Լրահոս

2 վստահված անձանց վկայականները պատռել են, տեսանյութ

Կազմակերպության կայքէջին  թղթակցող Արևիկ Հակոբյանը հայտնոում է, որ34/64 ընտրատեղամասում ՝ թիվ 2 ավագ դպրոց, տեղի է ունեցել վիճաբանություն վստահված անձանց, դիտորդների և հանձնաժողովի նախագահի միջև: 2 վստահված անձանց վկայականները պատռել են, որից մեկը եղել է Բալասանյան դաշինքից,  մյուսը՝ ԲՀԿ-ից: Վերջինս լքել է ընտրատեղամասը:Նշված վստահված անձինք չեն նշում, թե ովքեր են: Համախմբում կուսակցության վստահված անձը մեր թղթակցին հայտնել է, որվեճը սկսվել է Բալասանյան դաշինքի վստահված անձը ներքին կարգով քվեաթերթիկներ է բաժանումընտրողներին: ներկա պահին հանձնաժողովի նախագահ Բորիս Հակոբյանը մեղադրվում է այն բանում, որ աչք է փակել առկա խախտումներին և հրավիրել  ոստիկանին, իսկ նախագահը ճանապարհել է ոստիկանին:

arevik arev

Բալասանյան դաշինքի անունից ընտրակաշառք են բաժանում

Թիվ 34/32 ընտարտեղամասում, որը տեղակայված է թիվ 30 հիմնական դպրոցում, հանձանժողովի նախագահ ԲՀԿ-ական Սանթենիկ Անտոնյանը արձանագրել է, որ Բալասանյան դաշինքի անունից ընտրակաշառք են բաժանում, եւ այդ մասին բարձրաձայնել է տեղամասում

‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Բալասանյանի խմորեղենն էր բաժանում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը փոխանցում է, որ ‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Ս. Բալասանյանի ուղարկած խմորեղեն էր բաժանում 34/18 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում:

Այս ընտրատեղամասում կնիքված քվեաթերթիկները հանձնաժողովականների սեղաններին անակնկալ հայտնվեցին: Պարզաբանումներին ի պատասխան՝ ընտրատեղամասի նախագահը վստահեցրեց, որ հենց նոր է կնիքվել եւ ստորագրվել:

Բալասանյան դաշինքի վստահված անձը պարբերաբար զանգեր ստանալուց հետո առանձնանում էր ընտրատեղամասի նախագահի հետ: Նա նաեւ հաղորդագրության միջոցով ուղարկում էր այն քաղաքացիների անուն-ազգանունները, բնակության հասցեները, ովքեր այդ պահին ընտրություն էին կատարում:

Թիվ 34/18 ընտրատեղամասի հենց մուտքի մոտ հարցումներ է անցկացնում Արման Օհանյան անունով մի երիտասարդ: Նա ձեռքին ուներ քվեաթերթիկի նմուշների նմանությամբ թերթիկներ, որոնց վրա գրված է բոլոր քաղաքական ուժերի անունները: Ընտրատեղամասից դուրս եկող քաղաքացիներից նա հետաքրքրվում էր, թե ում են ընտրել: Մեր միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ երիտասարդը ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչ է, իսկ հարցախույզը`արտոնված: Այնուհետ կրկին մեր միջնորդությամբ նախագահը երիտասարդին հեռացրեց ընտրատեղամասի մուտքի մոտից:

Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այդ երիտասարդի` Արման Օհանյանի եւ Գյումրեցու ոգի կուսակցության վստահված անձի հարաբերությունները բավականին ջերմ էին: Նրանք պարբերաբար հանդիպում էին, զրուցում, վստահված անձը թերթիկներն էր նայում:

 

Ժամը 11:00-ի սահմաններում ընտրատեղամաս բերվեց Սամվել Բալասանյանի կողմից ուղարկված թխվածքները, սուրճը եւ հանքային ջրերը: Գյումրեցու ոգի կուսակցության վստահված անձը սկսեց տեղավորել եւ հանձնաժողովականներին հյուրասիրել քաղաքապետի թեկնածուի ուղարկած սննդամթերքները:

08:00-ից մինչեւ 12:00 թիվ 34/18 ընտրատեղամաս ընտրության եկած քաղաքացիները նախ դժգոհում էին ցուցակների անմատչելիությունից`պատճառաբանում էին, որ բարձր են փակցված, իսկ ոմանք էլ իրենց անունները չէին գտնում, հեռանում էին առանց պարզաբանման:

Ընտրատեղամասում ակտիվ էր նաեւ Հայկական Վերածնունդ կուսակցությունը: Նրանց վստահված անձինք երկուսն էին թիվ 34/18 ընտրատեղամասում:

Նոր քվեաթերթիկ չեն տվել 34/38 տեղամաս

34/38 տեղամասում ընրտող Ազգանուշ Սարգսյան, քվեարկության նշան դնելու փոխարեն ստորագրել է, դուրս է եկել քվեախցիկից, հանձանժողովի նախագահին, տեղեկացրել է, որ սխալվել է, քվեաթերթիկը մի կողմ են դրել ու նոր քվեաթերթիկ չեն տվել:

 

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների լրահոս; դիտեք՝ տեսանյութը

Ժամը 13:00-ի դրությամբ Գյումրու թիվ 34/71 ընտրատեղամասում քվեաթերթիկների եւ ծրարների անհամապատասխանությունէ եղել: Մեր դիտորդը տեղեկացնում է, որ 17 քվեաթերթիկ ու 18 ծրար է եղել:

