Նորընտիր խորհրդարանն ավարտեց առաջին աշխատանքային շաբաթը: Տպավորությունների, խորհրդարանի առաջիկա քայլերի և հանրության սպասելիքների շուրջ խոսել են 7-րդ գումարման, #ԻմՔայլը դաշինքի Ազգային ժողովի պատգամավորներ՝ Սոֆիա Հովսեփյանը և Նազելի Բաղդասարյանը։ #Parliament #Arm #ԻմՔայլը
📅Քննարկում «H1N1» վիրուսը դեռ ակտիվ է
📌 Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: H1N1 վիրուսը դեռ չի նահանջել, ինչը անհագստացնող է բնակչության շրջանակում: Ըստ պաշտոնական տվյալների արդեն գրանցվել են մահվան դեպքեր: Շիրակի մարզում եւս հիվանդանոցներ դիմելիության ցուցանիշը բարձր է:
🔹Ուղիղ հեռարձակում ➡️
Բանախոսներ`
➡️Կարինե Հովհաննիսյան – Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ
➡️Հասմիկ Պետրոսյան – ՇՄ առողջապահության վարչության պետի ԺՊ
➡️Հայկուշ Ավետիսյան – Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոցի փոխտնօրեն
📌Համակարգող – Հեղինե Մանուկյան

2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին պատգամավորական մանդատներ են ստացել
«Իմ քայլը» դաշինքից `
Միրզոյան Արարատ Սամվելի
Նազարյան Լենա Ռաֆայելի
Սիմոնյան Ալեն Ռոբերտի
Միքայելյան Սասուն Մեխակի
Մակունց Լիլիթ Կամոյի
Ռուբինյան Ռուբեն Կարապետի
Հայրապետյան Մխիթար Իոսիֆի
Կարապետյան Մարիա Էդվարդի
Մկրտչյան Արեն Միքայելի
Խաչատուրյան Նարինե Լևոնի
Աբրահամյան Գայանե Ասքանազի
Բադալյան Լուսինե Խաչիկի
Սարուխանյան Կարեն Հակոբի
Բեղլոյան Անուշ Էդվարդի
Ղալումյան Վահե Վոլոդյայի
Կոնջորյան Հայկ Արսենի
Հովակիմյան Վահագն Միսակի
Սիմիդյան Հակոբ Կարապետի
Աղազարյան Հովիկ Հովսեփի
Տիգրանյան Հերիքնազ Սարգսի
Սողոմոնյան Եղիշե Հենրիկի
Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի
Խաչատրյան Արամ Մայիսի
Փամբուխչյան Արմեն Սոկրատի
Թորոսյան Շիրակ Արտեմի
Կարապետյան Աննա Սամվելի
Գևորգյան Հայկ Հերբերտի
Քոչարյան Անդրանիկ Գրիգորի
Իգիթյան Հովհաննես Հենզիկի
Դավոյան Արփինե Հրահատի
Բոշյան Արման Արամի
Եղոյան Արման Աշոտի
Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի
Պողոսյան Քրիստինե Ատոմի
Վարդանյան Վլադիմիր Դավիթի
Ուլիխանյան Տիգրան Արմենի
Սարգսյան Հայկ Զարեհի
Ղազարյան Թագուհի Արարատի
Ջուլֆալակյան Արսեն Լևոնի
Բաղդասարյան Նիկոլայ Յուրիի
Հովհաննիսյան Հովհաննես Վահագնի
Ղազարյան Սոնա Արայի
Մկրտչյան Կորյուն Լեւոնի
Մանուկյան Արտակ Չուբարի
Գրիգորյան Սուրեն Սամվելի
Գալստյան Մերի Արսենի
Զեյնալյան Նարեկ Արտավազդի
Դանիելյան Համազասպ Գրիգորի
Գաբրիելյան Սիսակ Արմենի
Թովմասյան Թագուհի Մանվելի
Առաքելյան Էդգար Արմենի
Գևորգյան Գոռ Գևորգի
Թունյան Բաբկեն Էդիկի
Հայրապետյան Տաթեւիկ Արմենի
Խաչատրյան Արմեն Էդմոնդի
Ավետիսյան Սոս Վահեի
Թևոսյան Վահագն Գոռի
Վարդանյան Ծովինար Գևորգի
Դավթյան Արթուր Ռազմիկի
Զոլյան Միքայել Սուրենի
Կարապետյան Վարազդատ Ազատի
Ջուլհակյան Արուսյակ Թովմասի
Խանդանյան Սարգիս Հայկի
Ստեփանյան Լիլիթ Սասունի
Գրիգորյան Վահագն Ռոբերտի
Ենգիբարյան Վիկտոր Լևոնի
Պապոյան Գևորգ Հարությունի
Համբարձումյան Կարեն Հովհաննեսի
Հովհաննիսյան Վահե Սահակի
Կարապետյան Տիգրան Գոռի
Պետրոսյան Արտաշես Պետրոսի
Հովսեփյան Սոֆիա Ազատի
Մովսիսյան Սերգեյ Լևիկի
Ատոմյան Սերգեյ Սամվելի
Ասատրյան Մաթևոս Գոռի
Բաղդասարյան Նազելի Հրաչի
Հակոբյան Երջանիկ Մանվելի
Մեխակյան Արգիշտի Մեխակի
Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի
Թևոնյան Սեդրակ Ռազմիկի
Հակոբյան Վաղարշակ Սոսի
Հակոբյան Հրաչյա Վաչիկի
Փաշինյան Սիփան Արտակի
Մկրտչյան Նարեկ Արշակի
