Լրահոս

Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Այսօր, ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։

Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ։ Լրացուցիչ տեղեկատվություն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի և հետագա գործողությունների մասին կտրամադրվի ըստ անհրաժեշտության»,- հավելել է փաստաբանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Նոյեմբերի 5-ին Հայաստան կատարած այցի ընթացում Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ։

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ստանալով փաստաթուղթը, նշել է, որ այն Հայաստանի և Եվրոպական Միության գործընկերության կարևոր փուլ է և արդեն ձևավորել է լայն հանրային ուշադրություն ու ակնկալիքներ։

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը և փաստել, որ ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը երկկողմ իրական ջանքերի ապացույցն է։

Վերահաստատվել է հայկական կողմի հանձնառությունը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, որի վերջնարդյունքը ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միություն արժանապատիվ, անվտանգ և դյուրին ճամփորդության հնարավորությունների ապահովումն է։

Միջոցառումից հետո Լուխներն ու Սարգսյանը հանդես են եկել ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ➡️ https://mia.gov.am/2025/11/05/em-31/

_____________________________________

EU hands over the Visa Liberalization Action Plan to Armenia

On November 5, Johannes Luchner, the Deputy Director-General for Directorate-General for Migration and Home Affairs of the European Commission during his visit to Armenia officially handed over the EU-Armenia Visa Liberalization Action Plan to Arpine Sargsyan, and the Minister of Internal Affairs of the Republic of Armenia, and Senior Official for the Visa Liberalisation Dialogue on the Armenian side․

The handover ceremony was held in the presence of Mher Grigoryan, the Deputy Prime Minister of the Republic of Armenia.

Arpine Sargsyan, the Minister of Internal Affairs of the Republic of Armenia, and Senior Official for the Visa Liberalisation Dialogue on the Armenian side upon receiving the document, noted that it marks an important phase in the Armenia-EU partnership and had already generated significant public attention and expectations.The parties positively highlighted the progress achieved in this regard so far and noted that the official handover of the EU Visa Liberalization Action Plan is a testament to the joint efforts undertaken by both sides.

The commitment of the Armenian side to implement the measures outlined in the Action Plan was reaffirmed, with the ultimate purpose of ensuring dignified, safe and facilitated travel opportunities to the European Union for Armenian citizens.

Following the event, Luchner and Sargsyan held a press conference and answered the questions of the journalists.

EU-Armenia Visa Liberalization Action Plan ➡️ https://mia.gov.am/2025/11/05/em-31/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կալանավորվածները հերթով վայր են դնում մանդատները

«Կալանավորվածները հերթով վայր են դնում մանդատները»

YouTube`🔴 

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոյեմբերի 4-ի նիստում, հանձնաժողովը՝ քննարկելով «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության կալանքի տակ գտնվող երկու անդամների՝ Գևորգ Ղուկասյանի և Սպարտակ Սահակյանի մանդատներից հրաժարվելու մասին եւ նրանց մանդատը հաջորդ համարներին փոխանցելու Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի արձանագրությունները, մանդատներ տրամադրեց Սամսոն Էլբակյանին ու Տիգրան Ավագյանին։

Հիշեցնենք, որ Գևորգ Ղուկասյանը և Սեդրակ Սահակյանը կալանավորվել են հոկտեմբերի 20-ին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ոստիկանական ուժերի կողմից քաղաքապետարանի շենքից հեռացնելու օրը զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով ։

Ի դեպ, ավագանու նոր մանդատ ստացած Տիգրան Ավագյանը ևս օրեր առաջ է կալանավորվել զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Ամենայն հավանականությամբ նա ևս կհրաժարվի մանդատից, թեև հանձնաժողովը նրանից դեռ դիմում չի ստացել։

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի պարզաբանմամբ, Տիգրան Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, բայց դատարանի վճռով նա անգործունակ չի ճանաչված, ուստի տրամադրում են մանդատը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Շիրակի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 11-ին ծառայություններ կմատուցվեն․
🕙 ժամը 11։30-16:00
📌Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
🕚ժամը 11:30-16:00
📌Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Սեպտեմբերի 11-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Արարատի մարզի Արարատ և Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանների հարևանությամբ՝ սեպտեմբերի 4-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Գյումրիում բացվեց հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման առիթով` Շիրակի մարզպետը նշել է, որ ակադեմիայի բացումը ևս մեկ քայլ է հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդման գործում։