Ժամը 13-ի դրությամբ թիվ 34/02 տեղամասում, որը տեղեկայաված է Պարույր Սեւակ 4 հասցեում, մայրը ստորագրե է որդու փոխերեն, մեր դիտորդը արձանագրել , նկարել է խախատումը, որից հետո հանաձաժողավականները դիտորդին սպառնացել են դուրս հրավիրել տեղամասից:

Թիվ 3-րդ դպրոցում տեղակայաված 34/73 տեղամասում քաղաքացին՝ Մուրդյան Լյովա Արսենի, պարզել է, որ իր ընտանիքի անդամներրի անունները միաժամանակ առակ են մի քանի ընտրատեղամասի ցուցակներում: Հանձաժողովականները չեն արձանագրել, քաղաքացին էլ առանց ընտրելու հեռացելէ տեղամասից:

34/01 ըտնտրատեղամասում հանձանժողովի անդամների տեղափոպության ժամանակ քվեաթերթիկներից 3-ը պոկել, դրել են սեղանին, ընտրողներին չեն տվել, ապա առանց գորշընթացն ավարտելու, տեղափոխվել են: Նշենք, որ ըստ ԸՕ-ի՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ հանաձնաժողովի անդամները պետք է տեղերով փոխվեն: Դիտեք՝ տեսանյութը

 

Անունները միաժամանակ առկա են մի քանի ընտրատեղամասի ցուցակներում:

Թիվ 3-րդ դպրոցում տեղակայաված 34/73 տեղամասում քաղաքացին՝ Մուրդյան Լյովա Արսենի,  պարզել է, որ իր ընտանիքի անդամներրի անունները միաժամանակ առկա են մի քանի ընտրատեղամասի ցուցակներում: Հանձաժողովականները չեն արձանագրել, քաղաքացին էլ առանց ընտրելու հեռացելէ  տեղամասից:

Փակ տուփով սնունդ են բերել՝ վրան գրված՝ «Բալասանյան»

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ դիտորդ Անի Գյուլբուդաղյանը  ահազանգում է՝ քիչ առաջ Գյումրու թիվ 34/72 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում, փակ տուփով սնունդ են բերել՝ վրան գրված՝ «Բալասանյան»:Վստահված անձինք եւ դիտորդները հանձնաժողովի նախագահին տեղյակ են պահել գովազդվող տուփի ու նման ուղղորդման մասին, փակ տուփը սենյակից սենյակ է տեղափոխվել, սակայն ընտրատեղամասից դուրս չի եկել:

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում վաղ առավոտից սկսվել են լարված մթնոլորտում

Ընտրախախտումների դեպքում զանգահարեք մեր թեժ գծին՝ 098 691690, 055691693 հ/հ, Ասպարեզ ակումբ՝ 50622 համարով:
  -ՏԻՄ ընտրությունները Գյումրիում վաղ առավոտից սկսվել են լարված մթնոլորտում:
Տարբեր ահազանգեր ենք ստանում մեր դիտորդներից: Ժամը 10-ի դրությամբ ընտրատեղամասերում իրավիճակն այսպիսին է 34/38 Հովհհանես Ալեքսանի Գրիգորյանը փորձել է կատարել լցոնում, բայց փորձը կասեցվել է 34/48 Անհայտ անձինք, որոնք նեկայացել են Բալասանյան դաշինքից, ցուցակներով գրանցում են ընտրողներին 34/27 Քվեախցում տեսանկարահանող սարք է տեղադրված, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ընտրողերի ցուցակ ունեն, որի վրա պարբերաբար նշումներ են կատարում Թիվ 34/01 ընտրատեղամասում խոշորացույց չկա, հանձնաժողովի անդամները տեղերով փոխվելու ժամանակ քվեաթերթիկները թողել են սեղանին: Ֆոտոն վարժարանում տեղակայված 34/08 ընտրատեղամասում տուփը կոտրված է եղել:14543414_1216215881786396_1305042936_n
Ժամը 9-10 -ը ընկած ժամանակահատվածում 34
/29 տեքստիլ ակումբ՝ Մ, Մկրտչյան 49 հասցեում, 2 անգամ արդեն ուրիշի անվան դիմաց են նշում։ 34/05 «Ձյունիկ մանկապարտեզ» /Անի թաղամաս,3 փ.-5ա շ. Իր ընտրատեղամասում քվեարկություն է կատարել հանձնաժողովի անդամներից մեկը, բայց որոշել է քվեարկել անձնագրի ու նույն սկզբունքով քվեաթերթիկը գցել է տուփի մեջ։ Դիտորդի դիտարկումներից հետո մարվել է քվեաթերթիկը եւ կազմվել արձանագրություն։ 34/67 թիվ 10 հիմնական դպրոց, Գորկու 77 քվետուփի հետեւը պատուհան է եղել, բերել վարագույրով ծածկել են 34/32 Գյումրեցի ոգի կուսակցության վստահված անձի հետ խնդիրներ են եղել, վերջինս իր ծանոթին փորձել է ուղեկցել քվեարկույան, բայց հանձնժողովի անդամները չեն թույլատրել:

 

82 վերապատրաստվող դիտորդ կծանոթանա ընտրական օրենսգրքի փոփոխություններին

«Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում» ծրագրի շրջանակներում «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ին կողմից անցկացվեցին սեմինար դասընթացներ, որի ընթացքում 82 ակտիվ քաղաքացիներ ձեռք բերեցին դիտորդական հմտություններ և փորձ՝ վերահսկողության միջոցով հսկելու ՏԻՄ ընտրական գործընթացները 82 ընտրատեղամասերում:

 

P1170425 P1170334 P1170351 P1170375 P1170382 P1170388