Բակոյան Ռուստամ Զուրբայի
Սանդիկով Ալեքսեյ Իվանի
Միխայլով Արսեն Պետրովիչի
Հասանով Կնյազ Համիդի
«Բարգավաճ Հայաստան»-ից`
Վարդանյան Վարդան Նահապետի
Ստեփանյան Տիգրան Վաչիկի
Գևորգյան Քաջիկ Նահապետի
Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի
Առուստամյան Նորա Սեդրակի
Մադաթյան Հրանտ Ռոբերտի
Դալլաքյան Արթուր Ալբերտի
Բաբայան Էդուարդ Վլադիմիրի
Մանուկյան Դավիթ Անդրանիկի
Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի
Ղուկասյան Վարդան Կոլյայի
Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի
Զոհրաբյան Նաիրա Վահանի
Ծառուկյան Գագիկ Կոլյայի
Մելքումյան Միքայել Սերգեյի
Գրիգորյան Արթուր Գրիշայի
Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի
Աբովյան Արման Վլադիմիրի
Էնֆիաջյան Վահե Սարգսի
Տոնոյան Իվետա Սասունի
Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի
Բագրատյան Սերգեյ Պապաշի
Իսայան Շաքե Ռոբերտի
Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի
Պողոսյան Կարինե Համլետի
Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի
«Լուսավոր Հայաստան»-ից`
Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի
Գորգիսյան Գևորգ Սամվելի
Մարուքյան Էդմոն Հրաչիկի
Թանդիլյան Մանե Վանյայի
Անդրեասյան Էդվարդ Հրաչի
Ստեփանյան Ռուբիկ Շահումի
Սիմոնյան Տարոն Վարդանի
Այվազյան Հրանտ Գնունու
Մինասյան Սարիկ Սամվելի
Բաբաջանյան Արման Շամիրի
Խաչատրյան Արկադի Սանասարի
Սամսոնյան Անի Տաճատի
Բաբայան Հարություն Վիլիկի
Եղիազարյան Արմեն Էդիկի
Կոստանյան Աննա Մայիսի
Սիմոնյան Կարեն Մանվելի
Գրիգորյան Սրբուհի Էդիկի
Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի:
2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքից եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ԿԸՀ-ն ստացել է 20 ինքնաբացարկի դիմում՝ 18-ը «Իմ քայլը» դաշինքից եւ 2-ը` «Լուսավոր Հայաստան»-ից:Ինքնաբացարկի դիմումներ «Իմ քայլը» դաշինքից ներկայացրել են՝ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հակոբ Արշակյանը, Արսեն Թորոսյանը, Գարիկ Սարգսյանը, Էրիկ Գրիգորյանը, Գնել Սանոսյանը, Տրդատ Սարգսյանը, Անդրեյ Ղուկասյանը, Դավիթ Գեւորգյանը, Նարեկ Բաբայանը, Ֆելիքս Ցոլակյանը:«Լուսավոր Հայաստան»-ից՝ Քրիստ Մարուքյանը, Արմեն Բաղդասարյանը:ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարել է, որ նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու հունվարի 14-ին՝ ժամը 10:00-ին:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական գործընթացները թեւակոխում են նոր փուլ՝ քաղաքական բոլորովին այլ իրողություններով ու խաղի կանոններով, նոր պայմաններով, խաղացողներով ու դասավորությամբ։ Կարելի է ասել, որ այսօր արդեն քաղաքական հին համակարգը վերջնականապես տապալված է, սակայն դեռեւս ստեղծված չէ նորը։
Հետհեղափոխական 7-8 ամիսներին այդ նորը հնարավոր էլ չէր ստեղծել։ Այդ շրջափուլում կային այլ առաջնահերթություններ՝ հնարավոր հակահեղափոխության լիկվիդացում, սաբոտաժային տարատեսակ դրսեւորումների հաղթահարում, հեղափոխության ու դրա արժեքների նյութականացում, պայքար հին ու նոր կոռուպցիոն երեւույթների դեմ։
Այս ամենի իրականացմանը խանգարում էր, ինչ-որ տեղ նաեւ դիմադրում տարիներով ձեւավորված համակարգերի, կաղապարների ու ավանդույթների գոյությունը։ Մասնավորապես, դատաիրավական համակարգը, որը ժամանակ առ ժամանակ գործում է հին կարգերի տրամաբանությամբ, մի կողմից խոչընդոտներ ստեղծելով երկրի՝ հեղափոխության արժեքներով զարգացման համար, մյուս կողմից՝ առաջացնելով հանրության դժգոհությունը մի շարք աղմկոտ գործերի առնչությամբ։
Նոր համակարգի ստեղծման համար խանգարող հանգամանքներ են նաեւ հին ուժերի ձեռքին գտնվող ֆինանսատնտեսական հսկայական միջոցները, մեդիառեսուրսները, որոնք այդ ուժերը լիուլի օգտագործում են հեղափոխության ու հեղափոխական ուժերի դեմ, ընդ որում՝ օգտագործում են ինչպես ներսում, այնպես էլ՝ դրսում։
Քաղաքական իմաստով հեղափոխությունը նյութականացվեց խորհրդարանական ընտրություններով։ 2019 թվականին, երբ կձեւավորվի նոր կառավարությունն ու աշխատանքները կսկսի նոր Ազգային ժողովը, իշխանության հիմնական խնդիրը կդառնա հանրությանը տված խոստումների ու ծրագրերի իրականացումը։
Լիարժեք իշխանություն ունեցող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այլեւս չեն կարողանա խոստումների չկատարման համար պատճառ բերել իշխանության ոչ ամբողջական լինելը, հակահեղափոխական ու աշխատանքներին խանգարող խորհրդարանը։ Հանրության սպասելիքները մեծ են։ Եթե այդ սպասելիքները չարդարանան, ապա որոշ ժամանակ հետո նոր իշխանությունը կարող է կորցնել վստահության այն մեծ ռեսուրսը, որն այսօր ունի։
Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ մարդկանց սպասելիքներն հնարավոր չէ ամբողջությամբ արդարացնել, առավել եւս՝ կարճ ժամանակում։ Իշխանության հռչակած տնտեսական հեղափոխությունը ժամանակատար գործընթաց է։ Այդ գործընթացի անգամ հաջող ընթացքի պարագայում դրա արդյունքները շատ շուտ չեն երեւա։
Բացի այն, որ տնտեսական բարեփոխումների արդյունքները կարճ ժամկետում չեն նյութականանա, դրանք կարող են նաեւ շատ ցավոտ լինել, դուր չգալ հանրության որոշակի հատվածների, առաջացնել դժգոհություններ, բողոքի օջախներ։ Դրանց առաջին սաղմերն ու դրսեւորումներն արդեն նկատելի են։
Իշխանությունն հայտարարել է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին, որը ենթադրում է պետական ապարատի օպտիմալացում, նախարարությունների թվի կրճատում՝ նպատակ ունենալով արդյունավետ դարձնել տարիներով անարդյունավետ գործող պետական համակարգը։ Շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Նախագծի համաձայն՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն:
Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը եւ կոչվելու է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական նախարարություն:
Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում:
Այսպիսով, նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝ 1.Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, 2.Առողջապահության նախարարություն, 3.Արդարադատության նախարարություն, 4.Արտակարգ իրավիճակների նախարարություն, 5.Արտաքին գործերի նախարարություն, 6.Բնապահպանության նախարարություն, 7.Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, 8.Պաշտպանության նախարարություն, 9.Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, 10.Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն, 11. Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն, 12. Ֆինանսների նախարարություն
Այս նախագիծը ներքին շրջանառության համար է, այն դեռ պետք է քննարկվի շահագրգիռ կատույցներում, հանրության շրջանակներում, պետք է ներկայացվեն դիտողություններ ու առաջարկություններ, եւ հնարավոր է, որոշակի փոփոխությունների ենթարկվի: Արդեն իսկ նախագծի վերաբերյալ կան դժգոհություններ տարբեր շրջանակներից, տարբեր տեսանկյուններից ու պատճառաբանություններով։ Մասնավորապես, դժգոհության ալիք են բարձրացրել առաջարկված նախագծով ինքնուրույն կարգավիճակից զրկվող ու միավորվող Մշակույթի նախարարության եւ լուծարվող Սփյուռքի նախարարության աշխատակիցները։