«Հիանալի է, երբ այսպիսի իրադարձության ենք ներկա, երբ մեր գործընկերների հայացքը դեպի Գյումրի միայն զբոսաշրջությամբ չէ որ ուղղված է, այլև կրթությամբ։ Մենք պատրաստ ենք ջանք չխնայել, որ այս ծրագիրն իրականություն դառնա առավել մեծ մասշտաբներով, որ Լոզանի համալսարանի քարտեզում Գյումրին առանձնահատուկ տեղ ունենա։ Շատ ճիշտ որոշում է կայացվել ակադեմիան Գյումրիում բացելու, քանի որ Գյումրին հյուրասիրության, մշակույթի, արվեստի, հյուրընկալության կենտրոն է։ Վստահ եմ` մեր աշակերտները դասախոսներից կվերցնեն առավելագույնը, բայց նաև համոզված եմ, որ հետագայում Լոզանի համալսարանից եկածները Գյումրու հյուրընկալությունից բան կվերցնեն։ Մեզ համար պատիվ է այսքան հյուրեր ընդունել Գյումրիում և մեծ պատիվ է, որ Գյումրին աշխարհի քարտեզում ևս մեկ նշանակալից կետով է նշվել»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։

Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան` SAAH-ը հիմնվել է աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության՝ Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։

Ակադեմիան լիցենզավորված է աշխարհի թիվ մեկ հյուրընկալության կառավարման դպրոցի՝ VET by EHL-ի կողմից։ 18 տարին լրացած բոլոր անձինք՝ երիտասարդ կամ մեծահասակ, կարող են ստանալ շվեյցարական որակի մասնագիտական կրթություն Հայաստանում, ինչը նոր հեռանկարներ է բացում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում երեք մասնագիտություններով՝ խոհարարական արվեստ, ռեստորանային սպասարկում, հյուրանոցային ադմինիստրացիա։

9881573f-f9cd-4414-9bab-40db35e174a2

Յուրաքանչյուր մասնագիտական ուղի ներառում է հավաստագրման երեք մակարդակ՝ հիմնական (I), միջին (II) և առաջատար (III)։ Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 6 ամիս է, աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելով՝ 3 ամիս ուսում + 3 ամիս գործնական աշխատանք: Ակադեմիայում դասավանդում են VET by EHL կողմից հավատարմագրված և վերապատրաստված առաջնակարգ մասնագետներ, ուսուցումը հնարավոր է լրիվ կամ մասնակի կրթաթոշակներով։

Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան տեղակայված է Գրանդ հոթել Ապրիկոտ Գյումրիում։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան հիմնադրվել է 2025 թվականին՝ բարերար Վահե Գաբրաշի և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ։ Ակադեմիայի առաքելությունն է ապահովել միջազգային մակարդակի, գործնական հմտությունների վրա հիմնված հյուրընկալության կրթություն՝ համադրելով շվեյցարական գերազանցության փորձն ու Հայաստանի զարգացող ծառայությունների և զբոսաշրջության ոլորտների պահանջները։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Շիրակի մարզում ամփոփվել են ԲՏԱՆ ծրագրով իրականացվող տեխնոլոգիական անվճար դասընթացները

Հոկտեմբերի 29-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում իրականացված տեխնոլոգիական անվճար դասընթացների փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ծրագրի մասնակիցներին շնորհավորել և հաջողություն են մաղթել ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, ծրագիրն իրականացնող  Armenian Code Academy ընկերության (ACA) հիմնադիր Նարեկ Ասլիկյանը, ծրագրի դասընթացավարները։

Իր խոսքում Հայկ Ենգիբարյանն ընդգծել է, որ նախարարության կողմից մեծապես կարևորվում է տեխնոլոգիական կրթության մասսայականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ հատկապես մարզաբնակ երիտասարդների համար։  Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը ոչ միայն զարգացնում է մասնակիցների տեխնոլոգիական գրագիտությունը, այլև նպաստում է մասնագիտական կողմնորոշվածությանը:

Նարեկ Ասլիկյանը մասնակիցների հետ զրուցել է տեխնոլոգիաների, դասընթացների հիմնական թեմաների շուրջ, ապա անդրադարձել ապագայում մասնագիտության ընտրության հարցում ճիշտ որոշում կայացնելուն՝ նշելով, որ պետք է առաջնորդվել նախասիրություններով։

Շիրակի մարզում ծրագրում ընդգրկված են եղել 104 մասնակիցներ՝ Գյումրիից, Մարալիկից և Արթիկից։ Դասընթացները ներառել են ծրագրավորման հիմունքներ, արհեստական բանականություն, դիզայներական ծրագրեր, մեքենայական ուսուցման մոդելներ, տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգություն, ֆիշինգ, արդի տեխնոլոգիաներ թեմաները։

Ծրագրին մասնակցել են ինչպես բարձր դասարանների  աշակերտներ, այնպես էլ ուսանողներ և ոլորտով հետաքրքրված անձինք։ Վերջինիս նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում։

