Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են ՔՊ և «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունների ցուցակներից ինքնաբացարկ ներկայացրած` ՔՊ-ի ընտրացուցակի 83-րդ համարը զբաղեցնող Հմայակ Խաչատրյանի և Կոմունիստական կուսակցությունից Գնել Մանուկյանի ընտրացուցակներից դուրս գալու դիմումները։ Նշենք, որ նախորդ նիստին հանձնաժողովը մերժել էր Հմայական Խաչատրյանին, քանի որ վերջինիս դիմումը նոտարական վավերացում չուներ, իսկ թեկնածուն անձամբ ներկա չէր գտնվել։
Հմայական Խաչատրյանն այսօր անձամբ էր ներկայացել հանձնաժողովականներին։ Դիմումի քննարկումից ու հաստատումից անմիջապես հետո նա արագ հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Հանձնաժողովը հաստատեց նաև Գնել Մանուկյանի՝ «Կոմունիստական կուսակցության» ընտրացուցակից դուրս գալու դիմումը։ Իսկ նիստի վերջում հանձնաժողովը «Մեր քաղաքը» դաշինքի մանդատից հրաժարված, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանի մանդատը հանձնեց Արտակ Հովսեփյանին։ Հիշեցնենք, որ ցուցակում հաջորդ թեկնածուն Հասմիկ Խաչատրյանն էր, որը, սակայն, մինչ Նարեկ Միրզոյանի մանդատից հրաժարվելը, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ԿԸՀ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Վերահաշվարկի արդյունքում Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել:
Մեկ տեղամասում 2-ով պակասել են ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման կտրոնների և հետևաբար ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թվերը և անճշտությունների չափը, 3 տեղամասում ընդհանուր թվով 8-ով պակասել է անվավեր քվեաթերթիկների թիվը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կարմիր կամուրջ հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Հուշարձանը վերականգնվել է 2024-2025 թթ. բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով` պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը:
Այն հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5 մ լայնություն
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Սույն թվականի նոյեմբերի 13-14-ի և 17-ի ՀԾԿՀ նիստերում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը:
Հանձնաժողովի աշխատակազմի կողմից ներկայացվել է մանրամասն զեկույց, որին հաջորդել է կողմերի լայնածավալ հարցուպատասխան։ Հաջորդիվ նիստի մասնակիցները հանդես են եկել ելույթներով, որից հետո ՀԾՀԿ-ն 4 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ քվեարկությամբ ընդունեց որոշում ՝ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին։
Ժամանակավոր կառավարիչը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև անցումային շրջանի ավարտը՝ ապահովելով կայուն և հուսալի էլեկտրամատակարարում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից։
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 69866
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 69924
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31535
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 72200
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4700
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31528
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 5
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31533
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4695
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 40688
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 132
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 10051 քվե
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 295 քվե
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1241 քվե
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1692 քվե
«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1177 քվե
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝440 քվե
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 15298 քվե
«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1193 քվե
Անճշտությունների գումարային չափը՝ 23
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Antifake-ի ներկայացուցիչների կալանավորման առնչությամբ՝ ԱԱԾ-ի լայնածավալ գործողությունները որակելով որպես իշխանությունների կողմից կիրառված անհամաչափ ուժ և բիրտ ճնշում ընդդիմադիր մեդիայի նկատմամբ։
«Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են AntiFake.am կայքի «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Ավելի ուշ նրանք դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են։ Պատճառը նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցին հաջորդած՝ նշյալ փոդքասթի երկու թողարկումներում Սաղաթելյանի և Սամսոնյանի հնչեցրած հայհոյանքն ու վիրավորանքներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին։
Հետապնդումը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ըստ Քննչական կոմիտեի՝ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
Նույն օրը ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել AntiFake.am կայքի գրասենյակում, առգրավել է խմբագրության տեխնիկան, ապա՝ ձերբակալել լրագրող Դավիթ Ֆիդանյանին՝ արդարադատությանը խոչընդոտելու պատճառաբանությամբ։ Այսօր արդեն՝ նոյեմբերի 14-ին, իրավապահները ձերբակալել են նաև AntiFake.am-ի աշխատակից Իշխան Խոսրովյանին, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ AntiFake.am-ի այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։ Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը։
Միևնույն ժամանակ, սկզբունքորեն անընդունելի ենք համարում և դատապարտում ենք հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Վերջին տարիներին լայնորեն տարածված արատավոր այդ երևույթը, որը հաճախ անպատիժ է մնում, էլ ավելի է խորացնում հասարակության պառակտվածությունն ու բևեռացումը, սերմանում անհանդուրժողականություն և սանձարձակություն։ Անկասկած, հայհոյանքն ու վիրավորանքը, ատելության խոսքն ու սպառնալիքները պետք է ստանան իրավական գնահատական։ Դրանք անհամատեղելի են հասարակության հետ հաղորդակցվելու տարրական նորմերի հետ։
Հաշվի առնելով վերոհիշյալ իրադարձությունների հանրային լայն արձագանքը՝ պահանջում ենք․ իրավապահ մարմիններից՝ զերծ մնալ ընտրողական մոտեցումից վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս, իսկ տվյալ գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին, իշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում՝ դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներից, հանրային խոսքում զերծ մնալ պարկեշտության սահմանները հատող բառապաշարից և հայհոյախոսությունից, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելիս դրսևորել առավել հանդուրժողականություն և զսպվածություն։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
– ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ նախօրեին դիմակավորված ԱԱԾ-ականները մտել են «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Խուզարկություն իրականացնելուց հետո նրանց ձերբակալել են, ավելի ուշ՝ կալանավորել։ Հանցագործության վերաբերյալ հաղորդումը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Իմնեմնիմի»-ի նոյեմբերի 8-ի փոդքասթից հետո։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ այսօր հրապարակեց դեռ 7 տարի առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, Գյումրու Սլաբոդկա թաղամասում գյումրեցի հավաքարար, 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին վաղ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին դաժանաբար ծեծելով սպանության հասցնելու մեջ մեղադրվող զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատավճիռը։ Մեղադրանքում գրված էր․«102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետապնդել է Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցից դեպի Շահումյան փողոց քայլող Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին։
Վերջինս, խուսափելով Անդրեյ Ռազգիլդեևից, փոխել է ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ։ Սակայն, Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով նրա հետևից, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետա Ղուկասյանի մահը: Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ էլ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է»:
Դատարանի որոշմամբ ռուս զինծառայողը դատապարտվեց ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով։ Ջուլիետա Ղուկասյանի ընտանիքը նաև քաղհայց էր ներկայացրել դատարան, պահանջելով 1 մլն 800 հազար դրամ, որով պետք է Ջուլիետա Ղուկասյանի գերեզմանը կառուցվի․ քաղհայցը դատարանը բավարարեց ամբողջությամբ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ պահանջելով այն բեկանել և նրան ճանաչել անմեղ։ «Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից այսօր՝ 13.11.2025 թվականին, ներկայացվել է վերաքննիչ բողոք Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի 03.10.2025թ. դատավճռի դեմ (դատավճիռը պաշտպանները ստացել են 15.10.2025թ.):
Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը»,- ասված է հաղորդագրությունում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ավագանու 33 անդամներից ներկա էին 16-ը։ Բացակայում էին ՔՊ խմբակցության բոլոր անդամները։ Բացակա էին նաև ընդդիմադիր ուժերից մեկի՝ « Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը և օրերս մանդատ ստացած, սակայն ներկայում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով կալանքի տակ գտնվող Տիգրան Ավագյանը՝ Կոմունիստական կուսակցությունից։
Վերջինս, ինչպես տեղեկացրել է լրագրողների հետ զրուցում «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության քարտուղար Լուսինե Անանյանը, հրաժարվել է մանդատից, այն կփոխանցվի Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ցուցակի հաջորդ համարին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա տեղեկացրել է, որ Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։
«Նա հարցաքննվել է նույն գործով, որին ծանոթ եք՝ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների մրցութային պատմության վերաբերյալ գործով։ Մեղադրանք է առաջադրվել նաև պարոն Քերոբյանին։ Մեղադրանքը պարոն Քերոբյանը չի ընդունում։ Մենք գտնում ենք, որ այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ, և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են։ Այն հետևությունները և եզրահանգումները, որոնք բերված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում։ Մեր գնահատմամբ՝ դրանք հիմնականում ենթադրությունների մակարդակում են»,- մանրամասնել է Եգորյանը։
Փաստաբանը նշել է, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով, շատ մանրամասներ չի կարող հայտնել։
«Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ օգտագործելը կամ աղդեցություն կիրառելը խմբի կազմում՝ շահադիտական նկատառումներով և նախնական համաձայնությամբ)»,- հայտարարել է Եգորյանը։
Փաստաբանը հավելել է, որ Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com