Անկախ նրանից, թե կառավարության կառուցվածքում կատարվելիք փոփոխություններ վերջնական ինչ տեսք ու բնույթ կունենան, դրանք զգալի դժոհություններ կառաջացնեն, առաջին հերթին՝ աշխատանք կորցնող մարդկանց շրջանում։ Նոր կառավարությունը պետք է պատրաստ լինի սրան եւ քայլեր ձեռնարկի առաջացող սոցիալական հարցերն այլ եղանակով լուծելու համար։
Հ. Կիրակոսյան
Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամենամեծ արդյունքն այն է, որ դրանց ժողովրդավարական, թափանցիկ, ազատ լինելու հարցում որեւէ անվստահություն ու տարակարծություն չկա։ Հայաստանում վերջապես կոտրվեց կեղծված ընտրությունների՝ տարիներ շարունակ եղած ավանդույթը, որը հանրությանը հանում էր փողոց, առաջացնում ներքաղաքական ճգնաժամեր, տարածում հիասթափության տրամադրություններ, ձեւավորում ոչ լեգիտիմ իշխանություն, անջրպետ առաջացնում ժողովրդի ու իշխանության միջեւ։
Ընտրությունների արդյունքները ողջունել ու ընդունել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, անցկացված ընտրություններն ժողովրդավարության աստիճանով աննախադեպ ու բարձր են գնահատել միջագային դիտորդներն ու կառույցները։
Ներքաղաքաքական տիրույթում որոշակի վերապահումներ կան ընտրությունների արդյունքների արդարացիության հարցում, որը կապված է ոչ թե ընտրական գործընթացի որակի, այլ առաջիկա խորհրդարանի պատկերի ու կազմի հետ։ Որոշ շրջանակներ գտնում են, որ ունենալու ենք բազմազանության տեսանկյունից սահմանափակ խորհրդարան, որն արդյունք է գործող Ընտրական օրենսգրքի, մասնավորապես ռեյտինգային ընտրակարգի, որը հնարավորություն չտվեց ձեւավորել քաղաքական լայն սպեկտրով խորհրդարան եւ շատ ուժեր դուրս մնացին Ազգային ժողովից։
Արդյունքների տեսանկյունից որեւէ անակնկալ չկար հեղափոխական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքած տոկոսների հարցում՝ 884,864 ձայն կամ 70,42 տոկոս։ Այս արդյունքով հանրությունը նյութականացրեց ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանին բացարձակ մանդատ տվեց շարունակել այն։
Ընտրությունների գլխավոր ինտրիգը խորհրդարանի ընդդիմադիր 30 տոկոսի համար պայքարն էր, որի համար մրցակցում էր 10 ուժ։ Շատերի համար անակնկալ չէր ԲՀԿ-ի երկրորդ տեղում հայտնվելը՝ 103,801 ձայնով կամ 8,26 տոկոսով։ Այս արդյունքը, թերեւս, անցանկալի էր ԲՀԿ-ի համար, որը նախորդ բոլոր ընտրություններում 3-4 անգամ շատ ձայներ էր հավաքել։ Սակայն Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը իր օբյեկտիվ ազդեցությունը թողեց այս հարցում, եւ ԲՀԿ-ն պետք է համակերպվի դրան։ Ավելին, պետք է աշխատի հետագայում մնալ քաղաքական ասպարեզում եւ չարժաանալ լուսանցքում հայտնված իր նախկին կոալիցիոն գործընկերների ճակատագրին։
Խորհրդարանում երրորդ ուժը դարձավ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 80,047 ձայն կամ 6,37 տոկոս։ ԼՀԿ-ին չհաջողեց դառնալ երկրորդ ուժը, ինչին ձգտում էր, սակայն գրանցված արդյունքը պետք է հաջողություն համարել այս կուսակցության համար։
Հին քաղաքական համակարգի երկու հանգուցային ուժերը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկական ֆիասկո ապրեցին ընտրություններում եւ չհայտմվեցին նոր խորհրդարանում։ ՀՀԿ-ն հավաքել է 59,083 ձայն կամ 4,7 տոկոս, անցողիկ շեմն հաղթահարելու համար պակասեց ընդամենը 4000 ձայն կամ 0,3 տոկոս։ Ճակատագրօ հեգնանքով, եթե ՀՀԿ-ն դիմադրած չլիներ նոր Ընտրական օրենսրքի ընդունմանը, ապա այս գրանցած արդյունքով կհայտնվեր խորհրդարանում։ Թեեւ նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման պարագայում, հնարավոր է, ունենայինք բոլորովին այլ ընտրություններ, արդյունքներ ու խորհրդարանի կազմ։ Այսինքն՝ միանշանակ չէ, որ նոր ընտրակարգի դեպքում ՀՀԿ-ն հավաքեր այն քանակի ձայները, ինչ ունեցավ ընտրություններում։
Նույնը կարելի է ասել նաեւ ՀՅԴ-ի պարագայում, որը հավաքել է 48,816 ձայն կամ 3,88 տոկոս։ Նոր Ընտրական օրենսգրքով այս արդյունքը բավարար էր որպես չորրորդ ուժ անցնել խորհրդարան։ Գործող Ընտրական օրենսգիրքը այդ հնարավորությունը չի տալիս, եւ տարիներ շարունակ քաղաքական դաշտում «կողմ ըլլալով դեմ ըլլալու» քաղաքականությունը տարած այս ավանդական կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից։
Ընտրություններին մասնակից մնացած 6 քաղաքական ուժերը հավաքեցին 2-ից մինչեւ 0,33 տոկոս ձայն, եւ նրանց մասնակցությունը կարելի է դիտարկել որպես փորձաշրջան հաջորդ ընտրական փուլերի համար, հատկապես նոր կուսակցությունների համար։
Այսպիսով, նոր խորհրդարանը կունենա երեք ուժ եւ մանդատների բաշխման այսպիսի պատկեր. «Իմ քայլը» դաշինք – 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 26 մանդատ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 18 մանդատ։
Ի տարբերություն գործող խորհրդարանի, որն ունի 105 պատգամավոր, նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր։ Թվի ավելացումը կապված է օրենքի պահանջի հետ, ըստ որի՝ պետք է պահպանվի իշխանություն-ընդդիմություն 70-30 տոկոս ներկայության համամասնությունը։ Փաստացի ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրենց հավաքած քվեների համեմատ, ստացած բոնուսների հաշվին, կրկնակիից ավելի շատ մանդատներ կստանան։ Այս կարգը գործող Ընտրական օրենսգրքի բամաթիվ թերություններից եւս մեկն է, քանի որ հանրությունը իր ընտրության արդյունքով կոնկրետ թվով մանդատներ է տվել այս կուսակցություններին, սակայն վերջիններս մեխանիկորեն շատ ավելին կունենան։
Մինչ ընտրություններից հետո հաղթող «Իմ քայլը» դաշինքում բուռն քննարկումներ են գնում կառավարության ու խորհրդարանի պատասխանատու պաշտոնների բաշխման ուղղությամբ, խորհրդրանի ընդդիմադիր հատվածում հայտնված ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն լայնամասշտաբ պատերազմ են սկսել իրար դեմ։ Հետաքրքիրն այն է, որ այդ բանավեճը ոչ թե քաղաքական կամ գաղափարական թեմաների շուրջ է, այլ՝ զուտ անձնական դաշտում։ Տպավորություն է, որ այս երկու ուժերը ոչ թե ընդդիմադիր են իշխող «Իմ քայլը» դաշինքին, այլ՝ մեկմեկու։ Հանկարծ այդպես չլինի նաեւ նոր խարհրդարանի գործունեության ժամանակ։
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
«Ինստիտուցիոնալ վերահսկողություն առավել քան անհրաժեշտ է, քանի որ իշխանությունը գայթակղություն է նաև»
📌Հետընտրական գործընթացների և հայ-ռուսական միջպետական պայմանագրի դրույթների հերթական խախտման շուրջ խոսել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար` Արթուր Սաքունցը և քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