Նշենք, որ այս տարի «Մասսայական ուսուցում» ծրագիրն անցկացվել է Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից

Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն: Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

36 ժամ ջուր չի լինի Գյումրիում և Շիրակի մարզի տասնյակ գյուղերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ «Անի» թաղամասի), Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԿԿՀ-ի եզրակացությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը խախտել է այլ սահմանափակումների պահանջը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիվ 01-2025-Ա/Ա եզրակացությունը, որով հետազոտվել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի գործունեությունը:

Ի՞նչ է բացահայտել Հանձնաժողովը

ԿԿՀ-ն 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված եզրակացություն քննել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի նկատմամբ այլ սահմանափակման խախտման տերևույթ դեպքի վերաբերյալ հարուցված թիվ 01-2025-Ա/Ա վարույթի նյութերը:

«Armtimes» լրատվականի «Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերն ընտրվեցին Գյումրու առաջին և երկրորդ փոխքաղաքապետ. ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկել» վերնագրով հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն 2025 թվականի հուլիսի 25-ին հարուցել է վարույթ:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Գյումրիում ավագանին նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով 2 փոխքաղաքապետի և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների նշանակումների վերաբերյալ օրակարգային հարցերը:

Փոխքաղաքապետի երկու թեկնածուներն էին Ավետիս Առաքելյանը, որ Ղուկասյանի փեսան է, և Գագիկ Մանուկյանը՝ Ղուկասյանի մտերիմ ընկերը: Երկուսն էլ ընտրվել են փոխքաղաքապետերի պաշտոններում:

Ավետիս Առաքելյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ: ՔՊ խմբակցությունը, որը կողմ էր քվեարկել հանձնաժողովի նախագահների և տեղակալների թեկնածություններին, ձեռնպահ էր քվեարկել փոխքաղաքապետների թեկնածություներին:

Ավետիս Առաքելյանը 2025 թվականի մայիսի 23-ին ներկայացված պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ հանդիսանում է Վարդան Ղուկասյանի դուստր՝ Աննա Ղուկասյանի ամուսինը:

Ըստ հրապարակված տեղեկությունների, Վարդան Ղուկասյանը հայտարարել է. «Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է»:

Իրավակարգավորումները

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարի տեղակալի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով:

«Նեպոտիզմի դեմ պայքարը տեղական և տարածքային իշխանությունների մակարդակում» վերտառությամբ Եվրոպայի խորհրդի (ԵԽ 2019) հուշագրում տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է կիրառել այնպիսի կարգավորումներ, որոնք արգելում են հանրային պաշտոնյաներին ներգրավվել որևէ նշանակման կամ ընտրության գործընթացում, որը կարող է կասկածի տակ դնել նրանց անաչառությունը:

Ինչպե՞ս է հակադարձել Ավետիս Առաքելյանը

Վարույթում ներկայացված պարզաբանումների համաձայն, Առաքելյանը պնդել է, որ նա և քաղաքապետը չեն խախտել օրենքի պահանջները, քանի որ միմյանց միջև չկա անմիջական ենթակայության կամ վերահսկողության հարաբերություն: Նա նաև նշել է, որ ղեկավարի կողմից կայացվող որոշումներին նա չի մասնակցում:

Ի՞նչ ապացույցներ են առկա

Հանձնաժողովը, ուսումնասիրելով «Քաղաքացիական ծառայության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքները, հաստատել է, որ Վարդան Ղուկասյանի և Ավետիս Առաքելյանի միջև գոյություն ունի անմիջական ենթակայության և վերահսկողության հարաբերություն, քանի որ համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է իր գործառույթները համայնքի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2025 թվականի մարտի 1-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ընտրական ցուցակում՝ առաջին տեղում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու ներկայացված է եղել Վարդան Կոլյայի Ղուկասյանը, իսկ երկրորդ տեղում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու՝ Ավետիս Գորգենի Առաքելյանը:

Հանձնաժողովի եզրակացությունը

Հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները և ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 22-րդ, 24-րդ և 33-րդ հոդվածներով, ԿԿՀ-ն, գնահատելով գործում առկա ապացույցները, բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ՝ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Ավետիս Առաքելյանի կողմից այլ սահմանափակումների խախտման առկայության վերաբերյալ հարցը պետք է լուծել անհրաժեշտություն չունեցող փաստերի հայտնի դարձնելու միջոցով:

Հաշվի առնելով այս ամենը՝ Հանձնաժողովը եզրակացրել է, որ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի կողմից խախտվել է այլ սահմանափակումների պահանջները:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Գյումրու քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ, այդ թվում նաև՝ մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:

Մասնավորապես, վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։

ՔԿ-ից տեղեկացրել էին, որ 19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը):

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com