ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը Հայաստանում է՝ համագործակցությունը խորացնելու նպատակով Հինգշաբթի և ուրբաթ օրերին Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստանում է ՝ նպատակ ունենալով էլ ավելի խորացնել ԵՄ–Հայաստան համագործակցությունը և խթանել տարածաշրջանային կապակցվածությունը։
Հինգշաբթի օրը Երևանում հանձնակատարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումների առանցքում էր առաջիկա ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵՄ կապակցվածության օրակարգին համահունչ տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդումը։ Հանձնակատար Կոսը հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քննարկել Հայաստանի համար նախատեսված ԵՄ 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրի իրականացման առաջընթացը։ 
Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարել է, որ ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումները խթանելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը։ Հանձնակատար Կոսը հանդիպել է նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այսօր Գյումրիում հանձնակատար Կոսը այցելել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք նպաստում են սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Միայն 2024 թվականին ԵՄ ծրագրերի աջակցությամբ Հայաստանում աջակցություն է տրամադրվել ավելի քան 7000 ձեռնարկությունների, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի քան 20,000 աշխատատեղ։ Հանձնակատարը այցելել է նաև Գյումրու պատմական շուկան, որը ներկայում վերականգնվում է ԵՄ ֆինանսավորմամբ, ինչպես նաև նորարարական կենտրոն, որը խթանում է երիտասարդների հմտությունների զարգացումը տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում։ Հանձնակատար Կոսը հանդես է եկել ելույթով Շիրակի պետական համալսարանում, պատասխանել է ներկաների հարցերին։ 
Այնուհետև հանդիպել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասնակիցների հետ, ինչպես նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ներգրավված տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ՝ նրանց գործունեությանը ծանոթանալու և Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության պահպանման գործում նրանց դերը քննարկելու նպատակով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2026 թվականից Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։
Լրագրողների հարցին՝ արդյոք անցակետում շարունակում են ծառայություն իրականացնել նաև ՌԴ սահմանապահները, Սիմոնյանը պատասխանել է ․ «2026 թվականի սկզբից «Ախուրիկ» անցակետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները»։ Հստակեցնող հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ռուս սահմանապահներ ընդհանրապես չկան անցակետում, ԱԱԾ տնօրենը նշել է ․ «Անցման կետում՝ ոչ»։ Նախկինում «Ախուրիկ» անցակետում ՀՀ սահմանապահների հետ ծառայություն էին իրականացնում նաև ՌԴ սահմանապահները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կառավարությունը 382 մլն 8 հազար դրամ գումար է տրամադրել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Գյումրի համայնքում սուբվենցիոն 2 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
339 մլն 456 հազար դրամ գումար տրամադրվել է Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Գյումրի համայնքի երկրորդական 20 փողոցների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորուման նպատակով։
42 մլն 552 հազար դրամ գումար էլ հատկացվել է Գյումրի համայնքում աղբահանության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերմանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Պետությանն է վերադարձվել շուրջ 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ 417 միլիոն 659 հազար դրամ արժեքով, 7090 քմ մակերեսով անշարժ գույքը Շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելու նախապատմությանը, ինչպես նաև 2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների մանրամասներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտություններին և Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքներին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Երևանամերձ համայնքներում բնակապահովման սերտիֆիկատը կբարձրանա մինչև 4 մլն դրամ՝ նաև նախկին շահառուների համար Կառավարությունն առաջիկայում կընդունի որոշում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում Երևանին հարակից համայնքներում յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվող հավաստագրի արժեքը 3 մլն դրամից կբարձրանա մինչև 4 մլն դրամ։ Որոշումը կունենա նաև հետադարձ ուժ՝ տարածվելով նախկինում ստացված և տվյալ բնակավայրերում արդեն իրացված հավաստագրերի վրա։
Այս մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը։ Վերջինս նշել էր, որ, օրինակ, Աշտարակում տեղահանված բազմաթիվ ընտանիքներ չեն կարողանում սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել բարձր գների պատճառով և հարց էր բարձրացրել՝ հնարավոր է արդյոք այնտեղ ևս սերտիֆիկատի չափը բարձրացնել մինչև 4 մլն դրամ, ինչպես դա արվել է Էջմիածնում։ Վարչապետի խոսքով՝ հարցը քննարկվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և ՀՀ փոխվարչապետի հետ, և կառավարությունը մոտ ապագայում կկայացնի համապատասխան որոշումը։
Փաշինյանը ընդգծել է, որ փոփոխությունը չի վերաբերի Երևանին, քանի որ ծրագրի նպատակն է խթանել բնակության տեղափոխումը դեպի մարզեր։
«Նրանք, ովքեր արդեն ստացել են 3 մլն դրամի սերտիֆիկատ, այս որոշումից հետո հետադարձ ուժով կստանան նաև հավելումը։ Այսինքն՝ բոլոր շահառուների համար կապահովվի հավասարություն։ Կարծում եմ՝ առաջիկա 1-2 ամսում որոշումը կընդունվի, և այն հետադարձ ուժ կունենա»,- նշել է վարչապետը։ Նրա խոսքով՝ փոփոխությունը կտարածվի նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վրա, որտեղ նույնպես մեծ թիվ են կազմում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Շիրակի թեմի առաջնորդը կմնա տնային կալանքի տակ՝ իրավունք ունենալով ներկա գտնվել կիրակնօրյա պատարագներին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերացնելու նրա տնային կալանքը կամ փոխելու խափանման այս միջոցը, սակայն բավարարեց մյուս միջնորդությունը` թույլ տալ մասնակցել կիրակնօրյա պատարագների ինչպես նաև Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագին: Սակայն անաձամբ ինքը` Միքայել սրբազանը չի կարող պատարագներ մատուցել և քարոզով հանդես գալ:
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նրան մեղադրում են 2024թ․ փետրվարի 3-ին, իսկ հետո 2025թ․ հունիսի 21-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ավելի քան 12 կգ չորացված, մանրացված զանգված․ Արմավիրի համայնքային ոստիկանները մեծաքանակ թմրամիջոց են հայտնաբերել
Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Նույն օրը տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։
Զննությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվեց ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված․ գոմում՝ մոտ 5 կգ 900 գ չորացված, իսկ նկուղում և խորդանոցում՝ մոտ 6 կգ 300 գ չորացված ու մանրացված զանգվածներ։
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
https://www.police.am/news/view/5case170326.html
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնած
«Ռոբոտների հաքաթոն»-ի պաշտոնական բացման արարողությունը։ Եռօրյա միջոցառման նպատակն է խթանել
ռոբոտաշինության, ծրագրավորման և մեխատրոնիկայի ոլորտներում երիտասարդ մասնագետների հմտությունների
զարգացումը, ինչպես նաև ձևավորել նորարարական մտածողություն և խրախուսել թիմային աշխատանքը։
Մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝
ընդգծելով միջոցառման կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և նորարարական
լուծումների կյանքի կոչման համատեքստում։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների
ներուժի բացահայտմանը և ստեղծում հարթակ՝ գիտելիքն ու գաղափարները գործնական արդյունքների վերածելու համար։
Անդրադառնալով աշխատաշուկայի ժամանակակից միտումներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արհեստական
բանականության դարաշրջանում միայն ծրագրավորման պարզ հմտություններն այլևս բավարար չեն։
Այսօր առավել կարևոր են ճարտարագիտական հիմնարար գիտելիքները, մաթեմատիկայի և ֆիզիկայի խորքային իմացությունը։ Նա նաև ընդգծել է, որ նմանօրինակ միջոցառումները հիանալի հնարավորություն են այդ կարողությունները զարգացնելու, ամուր
հիմքեր դնելու ապագա խոշոր նախագծերի իրականացման և մասնագիտական համագործակցության ձևավորման համար։
Միջոցառմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 75 թիմ, որոնցից գնահատման հանձնաժողովի կողմից իրականացված
ուսումնասիրության արդյունքում ընտրվել է 36 թիմ՝ Երևանից ու Հայաստանի բոլոր մարզերից։
Հաքաթոնի ընթացքում մասնակիցներն աշխատելու են տարբեր ինժեներական խնդիրների լուծման ուղղությամբ՝
առաջարկելով նորարարական և կիրառելի գաղափարներ։ Թիմերի աշխատանքները գնահատելու են ոլորտի առաջատար
մասնագետները։ Մասնակիցների հետ կաշխատեն նաև փորձառու մենթորներ՝ աջակցելով գաղափարների զարգացմանն ու
դրանց տեխնիկական իրագործմանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում բացառապես անկանխիկ եղանակով վճարելու մասին ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ։
Ձեր բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://online.ssa.am/index.php?r=pension-payer%2Findex և լրացնել Ձեր ՀԾՀ համարը (ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը) կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները համապատասխան դաշտերում, այնուհետ սեղմել «Որոնել» ստեղնը։
Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափերով, իսկ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող 20% հետվճարի արդյունքում կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ ևս 10,000 դրամով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով կարող են ստանալ պետական աջակցություն։
Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում և նշում կատարել ծրագրում ընդգրկվելու ցանկության մասին։
Ծրագրի շրջանակում տրամադրվում է բիզնես ուսուցման աջակցություն, ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհ, ինչպես նաև առնվազն 12 ամիս ժամետով բիզնեսի ուղեկցման աջակցություն։
Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար դրամաշնորհը տրամադրվում է գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։
Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո փոխանցվում է դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը։ Գումարի մնացած մասը փոխանցվում է շահառուին՝ գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։
Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ, տրամադրվում է նաև հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com