📌«Գյումրու թևին» գրական միջոցառումների նախաձեռնությունը կազմակերպել է Երևանի «Բոհեմ» հեղինակային երգի և պոեզիայի քառյակի բարեգործական համերգը: Համերգը կկայանա դեկտեմբերի 15-ին ժամը 17:00-ին Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում: Մուտքն ազատ է: Կլինի հանգանակություն և Գյումրու խորհրդանիշներ համարվող հուշանվերների ցուցահանդես վաճառք, որի ողջ հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆոնդին:
➡️«Գումրին առանց տնակների» հիմնադրամի հաշվեհամարն է՝ 1570025820780100 AMD։
2015թ-ի դեկտեմբերին ստեղծվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է Գյումրիում ժամանակավոր կացարան-տնակներում բնակվողների կեցության բարելավումը, Գյումրին տնակներից ազատելը` հանրային իրազեկության և ակտիվության բարձրացումը, բնակարանային հիմնախնդրի լուծումը այլընտրանքային ռազմավարությունների կիրառմամբ, Հայաստանի, Սփյուռքի, շահագրգիռ այլ անձանց ու կառույցների ներուժի ներգրավմամբ և համախմբմամբ: Հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ՝ բաղկացած 21 անդամներից, ովքեր Գյումրի քաղաքում հայտնի և տարբեր ոլորտներ ներկայացնող փորձառու անձինք են։
Այս ընթացքում հավաքագրված նվիրատվությունների միջոցով բնակարան է նվիրաբերվել 29 շահառու ընտանիքների։ Հիմնադրամի աշխատանքներին են միացել մի շարք կառույցներ, կազմակերպություններ և անհատ կամավորներ, ովքեր իրենց անվարձահատույց ներդրումն են կատարում հիմնադրամի առաքելության իրականացման մեջ:
Մեր կարգախոսն է՝ Տնակից տուն յուրաքանչյուրիս մեկ քայլն է:
🔹Ուղիղ հեռարձակում ➡️ Ժ։13։00 ին https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️ Բանախոսներ`
➡️ Երվանդ Նազարեթյան՝ – «Գյումրու թևին» գրական միջոցառումների նախաձեռնության ղեկավար
➡️Մհեր Խաչատրյան – «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն
➡️ Սոֆիա Հովսեփյան`- Շիրակի մարզպետի տեղակալ
➡️ Գագիկ Մուրադյան – ՀՀ քաղաքացի, վազքարշավի մասնակից
🔹Ուղիղ հեռարձակում ➡️
Այսօր Գյումրու ավագանոի հերթական նիստ էր, օրակարգում ընդգրկված էր 27 հարց, բոլոր հարցերն էլ ընդունվեցին, ավագանու նիստը տեւեց 2 ժամից ավելի։
Գյումրու համայնքապատկան Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին հատկացվեց 1 միլիոն 350 հազար դրամ շենքի առաջին հարկում ջեռուցման համակարգ անցկացնելու նպատակով։
Ավագանին հաստատեց նաեւ համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի եւ վճարների 2019 թվականի դրույքաչափերը։
2019 թվականից 4 բաժինների փոխարեն Գյումրու համայնքապետարանում, ըստ ավագանու որոշման, գործելու է 2 նոր բաժին՝ Համայնքի անշարժ գույքի կառավարման եւ Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժինները։ Միավորման արդյունքում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմում ներկայիս գործող 17 բաժնի փոխարեն կգործի 15-ը։
Նախատեսվում է կրճատել 4 համայնքային ծառայողի եւ երկու տեխնիկական սպասարկման անձնակազմի հաստիք։ Արդյունքում տարեկան տնտեսվելու է 9 միլիոն 829 հազար 200 դրամ:
Ավագանու նույն նիստում հաստատեց նաեւ Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի համար մեկ հատուկ տեխնիկայի գնման հարցը, նախատեսվում է այն գնել երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 7 միլիոն 700 հազար դրամ։ Գնված տեխնիկան ձեւակերպվելու է համայնքի հաշվեկշռում:
Մինչեւ տարեվերջ կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու հաստատմանն է ներկայացվելու համայնքի 2019 թվականի բյուջեն։
2019-ին ավագանու հերթական նիստը կայանալու է փետրվարին։