Լրահոս

Պաշտոնավարման մեկ տարին է ամփոփել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գյումրու քաղաքապետն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարինՊաշտոնավարման մեկ տարին է ամփոփել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Անցնող մեկ տարում լուրջ և հսկա աշխատանքներ են իրականացվել գրեթե բոլոր ոլորտներում,-նշել է քաղաքապետն ու մանրամասնել, թե հատկապես ինչին է ուշադրություն դարձվել, ինչն է ենթարկվել փոփոխության ու, թե ինչպիսի նորամուծություններ են հասել Գյումրի: 2012 թվականի նույն այս ժամանակահատվածում, ըստ Սամվել Բալասանյանի, Գյումրու քաղաքապետարանն իրեն էր հանձնվել 1 մլրդ 58 մլն դրամի պարտքով, որի մեջ ներառնված էր անգամ կառույցի աշխատակիցների աշխատավարձը: Նախադպրոցական հիմնարկներն են վերակազմակերպվել մեկ միավորի, մշակութային միջոցառումներ են անցկացվել, գյումրեցի մարզիկները լուրջ հաջողություններ են ունեցել: Գյումրին արտաքին կապեր է հաստատել Պիտեշտի, Լեհաստանի, Բելոստոկի, Սիանի հետ: Որպես առաջին հաջողություն, Սամվել Բալասանյանն ընդգծում է ավագանու ինստիտուտի կայացումը: Մինչ օրս անցկացվել է օնլյան տարբերակով հեռարձակվող 11 նիստ, ընդունվել 157 որոշում, ձևավորվել է 4 մշտական հանձնաժողով: Մանրամասներին հետևեք տեսանյութում:

կլոր սեղան քննարկում 05.10.2013

Հոկտեմբերի 5-ին, ժամը 15:00 ««ԳՅՈւՄՐՈւ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ՔՀԶԿ» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հերթական կլոր սեղան քննարկումը, որն իրականացվում է «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ծրագրի շրջանակներում և նպատակաուղղված է համայնքային խնդիրների ու որոշումների, Գյումրու ՏԻՄ գործունեության, համայնքի թափանցիկ կառավարման ու հրապարակայնության ապահովմանը: Ներկայացվեց <<ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ>> ծրագրի գործընթացի մասին, որն արդեն ավարտման փուլում, քննարկվեցին և ներկայացվեցին ավագանու որոշումների վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները,  Գյումրի համայնքի նախորդ՝ 2009-2012թթ.քառամյա ծրագրի վերլուծության և Գյումրի համայնքի 2013-2016թթ.քառամյա ծրագրի 1-ին կիսամյակի վերլուծության արդյունքները: Ընդունվեց նաև Հանրային  խորհրդի  կանոնակագը: IMG_3153

Բացվել է “Կամավորությունը հանուն համայնքային առաջընթացի” ԷՔՍՊՈ ցուցահանդեսը

Հոկտեմբերի 4-ին Գյումրիում բացվել է “Կամավորությունը հանուն համայնքային առաջընթացի” ԷՔՍՊՈ ցուցահանդեսը, որին մասնակցել է 33 հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Շիրակի, Լոռու մարզերից և Երևանից: Էքսպո-ցուցահանդեսը նպատակ է հետապնդել հկ անդամներին տալ հնարավորություն, որպեսզի ներկայացնեն իրենց ներուժը: Դիտեք տեսանյութը:

 

“Ամբողջ աշխարհին, հնարավոր բոլոր ձևերով տեղյակ ենք պահելու, որ Գյումրեցուն խաբել են”. Վ. Թումասյան

“Շիրակ կենտրոն” հկ նախագահ Վահան Թումասյանի օգոստոսի 30-ին ՀՀ նախագահին, վարչապետին և քաղաքաշինության նախարարին ուղղված նամակի պատասխանն է ստացվել: Հիշեցնենք, որ այդ նամակում պահանջվում էր հստակեցնել Աղետի գոտու բնակարանաշինական ծրագրի ճակատագիրն ու դրա հետ կապված բոլոր խնդիրները: Ստացված պատասխան նամակում մասնավորապես ասվում է. “Կիսելով հարցերի շուրջ առկա մտահոգությունը, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2013թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ դրանք քնարկվել են ծրագրի շրջանակներում կառուցապատումն իրականացնող “Գլենդել Հիլզ” ՓԲԸ պատասխանատուների հետ համատեղ, որի արդյունքներով տրվել են համապատասխան հանձնարարականներ, լրացուցիչ կառուցվելիք շենքերի շինարարական աշխատանքներն արագացնելու, ինչպես նաև 2012 թ բաշխված բնակարաններում հայտնաբերված թերությունները կարճ ժամկետում վերացնելու վերաբերյալ”: Դիտեք տեսանյութը:

Գյումրու Ավագանու նիստ Տեսանյութ 23.09.2013


“Dialogue for Civil Society Development” program

Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2015 progressgyumri.am:

Հանրային քննարկում 20.09.2013թ.

Սեպտեմբերի  20-ին, ժամը 16:30-ին, ««ԳՅՈւՄՐՈւ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ՔՀԶԿ» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հերթական կլոր սեղան քննարկումը, որն իրականացվում է «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ծրագրի շրջանակներում և նպատակաուղղված է համայնքային խնդիրների ու որոշումների, Գյումրու ՏԻՄ գործունեության, համայնքի թափանցիկ կառավարման ու հրապարակայնության ապահովմանը: Քննարկվեցին Հանրային  խորհրդի կանոնակարգը, սոցիալապես անապահով խավին տրամադրված դրամական օգնության, Գյումրու ավագանու որոշմամբ հունիսի 30-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք անցկացվելիք միջոցառումների բացման արարողության համար գումարի ծախսման հիմնավորման, 2013թ. 6 ամսվա կտրվածքով բյուջեի տվյալների Գյումրու քաղաքապետին ուղղված հարցման վերաբերյալ Գյումրի համայքնի ղեկավարի տեղակալի պատասխան նամակը: Առաջարկվեց հրապարակայնացնել նամակում առկա և կից տեղեկատվությունը, ինչպես նաև անապահով խավին վճարված ցուցակների պատճենները չտրամադրելու վերաբերյալ նոր հարցում ուղարկել քաղաքապետարանին: Հանրային խորհրդի կանոնակարգի վերաբերյալ առաջարկվեց կանոնակարգի օրինակելի ձևը նոր առաջարկություններով փոխանցել խորհրդի կազմի անդամներին, որի վերջնական տարբերակը քննարկել և ընդունել հոկտեմբերի 5-ին անցկացվելիք կլոր սեղան քննարկմանը:

Հանրային քննարկում 20.08.2013

 

“Dialogue for Civil Society Development” program

«PROGRESS OF GYUMRI» CSDC
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2015 progressgyumri.am: