համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում, միմյանց աչքերին արժանապատվորեն, ուղիղ և ազնվորեն նայելու համարձակությամբ, ձևականությունից, ամբոխահաճությունից հրաժարվելու և իրական քայլեր անելու հաստատակամությամբ, Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, անվտանգ և բարգավաճ դարձնելու նպատակաուղղվածությամբ: Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով: Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք: Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին: Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանն այսօր նշում է անկախության 30-ամյակը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է, և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում: Երկրում այսօր պաշտոնական միջոցառումներ են նախատեսված։ Առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Կեսօրին նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է։ Ժամը 14-ից երկրի ուժային կառույցների ստորաբաժանումները քայլերթեր կիրականացնեն մայրաքաղաքի փողոցներում։Ժամը 20-ին Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումն է լինելու։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Սեպտեմբերի 18-ին Գյումրին նշեց իր տոնը: Օրը թեեւ համեստ միջոցառումներով անցավ, բայց նշանավորվեց մշակութային օջախների բացմամբ: Բացվեց նաեւ Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի նոր շենքը: Ժողգործիքների նվագախումբը նորակառույց շենքի ձայնային հնարավորությունները ստուգեց փոքրիկ համերգային ծրագրով, որի երգացանկում իհարկե չէր կարող չլինել վաղուց համույթի այցեքարտը դարձած Գյումրի-Լենինական երգը:
Ավելի քան 30 տարի Գյումրիի ժողգործիքների նվագախումբը տնակային պայմաններում է իր փորձերն արել, բայց դրանից համույթի հեղինակությունը չի տուժել, մեծ ճանաչում է ձեռք բերել նաեւ լավ երաժիշտների ու երգիչների շնորհիվ: Հայտնի շատ երաժիշտներ է տվել Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը, ովքեր մնացել են համույթի լավագույն բարեկամները: Նրանցից ոմանք հիմա միջազգային բեմերում են հայկական ժողովրդական երգը ներկայացնում: Ժողգործիքների նվագախմբին դեռ 2018 թվին էր հատկացվել նախկին Վան առողջարանի շենքը, որի հիմնանորոգման նպատակով 20 մլն դրամ տրամադրել էր Օյունջյան հիմնադրամը, 26 մլն դրամ էլ հատկացրել էր կառավարությունը: Նվագախմբի տնօրենի խոսքերով, շինարարը մրցույթը շահել էր 36 մլն դրամով, հատկացված գումարից 10 մլն-ով պակաս: Այդ գումարը ետ էր ուղարկվել պետական բյուջե, իսկ 36 մլն-ը չէր բավականացրել ամբողջ շինարարությանը:
Ընդամենը 3 սենյակում են ներքին հարդարման աշխատանքներ տարվել, որտեղ էլ ըստ տնօրենի, թառի, քամանչայի, ուդի դասարանները կպարապեն: Սրանք մոռացվող գործիքներն են: Նվագախմբին սերնդափոխություն ապահովելու համար անհրաժեշտ են այլ գործիքներով եւս դասարաններ բացել: Շենքը գազաֆիկացված չէ, հաշվարկել են, որ եւս 20 մլն դրամ է անհրաժեշտ կիսատ գործերն ավարտին հասցնելու համար:
Տարածքից գրունտային գրերը հեռացնելու համար դրենաժային համակարգ է կառուցվել, անհրաժեշտ է կից քոթեջները եւս վերակառուցել հյուրընկալվող երաժիշտների գիշերակացն ապահովելու համար: Համույթը կշարունակի դպրոցականների համար աբոնենտային համերգները, համավարակի պատճառով 2 տարի է, չեն կարողանում 0 ընդունել Ֆրանսիայից ու ՌԴ-ից ստացած հաներգային հրավերները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում սեպտեմբերի 18-ին վիճակահանությամբ որոշվել է, թե որ ուժերի քվեաթերթիկն ինչ հերթական համար է ունենալու: Ըստ այդմ, ամեն քաղաքական ուժի ներկայացուցիչն ինքն է հանել իր համարը: Եւ այսպես, թեկնածու ուժերի քվեաթերթիկները կունենան հետեւյալ հերթականությունը.
Նշենք, որ սեպտեմբերի 22-ից մեկնակում է նախընտրական քարոզարշավը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 15-ը, հոկտեմբերի 16-ին լռության օր է, իսկ հոկտեմբերի 17-ին արդեն տեղի կունենան Գյումրիի ավագանու ընտրությունները, որին մասնակցում է 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք եւ 7 կուսակցություն: Հիշեցնենք, որ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին Գյումրիում ընտրապայքարը 11 քաղաքական ուժի միջեւ էր:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցող ընտրությունների դիտորդության համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը![]()
https://forms.gle/LMzF6DwVH6Ghongz6
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Վերանորոգումից հետո վերաբացվեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Կատարված աշխատանքներին ծանոթանալու ու ժամանման նոր սրահի բացմանը ներկա գտնվելու համար այսօր Գյումրիում էին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության պատասխանատուները: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար ներդրումների շրջանակում «Շիրակ» օդանավակայանում կառուցվել է նոր ժամանման սրահ և ամբողջությամբ նորոգվել վազքուղին: Ժամանման նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի եռապատկել: Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվել են վազքուղու նորոգման աշխատանքներ: Այն ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Վազքուղու համար կառուցվել է նաև նոր ջրահեռացման համակարգ: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կարևորել է Շիրակի մարզում միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան ունենալը՝ ընդգծելով, որ այն դառնալու է Շիրակի մարզի զարգացման կարևոր գրավականը և նպաստելու է մարզում զբոսաշրջության զարգացմանը և հավելել՝ օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru